Դավթի աղոթքը։
86 Խոնարհեցրո՛ւ ականջդ, ո՜վ Եհովա։ Պատասխա՛ն տուր ինձ+,
Որովհետև ես խեղճ եմ ու աղքատ+։
2 Պահպանի՛ր իմ հոգին, քանի որ ես նվիրված եմ քեզ+։
Դո՛ւ ես իմ Աստվածը։ Փրկի՛ր քո ծառային, որը քեզ է ապավինում+։
3 Բարեհա՛ճ եղիր իմ հանդեպ, ո՜վ Եհովա+,
Քանի որ օրնիբուն ես քեզ եմ կանչում+։
4 Ուրախացրո՛ւ քո ծառայի հոգին+,
Որովհետև, ո՛վ Եհովա, դեպի քեզ եմ իմ հոգին բարձրացնում+։
5 Ո՛վ Եհովա, դու բարի ես+ ու ներելու պատրաստ+,
Եվ մեծ է քո սիրառատ բարությունը բոլոր նրանց հանդեպ, ովքեր կանչում են քեզ+։
6 Ակա՛նջ դիր, ո՜վ Եհովա, իմ աղոթքին+
Եվ ո՛ւշ դարձրու իմ աղաչանքների ձայնին+։
7 Իմ նեղության օրը ես քեզ կկանչեմ+,
Որովհետև դու կպատասխանես ինձ+։
8 Քեզ նմանը չկա աստվածների մեջ, ո՛վ Եհովա+,
Եվ ոչինչ չկա, որ նմանվի քո գործերին+։
9 Բոլոր ազգերը, որոնց դու ստեղծեցիր, կգան+
Ու կխոնարհվեն քո առաջ, ո՛վ Եհովա+,
Եվ փառք կտան քո անվանը+,
10 Որովհետև դու մեծ ես ու զարմանահրաշ գործեր ես անում+,
Դո՛ւ ես Աստված, միայն դո՛ւ+։
11 Սովորեցրո՛ւ ինձ, ո՛վ Եհովա, քո ճանապարհը+։
Ես քո ճշմարտության մեջ կքայլեմ+։
Միավորի՛ր իմ սիրտը, որ վախենամ քո անունից+։
12 Իմ ողջ սրտով գովերգում եմ քեզ, ո՛վ իմ Աստված Եհովա+,
Ես կփառաբանեմ քո անունը հավիտյան,
13 Որովհետև մեծ է քո սիրառատ բարությունը իմ հանդեպ+,
Եվ դու ազատեցիր իմ հոգին գերեզմանից՝ նրա ամենախոր տեղից+։
14 Ո՛վ Աստված, հանդուգն մարդիկ վեր են կացել ինձ վրա+,
Բռնակալ մարդկանց ժողովը իմ հոգին է փնտրում+,
Նրանք չեն տեսնում քեզ իրենց առաջ+։
15 Բայց դու, ո՛վ Եհովա, ողորմած ու գթառատ Աստված ես+,
Չես շտապում բարկանալ+ և լի ես սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ+։
16 Դեպի ի՛նձ դարձիր և բարեհա՛ճ եղիր իմ հանդեպ+։
Տո՛ւր զորությունդ քո ծառային+
Եվ փրկի՛ր քո աղախնի որդուն+։
17 Իմ հանդեպ քո բարության մասին մի նշան ցույց տուր,
Որպեսզի ինձ ատողները տեսնեն ու ամոթ զգան+,
Որովհետև դու, ո՛վ Եհովա, օգնեցիր ու մխիթարեցիր ինձ+։