Սաղմոսներ
Դավթի սաղմոսը։
2 Նա իմ սիրառատ բարությունն է ու իմ ամրոցը+,
Իմ ապահով բարձունքը, իմ Ազատարարը+
Ու իմ վահանը+։ Նրա մոտ եմ ես ապաստան գտել+,
Նա ժողովուրդներին ինձ է հպատակեցնում+։
3 Ո՛վ Եհովա, ի՞նչ է մարդը, որ նկատում ես նրան+,
Կամ մահկանացու մարդու+ որդին, որ հաշվի ես առնում նրան։
11 Ազատի՛ր ու փրկի՛ր ինձ օտարների ձեռքից+,
Որոնց բերանը կեղծիք է խոսում+,
Որոնց աջ ձեռքը ստության աջ է+,
12 Եվ որոնք ասում են. «Մեր որդիները մեծացած մատղաշ տունկեր են+,
Իսկ մեր դուստրերը պալատների քանդականախշ անկյունային սյուների են նման։
13 Մեր շտեմարանները լիքն են, տեսակ-տեսակ մթերքներ են տալիս+։
Մեր հոտերը բազմանում են հազարներով, մեկը տասը հազար է դառնում մեր փողոցներում։
14 Մեր խոշոր անասունները ծանրացած են. չկա վնասվածք, չկա վիժում+,
Եվ չկա ցավագին աղաղակ մեր հրապարակներում+։
15 Երջանիկ է այն ժողովուրդը, որի վիճակն այսպիսին է»։
Մինչդեռ երջանիկ է ա՛յն ժողովուրդը, որի Աստվածը Եհովան է+։