Նվագավարին։ Դավթի սաղմոսը։ Երգ։
109 Ո՛վ իմ գովաբանության Աստված+, մի՛ լռիր+,
2 Որովհետև ամբարշտի բերանը և խաբեբայի բերանը իմ դեմ են բացվել+։
Նրանք ստության լեզվով են խոսում իմ մասին+։
3 Ատելության խոսքերով են ինձ շրջապատել+
Եվ առանց պատճառի իմ դեմ են կռվում+։
4 Իմ սիրո դիմաց նրանք հակառակվում են ինձ+,
Բայց ես աղոթք եմ անում+։
5 Բարու դիմաց չարով են ինձ հատուցում+,
Եվ իմ սիրո դիմաց՝ ատելությամբ+։
6 Նրա վրա ամբարիշտ մեկին նշանակիր,
Եվ թող հակառակորդը+ նրա աջ կողմում կանգնի։
7 Երբ նրան դատեն, թող նա ամբարիշտ ճանաչվի,
Եվ թող նրա աղոթքը մեղք դառնա+։
8 Թող նրա օրերը նվազեն+,
Նրա վերակացության պատասխանատվությունը թող ուրիշը վերցնի+։
9 Թող նրա որդիները որբանան+,
Եվ նրա կինը այրի դառնա+։
10 Թող նրա որդիները թափառական լինեն+,
Թող մուրան
Եվ դուրս գալով իրենց ավերակներից՝ ուտելիք փնտրեն+։
11 Վաշխառուն թող խաբեությամբ վերցնի նրա ողջ ունեցվածքը+,
Եվ թող օտարները+ թալանեն նրա վաստակը+։
12 Թող ոչ ոք սիրառատ բարություն չդրսևորի նրա հանդեպ+,
Եվ ոչ ոք բարեհաճություն ցույց չտա նրա որբերին։
13 Նրա զավակները կորստի թող մատնվեն+։
Հաջորդ սերնդի միջից թող նրանց անունը ջնջվի+։
14 Նրա հայրերի անօրենությունը թող Եհովան հիշի+,
Եվ նրա մոր մեղքը+ թող չջնջվի+։
15 Թող դրանք միշտ Եհովայի առաջ լինեն+,
Եվ թող նրանց մասին հիշատակումը նա երկրից վերացնի+,
16 Որովհետև նա չհիշեց սիրառատ բարություն դրսևորելու մասին+,
Այլ հալածեց խեղճին ու աղքատին+
Եվ վհատված սիրտ ունեցողին, որպեսզի սպանի նրան+։
17 Նա անեծք+ սիրեց, և հենց դա էլ եկավ նրա վրա+,
Նա ուրախություն չգտավ օրհնության մեջ+,
Եվ այն հեռացավ նրանից+։
18 Նա անեծքը հագավ իբրև հանդերձ+,
Եվ այն ջրի պես նրա մեջ մտավ+,
Ու ձեթի պես՝ նրա ոսկորների մեջ։
19 Թող նրա համար այն հանդերձ լինի, որով նա պարուրվում է+,
Եվ գոտի, որով միշտ գոտևորվում է+։
20 Սա է Եհովայի հատուցումը նրանց, ովքեր հակառակվում են ինձ+
Եվ իմ հոգու դեմ են չարախոսում+։
21 Բայց դու Գերիշխան+ Տեր Եհովան ես։
Ցո՛ւյց տուր ինձ հաճությունդ հանուն քո անվան+։
Մեծ է քո սիրառատ բարությունը, ուստի փրկի՛ր+ ինձ,
22 Որովհետև ես խեղճ եմ ու աղքատ+,
Եվ իմ սիրտը խոցված է իմ ներսում+։
23 Անհետացող ստվերի պես ես չքանում եմ+,
Մորեխի պես քշվում եմ քամուց։
24 Ծնկներս դողում են ծոմ պահելուց+,
Եվ մարմինս հալումաշ է լինում առանց յուղի+։
25 Նրանց համար նախատինքի առարկա եմ դարձել+։
Երբ ինձ տեսնում են, շարժում են իրենց գլուխները+։
26 Օգնի՛ր ինձ, ո՛վ իմ Աստված, Եհո՛վա+,
Փրկի՛ր ինձ քո սիրառատ բարության համեմատ+։
27 Թող իմանան, որ սա քո ձեռքն է+,
Որ դո՛ւ արեցիր սա, ո՛վ Եհովա+։
28 Թող որ նրանք անիծեն+,
Բայց դու օրհնի՛ր ինձ+։
Նրանք վեր են կենում իմ դեմ, բայց թող ամաչեն+,
Իսկ քո ծառան թող ուրախանա+։
29 Թող անարգանք հագնեն ինձ հակառակվողները+,
Եվ թող նրանց ամոթը վերնազգեստի պես ծածկի իրենց+։
30 Ես պիտի շատ գովաբանեմ Եհովային իմ բերանով+,
Եվ մարդկանց բազմության մեջ պիտի փառաբանեմ նրան+,
31 Որովհետև նա պիտի կանգնի աղքատի աջ կողմում+,
Որպեսզի փրկի նրան այն մարդկանցից, ովքեր դատապարտում են նրա հոգին։