Օսեե
6 «Եկեք հետ դառնանք Եհովայի մոտ+, որովհետև նա պատառեց+, նա էլ կբուժի մեզ+, նա հարվածեց, նա էլ կկապի մեր վերքերը+։ 2 Երկու օր հետո նա կկենդանացնի մեզ+, երրորդ օրը մեզ կկանգնեցնի, և մենք կապրենք նրա առաջ+։ 3 Մենք կճանաչենք Եհովային, կձգտենք նրան ավելի լավ ճանաչել+։ Նա կհայտնվի, ինչպես լուսաբացը+, անպայման կհայտնվի+։ Նա մեզ մոտ կգա հեղեղի պես+, գարնանային անձրևի պես, որը հագեցնում է երկիրը»+։
4 «Ի՞նչ անեմ քեզ, ո՛վ Եփրեմ։ Ի՞նչ անեմ քեզ, ո՛վ Հուդա+, երբ ձեր սիրառատ բարությունը առավոտվա ամպերի պես է և շուտ անհետացող ցողի պես։ 5 Այդ պատճառով նրանց պիտի կտրեմ մարգարեների միջոցով+ և պիտի սպանեմ իմ բերանի խոսքերով+։ Քո դեմ ուղղված իմ դատաստանները շողացող լույսի պիտի նմանվեն+, 6 որովհետև ինձ սիրառատ բարությունն է հաճելի+, ոչ թե զոհերը+, Աստծու մասին գիտելիքները, ոչ թե ողջակեզները+։ 7 Բայց նրանք հողեղեն մարդու նման զանց արեցին ուխտը+, անհավատարմությամբ վարվեցին ինձ հետ+։ 8 Գաղաադը+ չարիք գործողների քաղաք է, նրանք արյունոտ հետքեր են թողնում+։ 9 Քահանաների խումբը նման է դարան մտած ավազակախմբի+։ Նրանք սպանություն են գործում Սյուքեմի+ ճանապարհին, որովհետև ամեն օր պիղծ գործեր են անում+։ 10 Իսրայելի տանը ես սարսափելի բան տեսա+։ Այնտեղ է Եփրեմի պոռնկությունը+։ Իսրայելը պղծել է իրեն+։ 11 Իսկ քեզ համար, ո՛վ Հուդա, հունձ է պատրաստված, որը կլինի, երբ իմ ժողովրդի գերիներին հետ բերեմ»+։