Հռութ
4 Բոոսը գնաց դարպասի+ մոտ ու նստեց այնտեղ։ Եվ ահա անցնում էր այն ազգականը, որի մասին Բոոսը խոսել էր+։ Նա ասաց նրան. «Ե՛կ այստեղ նստիր, ո՛վ այսինչ մարդ»։ Նա էլ եկավ ու նստեց։ 2 Դրանից հետո Բոոսը քաղաքի երեցներից+ տասը մարդ վերցրեց ու ասաց. «Նստե՛ք այստեղ»։ Եվ նրանք նստեցին։
3 Նա ասաց այդ ազգականին, որը փրկագնելու իրավունք ուներ+. «Նոեմին, որ վերադարձել է Մովաբի+ երկրից, պետք է վաճառի մեր եղբոր՝ Ելիմելեքի+ արտի բաժինը։ 4 Մտածեցի, որ պետք է տեղեկացնեմ քեզ և առաջարկեմ քեզ գնել+ այն քաղաքի բնակիչների ու իմ ժողովրդի երեցների ներկայությամբ+։ Եթե փրկագնելու ես, փրկագնի՛ր։ Իսկ եթե ոչ, ասա՛ ինձ, որ իմանամ, քանի որ քեզանից բացի ազգական չկա, որ փրկագնի+։ Քեզանից հետո հաջորդը ես եմ»։ Նա էլ պատասխանեց. «Ես կփրկագնեմ»+։ 5 Այդ ժամանակ Բոոսն ասաց. «Այն օրը, երբ Նոեմիից արտը գնես, պետք է գնես նաև մովաբացի Հռութից՝ մահացածի կնոջից, որպեսզի մահացածի անունը վերականգնես նրա ժառանգության մեջ»+։ 6 Իսկ ազգականն ասաց. «Ես չեմ կարող փրկագնել, որ չլինի թե իմ ժառանգությունը ավիրեմ։ Դո՛ւ վերցրու փրկագնելու իրավունքը, որովհետև ես չեմ կարող դա անել»։
7 Իսրայելում հնուց մի սովորություն կար՝ կապված փրկագնելու իրավունքի և փոխանակման հետ, որպեսզի ամեն բան հաստատվեր. մարդը պետք է հաներ իր սանդալն+ ու տար իր ընկերոջը, և դրանով գործարքը վավերացվում էր Իսրայելում։ 8 Ուստի երբ ազգականը Բոոսին ասաց, թե՝ «դո՛ւ գնիր», հանեց իր սանդալը+։ 9 Այդ ժամանակ Բոոսն ասաց երեցներին ու ամբողջ ժողովրդին. «Այսօր դուք վկա+ եք, որ ես Ելիմելեքի ողջ ունեցվածքը և Քելլոնի ու Մաալոնի ողջ ունեցվածքը գնում եմ Նոեմիի ձեռքից։ 10 Նաև Մաալոնի կնոջը՝ մովաբացի Հռութին, ինձ որպես կին եմ գնում, որպեսզի մահացածի անունը+ վերականգնվի նրա ժառանգության վրա և որ նրա անունը չվերանա իր եղբայրների միջից ու իր քաղաքի դարպասի մոտից։ Դուք այսօր վկա+ եք»։
11 Դարպասի մոտ գտնվող բոլոր մարդիկ ու երեցներն ասացին. «Վկա՛ ենք։ Թող Եհովան քո տունը մտնող կնոջը դարձնի Ռաքելի+ ու Լիայի+ նման, որոնք երկուսով Իսրայելի տունը կառուցեցին+։ Իսկ դու Եփրաթայում+ արժանավոր մարդ եղիր, և թող քո անունը Բեթլեհեմում+ հայտնի լինի։ 12 Թող որ այն սերնդի միջոցով, որին Եհովան կտա քեզ այս երիտասարդ կնոջից+, քո տունը Փարեսի տան պես դառնա, որին Թամարը Հուդայի համար ծնեց»+։
13 Բոոսը Հռութին կնության առավ ու նրա հետ հարաբերություն ունեցավ։ Եհովան նրան հղիություն շնորհեց+, և նա մի որդի ծնեց։ 14 Կանայք ասում էին+ Նոեմիին. «Օրհնյա՜լ լինի Եհովան+, որ այսօր քեզ առանց փրկագնողի չթողեց։ Թող հռչակվի նրա անունը Իսրայելում։ 15 Նա թարմություն եղավ քո հոգու համար և կխնամի քեզ ծերությանդ օրերում+, քանի որ նրան ծնեց հարսդ, որը սիրում է քեզ+ և որը քեզ համար յոթ որդուց էլ լավ է»+։ 16 Նոեմին վերցրեց մանկանը, իր գիրկն առավ նրան ու նրա դայակը եղավ։ 17 Հարևան+ կանայք նրան անուն դրեցին՝ ասելով. «Նոեմին որդի է ծնել»։ Եվ նրա անունը Օբեդ+ դրեցին։ Նա Դավթի հոր՝ Հեսսեի+ հայրն է։
18 Սրանք են Փարեսի+ սերունդները. Փարեսը ունեցավ Եսրոնին+, 19 Եսրոնը ունեցավ Ռամին, Ռամը+ ունեցավ Ամինադաբին, 20 Ամինադաբը+ ունեցավ Նաասոնին+, Նաասոնը ունեցավ Սալմոնին, 21 Սալմոնը+ ունեցավ Բոոսին, Բոոսը+ ունեցավ Օբեդին, 22 Օբեդը ունեցավ Հեսսեին+, և Հեսսեն ունեցավ Դավթին+։