Սաղմոսներ
Դավթի սաղմոսը։ Մասքիլ*։
32 Երջանիկ է այն մարդը, ում հանցանքը ներված է, ում մեղքը ծածկված է+։
3 Երբ լուռ մնացի, ոսկորներս մաշվեցին ամբողջ օրը հառաչելուց+,
4 Որովհետև օր ու գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա+։
Կյանքիս թարմությունն անհետացել էր, ինչպես որ թացությունն է չորանում ամառվա տապին+։ (Սելա)
5 Վերջապես մեղքս խոստովանեցի քեզ և անօրենությունս չծածկեցի+։
Ասացի. «Հանցանքներս պիտի խոստովանեմ Եհովային»+։
Եվ դու ներեցիր իմ մեղքերի անօրենությունը+։ (Սելա)
6 Դրա համար ամեն նվիրված քեզ աղոթք կանի+,
Քանի դեռ ժամանակ կա քեզ գտնելու+,
Եվ ջրառատ հեղեղը չի հասնի նրան+։
7 Դու իմ պատսպարանն ես, դու կպաշտպանես ինձ նեղությունից+։
Փրկության ուրախությամբ կշրջապատես ինձ+։ (Սելա)
8 «Քեզ հասկացողություն կտամ և կսովորեցնեմ այն ճանապարհը, որով դու պիտի գնաս+։
Քեզ խորհուրդ կտամ, և աչքս քեզ վրա կլինի+։