1 Տարեգրություն
24 Ահարոնի որդիներին բաժանեցին խմբերի։ Ահարոնի որդիներն էին Նադաբը+, Աբիուն+, Եղիազարն+ ու Իթամարը+։ 2 Սակայն Նադաբն ու Աբիուն+ իրենց հորից շուտ մեռան+ և որդիներ չունեին, իսկ Եղիազարն+ ու Իթամարը քահանայություն էին անում։ 3 Դավիթը, Եղիազարի որդիներից Սադոկը+ և Իթամարի որդիներից Աքիմելեքը+ նրանց խմբերի բաժանեցին՝ ծառայության մեջ իրենց նշանակման համաձայն+։ 4 Բայց Եղիազարի որդիների մեջ թվով ավելի շատ ազգատոհմերի գլուխներ գտնվեցին, քան Իթամարի որդիների։ Ուստի նրանց այսպես բաժանեցին. Եղիազարի որդիները տասնվեց ազգատոհմերի գլուխներ ունեցան, իսկ Իթամարի որդիները՝ ութ։
5 Այնուհետև թե՛ սրանց և թե՛ նրանց վիճակով բաժանեցին+, քանի որ և՛ Եղիազարի, և՛ Իթամարի որդիներից իշխաններ պիտի դրվեին սուրբ վայրի վրա+ ու ճշմարիտ Աստծուն ծառայելու համար։ 6 Նաթանայելի որդի Սեմայիան՝ ղևտացիների քարտուղարը+, թագավորի, իշխանների, Սադոկ+ քահանայի, Աբիաթարի+ որդի Աքիմելեքի+ և քահանայական ու ղևտական ազգատոհմերի+ գլուխների ներկայությամբ գրանցեց նրանց. մեկ ազգատոհմ ընտրվեց Եղիազարից+, մեկ ազգատոհմ՝ Իթամարից+։
7 Առաջին վիճակն ընկավ Հովարիբին+, երկրորդը՝ Հեդայիային, 8 երրորդը՝ Հարիմին, չորրորդը՝ Սեուրինին, 9 հինգերորդը՝ Մելքիային, վեցերորդը՝ Միամինին, 10 յոթերորդը՝ Ակկուսին, ութերորդը՝ Աբիային+, 11 իններորդը՝ Հեսուային, տասներորդը՝ Սեքենիային, 12 տասնմեկերորդը՝ Ելիասիբին, տասներկուերորդը՝ Հակիմին, 13 տասներեքերորդը՝ Օփփային, տասնչորսերորդը՝ Հեսբեաբին, 14 տասնհինգերորդը՝ Բելգային, տասնվեցերորդը՝ Եմմերին, 15 տասնյոթերորդը՝ Եզիրին, տասնութերորդը՝ Ափեսեսին, 16 տասնիններորդը՝ Փեթայիային, քսաներորդը՝ Հեզեկիելին, 17 քսանմեկերորդը՝ Հաքինին, քսաներկուերորդը՝ Գամուլին, 18 քսաներեքերորդը՝ Դալայիային, և քսանչորսերորդը՝ Մաազիային։
19 Սա էր նրանց ծառայության+ սահմանված կարգը+՝ այն, թե երբ պետք է գային Եհովայի տուն՝ ըստ իրենց իրավունքի+, որը հաստատել էր նրանց նախահայր Ահարոնը, ինչպես որ նրան պատվիրել էր Իսրայելի Աստված Եհովան։
20 Ղևիի մնացած որդիներն էին. Ամրամի+ որդիներից՝ Սուբայելը+, Սուբայելի որդիներից՝ Հադայիան, 21 Ռաբիայից+. Ռաբիայի որդիներից՝ գլխավորը՝ Եսիան, 22 Իսահառյաններից+՝ Սալոմոթը, Սալոմոթի+ որդիներից՝ Հեթը, 23 Քեբրոնի որդիները+՝ գլխավորը՝ Հերիան+, երկրորդը՝ Ամարիան, երրորդը՝ Հաազիելը, չորրորդը՝ Հեկամամը, 24 Օզիելի որդին*՝ Միքան, Միքայի+ որդիներից՝ Սամիրը։ 25 Միքայի եղբայրը Եսիան էր։ Եսիայի որդիներից՝ Զաքարիան։
26 Մերարիի որդիներն էին+ Մոողին+ ու Մուսին+։ Հաազիայի որդին*՝ Բենոն։ 27 Մերարիի որդիներն էին. Հաազիայից՝ Բենոն, Սոհամը, Զաքուրը և Եբրին։ 28 Մոողիից Եղիազարն էր. նա որդիներ չուներ+։ 29 Կիսից՝ Կիսի որդի* Հերամելը։ 30 Մուսիի որդիներն էին Մոողին+, Եդերը և Հերիմոթը+։
Սրանք էին ղևտացիների որդիները իրենց ազգատոհմերի+ համեմատ։ 31 Սրանք էլ իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների պես վիճակ գցեցին+ Դավիթ թագավորի, Սադոկի, Աքիմելեքի և քահանաների ու ղևտացիների ազգատոհմերի գլուխների առաջ։ Ավագ եղբոր ազգատոհմը+ հավասար պայմաններում էր, ինչ որ կրտսեր եղբորինը։