Երեմիա
20 Եմմերի+ որդի Փասուր քահանան, որը նաև Եհովայի տան գլխավոր վերակացուն էր+, լսեց Երեմիային, երբ նա այս խոսքերն էր մարգարեանում։ 2 Փասուրը հարվածեց Երեմիա մարգարեին+ և նրան դրեց կոճղի մեջ+, որը Եհովայի տան մեջ եղող Բենիամինի վերին դարպասի մոտ էր։ 3 Սակայն հաջորդ օրը Փասուրը Երեմիային հանեց կոճղի միջից+, և Երեմիան ասաց նրան.
«Եհովան քո անունը ոչ թե Փասուր*, այլ Մագոր-Միսսաբիբ*+ է դրել+։ 4 Այսպես է ասում Եհովան. «Ես քեզ սարսափ կդարձնեմ անձամբ քեզ և բոլոր քեզ սիրողների համար։ Նրանք իրենց թշնամիների սրով կընկնեն+, և քո աչքերը կտեսնեն դա+։ Ամբողջ Հուդան կմատնեմ Բաբելոնի թագավորի ձեռքը, որը նրանց գերի պիտի տանի Բաբելոն ու սրով պիտի կոտորի նրանց+։ 5 Այս քաղաքի բոլոր պաշարները և նրանց աշխատանքի ողջ արդյունքը, նրա բոլոր թանկարժեք իրերը և Հուդայի թագավորների բոլոր գանձերը նրանց թշնամիների ձեռքը կմատնեմ+։ Նրանք կկողոպտեն դրանք, կվերցնեն ու Բաբելոն կտանեն+։ 6 Եվ դու, Փասո՛ւր, դու և քո տան բոլոր բնակիչները գերի պիտի գնաք Բաբելոն+։ Բաբելոն կգնաս, այնտեղ կմեռնես ու այնտեղ էլ կթաղվես, դու և բոլոր քեզ սիրողները+, որովհետև դու նրանց համար սուտ մարգարեացար»»+։
7 Դու ինձ խաբեցիր, ո՛վ Եհովա, և ես խաբվեցի։ Դու ինձանից ավելի զորեղ գտնվեցիր և հաղթեցիր+։ Ամբողջ օրը ծիծաղում են ինձ վրա. բոլորի համար ծաղրի առարկա եմ դարձել+։ 8 Հենց որ խոսում եմ, աղաղակում եմ։ Բռնության ու զրկանքի համար եմ աղաղակում+, որովհետև Եհովայի խոսքը ինձ համար ամեն օր նախատինքի ու ծաղրուծանակի պատճառ է դարձել+։ 9 Ես ասացի. «Չեմ հիշատակելու նրան և այլևս նրա անունով չեմ խոսելու»+։ Բայց իմ սրտում նրա խոսքը վառվող կրակի պես դարձավ՝ ոսկորներիս մեջ պահված. ես հոգնեցի իմ մեջ պահելուց ու էլ չկարողացա դիմանալ+։ 10 Շատերի պարսավանքը լսեցի+, ամեն կողմից վախ կար։ «Ամբաստանեք, և մենք էլ կամբաստանենք նրա դեմ»+։ Ամեն ինձ «խաղաղություն» ասողը սպասում է, թե ես երբ պիտի կաղամ+, ու ասում է. «Թերևս նա խաբվի+, և մենք նրան հաղթենք ու նրանից մեր վրեժը լուծենք»։ 11 Բայց Եհովան ինձ հետ էր+ ինչպես ուժեղ և ահարկու մի ռազմիկ+։ Ահա թե ինչու ինձ հալածողները կսայթաքեն ու չեն հաղթի+։ Նրանք խիստ կամաչեն, որովհետև հաջողություն չեն ունենա։ Նրանց նվաստացումը հավերժական կլինի և երբեք չի մոռացվի+։
12 Բայց դու, ո՛վ Զորքերի Տեր Եհովա, քննում ես արդարին+, տեսնում ես երիկամներն ու սիրտը+։ Թող որ տեսնեմ, թե ինչպես ես վրեժխնդիր լինում նրանցից+, որովհետև իմ դատական գործը քեզ եմ հայտնել+։
13 Գովերգե՛ք Եհովային, գովաբանե՛ք Եհովային, որովհետև նա աղքատի հոգին ազատեց չարագործների ձեռքից+։
14 Անիծյալ լինի այն օրը, երբ ես ծնվեցի։ Թող օրհնյալ չլինի այն օրը, երբ իմ մայրը ծնեց ինձ+։ 15 Անիծյալ լինի այն մարդը, որ հորս ավետիք բերեց՝ ասելով. «Դու արու զավակ ես ունեցել»։ Եվ դրանով նրան ուրախացրեց+։ 16 Թող այդ մարդը դառնա այն քաղաքների պես, որոնք Եհովան կործանեց ու չափսոսաց+։ Թող նա առավոտները աղաղակ լսի, իսկ կեսօրին՝ մարտական ազդանշան+։
17 Ինչո՞ւ նա ինձ չսպանեց իմ մոր արգանդում, որ մայրս ինձ համար գերեզման դառնար, և նրա արգանդը հավիտյան հղի մնար+։ 18 Ինչո՞ւ դուրս եկա արգանդից+. որ ծանր աշխատանք ու վի՞շտ տեսնեմ+, և իմ օրերը ամոթալի վախճա՞ն ունենան+։