Դավթի սաղմոսը, երբ նա խելագար ձևացավ+ Աբիմելեքի առաջ, և նա վռնդեց նրան, ու նա հեռացավ։
א [Ալե՛ֆ]
34 Եհովային կօրհնեմ ամեն ժամանակ+.
Նրա գովաբանությունը շարունակ իմ բերանում կլինի+։
ב [Բեթ]
2 Հոգիս Եհովայով պիտի պարծենա+,
Հեզերը կլսեն ու կուրախանան+։
ג [Գի՛մել]
3 Մեծարե՛ ք ինձ հետ Եհովային+,
Բարձրացնենք նրա անունը միասին+։
ד [Դա՛լեթ]
4 Ես հարցրի Եհովային, և նա պատասխանեց ինձ+,
Իմ բոլոր երկյուղներից նա ինձ ազատեց+։
ה [Հե]
5 Ովքեր նայեցին նրան, փայլեցին+,
Եվ նրանց երեսները չամաչեցին+։
ז [Զային]
6 Այս ընկճվածն աղաղակեց, և Եհովան լսեց+,
Նրա բոլոր նեղություններից փրկեց նրան+։
ח [Խեթ]
7 Եհովայի հրեշտակը բանակ է դնում Նրանից վախեցողների շուրջը+
Եվ փրկում է նրանց+։
ט [Տեթ]
8 Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է+,
Երջանիկ է այն մարդը, ով նրա մոտ է ապաստան գտնում+։
י [Յոդ]
9 Վախեցե՛ք Եհովայից, ո՛վ նրա սրբեր+,
Որովհետև նրանից վախեցողները ոչ մի բանի պակասություն չեն ունենա+։
כ [Քաֆ]
10 Առյուծները զրկանքի ու սովի մեջ են+,
Բայց Եհովային փնտրողների համար ոչ մի բարիք չի պակասի+։
ל [Լա՛մեդ]
11 Եկե՛ք, որդինե՛ր, լսեցե՛ք ինձ+,
Եհովայի հանդեպ երկյո՛ւղը ձեզ պիտի սովորեցնեմ+։
מ [Մեմ]
12 Ո՞վ է այն մարդը, որ հաճույք է ստանում կյանքից+
Եվ շատ օրեր է սիրում, որ բարիք տեսնի+։
נ [Նուն]
13 Լեզուդ հե՛տ պահիր չարիքից+
Եվ շուրթերդ՝ սուտ խոսելուց+։
ס [Սա՛մեխ]
14 Հեռացի՛ր չարից և բարի՛ն գործիր+,
Խաղաղությո՛ւն փնտրիր և հետամո՛ւտ եղիր դրան+։
ע [Ային]
15 Եհովայի աչքերն արդարներին են ուղղված+,
Եվ ականջները՝ նրանց օգնության աղաղակին+։
פ [Փե]
16 Եհովայի երեսը չարագործների դեմ է+,
Որպեսզի նրանց մասին հիշատակումը երկրից վերացնի+։
צ [Ցա՛դե]
17 Արդարներն աղաղակեցին, և Եհովան լսեց+
Ու բոլոր նեղություններից ազատեց նրանց+։
ק [Կոֆ]
18 Եհովան մոտ է սրտով կոտրվածներին+,
Եվ ոգով փշրվածներին փրկում է նա+։
ר [Ռեշ]
19 Շատ են արդարի նեղությունները+,
Բայց Եհովան ազատում է նրան այդ ամենից+։
ש [Շին]
20 Նա պահպանում է նրա բոլոր ոսկորները.
Նրանցից և ոչ մեկը կոտրված չէ+։
ת [Թավ]
21 Աղետը կսպանի ամբարշտին+,
Եվ արդարին ատողները հանցավոր կճանաչվեն+։
22 Եհովան փրկագնով ազատում է իր ծառաների հոգիները+.
Նրա մոտ ապաստան գտնողներից և ոչ մեկը հանցավոր չի ճանաչվի+։