Ելք
39 Կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից, որդան կարմրով ներկված մանվածքից+ և ոլորված բարձրորակ կտավից նրանք նուրբ գործվածքով հանդերձներ+ պատրաստեցին, որպեսզի սուրբ վայրում+ ծառայություն մատուցվի։ Նրանք պատրաստեցին Ահարոնի սուրբ հանդերձները+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։
2 Եփուդը+ նա պատրաստեց ոսկուց, կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից, որդան կարմրով ներկված մանվածքից և ոլորված բարձրորակ կտավից։ 3 Հետո նրանք ոսկե թիթեղներ ծեծեցին՝ բարակ շերտերի վերածելով, և նա դրանցից թելեր կտրեց, որպեսզի ներհյուսի կապույտ թելի, ծիրանիով ներկված բրդի, որդան կարմրով ներկված մանվածքի և բարձրորակ կտավի մեջ։ Դա ասեղնագործի աշխատանքն է+։ 4 Նրանք ուսային կտորներ պատրաստեցին եփուդի համար ու փակցրին դրան։ Եվ դրա երկու մասերը միացվեցին իրար։ 5 Եփուդի վրա եղող գոտին, որն այն ձիգ կապելու համար էր, պատրաստված էր նույն հումքից և նույն ձևով՝ ոսկուց, կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից, որդան կարմրով ներկված մանվածքից և ոլորված բարձրորակ կտավից+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։
6 Ապա ոսկե ագույցների մեջ հագցրին օնիքսները+, որոնց վրա փորագրված էին Իսրայելի որդիների անունները այնպես, ինչպես կնիքն են փորագրում+։ 7 Դրանք նա դրեց եփուդի ուսային կտորների վրա որպես հիշատակի+ քարեր Իսրայելի որդիների համար, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ 8 Այնուհետև պատրաստեց կրծքապանակը+. դա ասեղնագործի աշխատանքն էր։ Այն եփուդի պես պատրաստեց՝ ոսկուց, կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից, որդան կարմրով ներկված մանվածքից և ոլորված բարձրորակ կտավից+։ 9 Երկտակ ծալված վիճակում այն քառակուսի էր։ Կրծքապանակն այնպես պատրաստեցին, որ ծալված վիճակում դրա երկարությունը մեկ թիզ էր, և լայնությունը՝ մեկ թիզ+։ 10 Հետո դրա վրա չորս շարքով քարեր հագցրին։ Առաջին շարքում՝ ռուբին, տպազիոն և զմրուխտ+։ 11 Երկրորդ+ շարքում՝ փիրուզ, շափյուղա+ և հասպիս+։ 12 Երրորդ+ շարքում՝ լեշեմ*, ագատ և ամեթիստ։ 13 Չորրորդ+ շարքում՝ ոսկեքար, օնիքս+ և ժադեիտ։ Դրանք հագցված էին ոսկե ագույցների մեջ։ 14 Քարերը համապատասխանում էին Իսրայելի որդիների անուններին։ Տասներկուսն էլ ըստ նրանց անունների էին, և ինչպես որ կնիքի վրա են փորագրություն անում, այդպես էլ դրանցից յուրաքանչյուրի վրա փորագրված էին տասներկու ցեղերի անունները+։
15 Հետո կրծքապանակի վրա մաքուր ոսկուց շղթաներ պատրաստեցին՝ ոլորված պարանի պես հյուսված+։ 16 Ապա պատրաստեցին ոսկե երկու ագույցներ ու ոսկե երկու օղակներ և այդ երկու օղակներն ամրացրին կրծքապանակի երկու ծայրերին+։ 17 Ոսկե երկու պարաններն անցկացրին կրծքապանակի ծայրերին գտնվող երկու օղակների միջով+։ 18 Երկու պարանների երկու ծայրերն անցկացրին երկու ագույցների միջով և առջևի մասում դրանք եփուդի ուսային կտորների վրա ամրացրին+։ 19 Ոսկե երկու օղակներ պատրաստեցին ու ամրացրին կրծքապանակի երկու ծայրերին՝ այն եզրին, որը ներսի կողմից էր՝ եփուդին նայող կողմում+։ 20 Հետո ոսկե երկու օղակներ պատրաստեցին և ամրացրին եփուդի երկու ուսային կտորների ներքևի մասում՝ դրսի կողմից՝ միացման տեղի մոտ՝ եփուդի գոտուց վեր+։ 21 Ի վերջո, կապույտ լարով կրծքապանակի օղակները միացրին եփուդի օղակներին, որ կրծքապանակը մնար եփուդի գոտուց վեր, և որ այն եփուդի վրայից չտեղաշարժվեր+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։
