Մատթեոս
10 Հետո նա կանչեց իր տասներկու աշակերտներին և նրանց իշխանություն տվեց անմաքուր ոգիների վրա+, որ նրանց հանեն ու բուժեն ամեն տեսակ հիվանդություն և ամեն տեսակ տկարություն։
2 Տասներկու առաքյալների+ անուններն են+. Սիմոն, որը Պետրոս*+ է կոչվում, և նրա եղբայրը՝ Անդրեաս+, Զեբեդեոսի+ որդիները՝ Հակոբոս և նրա եղբայրը՝ Հովհաննես, 3 Փիլիպոս և Բարդուղիմեոս+, Թովմաս+ և հարկահավաք Մատթեոս+, Ալփեոսի որդին՝ Հակոբոս+, Թադեոս, 4 Սիմոն Կանանացի*+ և Հուդա Իսկարիովտացի, որը հետագայում մատնեց+ նրան։
5 Այս տասներկուսին Հիսուսն ուղարկեց՝ տալով հետևյալ պատվերները+. «Մի՛ գնացեք այլազգի մարդկանց մոտ և մի՛ մտեք սամարացիների որևէ քաղաք+, 6 այլ գնացեք Իսրայելի տան կորած ոչխարների մոտ+։ 7 Եվ երբ գնաք, քարոզեք ու ասացեք. «Երկնքի թագավորությունը մոտեցել է»+։ 8 Բուժեք հիվանդներին+, հարություն տվեք մահացածներին, մաքրեք բորոտներին, հանեք դևերին։ Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք+։ 9 Ձեռք մի՛ բերեք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ էլ պղինձ ձեր գոտիների քսակների+ համար, 10 ո՛չ ուտելիքի պարկ ճանապարհի համար, ո՛չ երկու ներքնազգեստ, ո՛չ սանդալներ և ո՛չ էլ ցուպ, որովհետև աշխատողը արժանի է իր կերակուրին+։
11 Որ քաղաքը կամ գյուղը որ մտնեք, փնտրեք, թե ով է այնտեղ արժանի, և մնացեք այնտեղ, մինչև որ հեռանաք+։ 12 Երբ տուն մտնեք, բարև տվեք տան անդամներին, 13 և եթե այդ տունը արժանի է, թող ձեր մաղթած խաղաղությունը այդ տան վրա իջնի+, բայց եթե արժանի չէ, թող ձեր խաղաղությունը ձեզ վերադառնա։ 14 Եթե որևէ մեկը ձեզ չընդունի կամ ձեր խոսքերը չլսի, այդ տնից կամ քաղաքից դուրս գալիս թափ տվեք փոշին ձեր ոտքերից*+։ 15 Ճշմարիտ ասում եմ ձեզ. Սոդոմի+ և Գոմորի համար ավելի հեշտ կլինի Դատաստանի օրը, քան այդ քաղաքի համար+։
16 Ահա ես ուղարկում եմ ձեզ իբրև ոչխարներ գայլերի+ մեջ, ուստի զգույշ եղեք օձերի+ պես և աննենգ՝ աղավնիների+ պես։ 17 Զգուշացեք մարդկանցից+, որովհետև նրանք կմատնեն ձեզ դատարաններին+ և կխարազանեն+ ձեզ իրենց ժողովարաններում+։ 18 Իմ պատճառով ձեզ քարշ կտան կառավարիչների ու թագավորների առաջ+, որպեսզի վկայություն+ լինեք նրանց և ազգերին։ 19 Սակայն երբ նրանք մատնեն ձեզ դատարաններին, մի՛ մտահոգվեք, թե ինչպես կամ ինչ եք խոսելու, քանի որ այդ ժամին կտրվի ձեզ այն, ինչ որ պետք է խոսեք+, 20 որովհետև ոչ թե դուք եք խոսելու, այլ ձեր Հոր ոգին է խոսելու ձեր միջոցով+։ 21 Նաև եղբայրն+ իր եղբորը մահվան կմատնի, և հայրը՝ իր զավակին, և զավակները վեր կկենան իրենց ծնողների դեմ ու սպանել կտան նրանց+։ 22 Իմ անվան համար ատված կլինեք բոլորի կողմից+, բայց ով որ մինչև վերջ տոկա, նա կփրկվի+։ 23 Երբ մի քաղաքում հալածեն ձեզ, մյուսը փախեք+։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. չեք հասցնի անցնել+ Իսրայելի բոլոր քաղաքներով, և մարդու Որդին կգա+։
