1 Թեսաղոնիկեցիներ
4 Վերջապես, եղբայրնե՛ր, խնդրում և հորդորում ենք ձեզ Տեր Հիսուսի անունով, որ դուք, հրահանգ ստանալով մեզանից, թե ինչպես պետք է քայլեք+ ու հաճեցնեք Աստծուն (ինչը և դուք անում եք), շարունակեք լիարժեք կերպով դա անել+։ 2 Դուք գիտեք այն պատվերները+, որ տվեցինք ձեզ Տեր Հիսուսի անունով։
3 Սա է Աստծու կամքը, որ դուք սրբացվեք+, որ հեռու մնաք պոռնկությունից+, 4 որ ձեզանից յուրաքանչյուրը իմանա, թե ինչպես պետք է տիրապետի իր մարմնին+ սրբությամբ+ ու պատվով 5 և ոչ թե անհագ սեռական կրքով+ (ինչպիսին որ ունեն Աստծուն չճանաչող+ ազգերը)+, 6 որպեսզի ոչ մեկը վնաս չպատճառի իր եղբորը և այս հարցում ոտնձգություն չանի նրա իրավունքների դեմ+, որովհետև Եհովան կպատժի այս բոլոր բաներն անողներին+, ինչպես որ նախապես ասել ենք ձեզ և պարզ բացատրել+։ 7 Չէ՞ որ Աստված կանչել է մեզ սուրբ լինելու+, ոչ թե անմաքուր կյանքով ապրելու համար։ 8 Ուրեմն ով արհամարհում է+ սա, ոչ թե մարդու է արհամարհում, այլ Աստծուն+, որն իր սուրբ ոգին+ դնում է ձեր մեջ։
9 Սակայն եղբայրասիրության+ մասին կարիք չկա, որ գրենք ձեզ, քանի որ դուք Աստծուց սովորել եք+ սիրել միմյանց+, 10 և իրականում դուք արդեն սիրում եք ամբողջ Մակեդոնիայի բոլոր եղբայրներին։ Բայց հորդորում ենք ձեզ, եղբայրնե՛ր, որ շարունակեք դա անել ավելի մեծ չափով 11 և նպատակ դնեք հանգիստ կյանք վարել+, միայն ձեր գործով զբաղվել+ և ձեր ձեռքերով աշխատել+, ինչպես որ պատվիրեցինք ձեզ, 12 որ պարկեշտությամբ վարվեք+ մարդկանց առաջ+ և ոչ մի բանի կարիք չունենաք+։
13 Նաև, եղբայրնե՛ր, ինչ վերաբերում է ննջեցյալներին+, չենք ուզում, որ դուք անտեղյակ լինեք, որպեսզի չտխրեք, ինչպես մյուսները, որ հույս չունեն+։ 14 Եթե հավատում ենք, որ Հիսուսը մահացավ ու հարություն առավ+, ուրեմն նաև հավատում ենք, որ նրանց, ովքեր Հիսուսով ննջել են մահվան քնով, Աստված կյանքի կբերի, որպեսզի նրա հետ լինեն+։ 15 Սա ենք ասում ձեզ Եհովայի խոսքով+, որ մեր միջից նրանք, ովքեր ողջ կմնան մինչև Տիրոջ ներկայությունը+, ոչ մի դեպքում առաջ չեն անցնի ննջեցյալներից, 16 քանի որ Տերն ինքը երկնքից կիջնի+՝ հրեշտակապետի+ ձայնով հրամաններ տալով և Աստծու փողով+, և Քրիստոսի աշակերտները, ովքեր մահացած են, առաջինը հարություն կառնեն+։ 17 Դրանից հետո մենք՝ կենդանի մնացածներս, կհափշտակվենք+ ամպերի մեջ+, որպեսզի նրանց+ հետ լինենք և օդում Տիրոջը հանդիպենք+, և այդպիսով միշտ Տիրոջ հետ կլինենք+։ 18 Ուրեմն շարունակեք մխիթարել միմյանց այս խոսքերով։