Սաղմոսներ Վերելքի երգ։ 128 Երջանիկ է ամեն ոք, ով վախենում է Եհովայից+Եվ նրա ճանապարհներով է քայլում+։ 2 Դու քո ձեռքի վաստակը պիտի ուտես+։Երջանիկ կլինես, և լավ կլինի քեզ համար+։ 3 Քո կինը պտղատու որթատունկի պես կլինի+Քո տան ներսում։Որդիներդ ձիթենու+ շիվերի պես կլինեն սեղանիդ շուրջ։ 4 Ահա թե ինչպես է օրհնվելու այն մարդը+,Ով վախենում է Եհովայից+։ 5 Եհովան Սիոնից կօրհնի քեզ+։Թող որ Երուսաղեմի բարօրությունը տեսնես քո կյանքի բոլոր օրերում+ 6 Եվ տեսնես քո որդկանց որդիներին+։Թող խաղաղություն լինի Իսրայելին+։