24 Աշակերտը բարձր չէ իր ուսուցչից, ոչ էլ ծառան է բարձր իր տիրոջից+։ 25 Բավական է, որ աշակերտը լինի իր ուսուցչի նման, և ծառան՝ իր տիրոջ նման+։ Եթե տանտիրոջը Բեհեղզեբուղ+ անվանեցին, ապա մի՞թե նրա ընտանիքի անդամներին չեն անվանի։ 26 Ուստի մի՛ վախեցեք նրանցից, քանի որ չկա մի ծածուկ բան, որ չբացահայտվի, և չկա մի գաղտնիք, որ չիմացվի+։ 27 Ինչ որ ձեզ խավարում եմ ասում, լույսի մեջ ասացեք, և ինչ որ շշուկով եք լսում, տանիքներից քարոզեք+։ 28 Մի՛ վախեցեք+ նրանցից, ովքեր սպանում են մարմինը, բայց հոգին չեն կարող սպանել, այլ առավել վախեցեք նրանից+, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կործանել գեհենում*+։ 29 Չէ՞ որ երկու ճնճղուկը չնչին արժեք ունեցող մետաղադրամով* է վաճառվում+։ Սակայն նրանցից և ոչ մեկը գետին չի ընկնի առանց ձեր Հոր իմացության+։ 30 Բայց ձեր գլխի ամեն մի մազը հաշվված է+։ 31 Ուրեմն մի՛ վախեցեք, դուք բոլոր ճնճղուկներից թանկ եք+։
32 Ամեն ոք, ով մարդկանց առաջ դավանի, որ իմ աշակերտն է, ես էլ նրան ինձ աշակերտ կդավանեմ+ իմ Հոր առաջ, որ երկնքում է։ 33 Իսկ ով ինձ ուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ+ իմ Հոր առաջ, որ երկնքում է։ 34 Մի՛ կարծեք, թե եկել եմ խաղաղություն բերելու երկրի վրա։ Ես եկել եմ ոչ թե խաղաղություն+ բերելու, այլ սուր, 35 որովհետև եկել եմ բաժանելու տղային իր հորից, աղջկան իր մորից և հարսին իր սկեսրոջից+։ 36 Այո՛, մարդու թշնամիները իր տան անդամները կլինեն։ 37 Ով իր հորը կամ մորը ավելի շատ է սիրում, քան ինձ, արժանի չէ ինձ, և ով իր որդուն կամ աղջկան ավելի շատ է սիրում, քան ինձ, արժանի չէ ինձ+։ 38 Ով չի ընդունում իր տանջանքի ցիցը և չի գալիս իմ հետևից, արժանի չէ ինձ+։ 39 Ով գտնում է իր հոգին, կկորցնի այն, և ով կորցնում է իր հոգին ինձ համար, կգտնի այն+։
40 Ով ընդունում է ձեզ, ինձ է ընդունում, ով ընդունում է ինձ, ինձ ուղարկողին է ընդունում+։ 41 Ով որ մարգարեի է ընդունում, քանի որ նա մարգարե է, մարգարեի վարձատրություն կստանա+, և ով որ արդար մարդու է ընդունում, քանի որ նա արդար է, արդար մարդու վարձատրություն կստանա+։ 42 Իսկ ով որ այս փոքրերից մեկին ընդամենը մի բաժակ սառը ջուր է տալիս խմելու, քանի որ նա աշակերտ է, ճշմարիտ ասում եմ ձեզ, չի կորցնի իր վարձատրությունը»+։