22 Այնուհետև եփուդի տակից հագնելու համար նա անթև վերնահագուստ+ պատրաստեց՝ ամբողջությամբ կապույտ թելից. դա ջուլհակահաստոցի վրա աշխատող ջուլհակի աշխատանքն է։ 23 Անթև վերնահագուստի բացվածքը մեջտեղում էր, այն զրահի բացվածքի պես էր։ Բացվածքի շուրջբոլորը եզրակ կար, որպեսզի այն չպատռվեր+։ 24 Վերնահագուստի փեշին նռներ պատրաստեցին՝ կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից և որդան կարմրով ներկված մանվածքից, որոնք միահյուսված էին+։ 25 Ապա մաքուր ոսկուց զանգակներ պատրաստեցին ու դրանք ամրացրին նռների+ միջև՝ անթև վերնահագուստի փեշի շուրջբոլորը. 26 մի զանգակ և մի նուռ, մի զանգակ և մի նուռ՝ անթև վերնահագուստի քղանցքի շուրջբոլորը+։ Այդ ամենը արվեց ծառայության համար, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։
27 Հետո Ահարոնի ու նրա որդիների համար բարձրորակ կտավից պատրաստեցին պատմուճանները+ (դա ջուլհակահաստոցի վրա աշխատող ջուլհակի աշխատանքն է), 28 նաև խույրը+՝ բարձրորակ կտավից, նախշազարդ գլխադիրները+՝ բարձրորակ կտավից, կտավե վարտիքները+՝ ոլորված բարձրորակ կտավից, 29 գոտին+՝ ոլորված բարձրորակ կտավից, կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից, որդան կարմրով ներկված մանվածքից (որը ջուլհակի աշխատանքն է), ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։
30 Ի վերջո, մաքուր ոսկուց պատրաստեցին փայլուն թիթեղը՝ նվիրման նշանը, որի վրա, ինչպես կնիքի վրա է փորագրվում, փորագրված էր՝ «Սրբությունը պատկանում է Եհովային»+։ 31 Ապա կապույտ թելից մի լար ամրացրին դրան, որպեսզի վերևի կողմից ամրացնեն խույրին+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։
32 Այդպես ավարտվեցին խորանի, այսինքն՝ հանդիպման վրանի բոլոր աշխատանքները, և Իսրայելի որդիները ամեն ինչ արեցին այնպես, ինչպես Եհովան Մովսեսին պատվիրել էր+։ Նրանք հենց այդպես արեցին։
33 Խորանը+ բերեցին Մովսեսի մոտ, այսինքն՝ վրանն+ իր բոլոր պատկանելիքներով+, դրա կեռերը+, շրջանակները+, ձողերը+, սյուները, ակոսավոր պատվանդանները+, 34 խոյի՝ կարմիր ներկված կաշվից+ պատրաստված ծածկոցը, փոկի կաշվից+ պատրաստված ծածկոցը, բաժանման վարագույրը+, 35 վկայության տապանակն+ ու դրա ձողերը+, կափարիչը+, 36 սեղանը+ և դրա բոլոր պատկանելիքները+, ընծայված հացերը, 37 մաքուր ոսկուց պատրաստված ճրագակալը+, դրա ճրագները, այսինքն՝ շարքով դասավորված ճրագները+, դրա բոլոր պատկանելիքները+, լուսավորման յուղը+, 38 ոսկե սեղանը+, օծման յուղը+, անուշահոտ խունկը+, վրանի մուտքի վարագույրը+, 39 պղնձե զոհասեղանը+ և դրա պղնձե վանդակը+, դրա ձողերն+ ու բոլոր պատկանելիքները+, ավազանը+ և դրա տակդիրը+, 40 գավիթի առագաստները+, դրա սյուները+, ակոսավոր պատվանդանները+, գավիթի դարպասի վարագույրը+, վրանի պարանները+, ցցերը+, բոլոր պատկանելիքները+ խորանի ծառայությունների համար՝ հանդիպման վրանի համար, 41 նուրբ գործվածքով հանդերձները+՝ սրբարանում ծառայելու համար, Ահարոն քահանայի սուրբ+ հանդերձները և նրա որդիների հանդերձները, որպեսզի նրանք քահանայություն անեն+։
42 Իսրայելի որդիները ամբողջ աշխատանքն արեցին այնպես, ինչպես Եհովան Մովսեսին պատվիրել էր+։ 43 Մովսեսը նայեց ամբողջ աշխատանքին ու տեսավ, որ նրանք դա արել էին ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր։ Նրանք հենց այդպես էին արել։ Եվ Մովսեսը օրհնեց նրանց+։