2 Տիմոթեոս
3 Բայց իմացիր, որ վերջին օրերում+ չափազանց դժվար ժամանակներ են լինելու+, 2 որովհետև մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր, մեծամիտ, գոռոզ, հայհոյող, ծնողներին անհնազանդ+, անշնորհակալ, անհավատարիմ+, 3 բնական կապվածություն չունեցող+, համաձայնության չեկող+, զրպարտող+, ինքնատիրապետում չունեցող, դաժան+, առաքինություն* չսիրող+, 4 մատնիչ+, համառ, հպարտ+, հաճոյասեր, բայց ոչ աստվածասեր+, 5 որ Աստծու հանդեպ նվիրվածություն ունեցողի կերպարանք ունեն+, բայց դրա զորությունն ուրանում են+։ Այդպիսիներից հեռո՛ւ մնա+, 6 որովհետև նրանց միջից են դուրս գալիս այն մարդիկ, ովքեր խորամանկորեն սողոսկում են տները+ և գերի են դարձնում մեղքերով ծանրաբեռնված թույլ կանանց, որոնք տարված են զանազան ցանկություններով+, 7 որ միշտ սովորում են, բայց երբեք չեն կարողանում լիովին հասկանալ ճշմարտությունը+։
8 Եվ ինչպես Հանեսն ու Համբրեսը+ հակառակվեցին Մովսեսին, այնպես էլ այս մարդիկ են շարունակում հակառակվել ճշմարտությանը+։ Նրանք ամբողջովին ապականված են մտքով+ և հավատի հարցում արժանի չեն հավանության+։ 9 Սակայն նրանք շատ առաջ չեն գնա, որովհետև նրանց հիմարությունը ակնհայտ կդառնա բոլորին, ինչպես որ այն երկուսի հիմարությունը ակնհայտ դարձավ+։ 10 Բայց դու սերտորեն հետևել ես իմ տված ուսուցմանը, ապրելակերպին+, նպատակին, հավատին, համբերատարությանը, իմ ունեցած սիրուն և տոկունությանը։ 11 Դու տեղյակ ես իմ հալածանքներին, չարչարանքներին, այն ամենին, ինչ պատահեց ինձ Անտիոքում+, Իկոնիոնում+ և Լյուստրայում+։ Բայց այդ բոլոր հալածանքներից Տերն ազատեց ինձ+։ 12 Իրականում, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են որպես Քրիստոս Հիսուսի հետևորդներ ապրել Աստծու հանդեպ նվիրվածությամբ, նույնպես պիտի հալածվեն+։ 13 Իսկ չար և խաբեբա մարդիկ ավելի ու ավելի առաջ կգնան չարության մեջ՝ մոլորեցնելով ու մոլորվելով+։
14 Բայց դու հարատևիր այն բաներում, որ սովորեցիր և որոնցում հաստատ համոզվեցիր+՝ իմանալով, թե ումից սովորեցիր դրանք+, 15 և որ վաղ մանկությունից+ գիտես սուրբ գրքերը, որոնք կարող են իմաստուն դարձնել քեզ փրկության համար+ Քրիստոս Հիսուսում ունեցած հավատի միջոցով+։ 16 Ամբողջ Գիրքը* Աստծու ներշնչմամբ է գրված+ և օգտակար է սովորեցնելու+, հանդիմանելու+, ուղղելու+, արդարությամբ խրատելու+ համար, 17 որպեսզի Աստծու մարդը լիովին իրազեկ լինի+, ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար+։