1 Սամուել
31 Փղշտացիները կռվի դուրս եկան Իսրայելի դեմ+։ Իսրայելացիները փղշտացիների առաջից փախուստի դիմեցին ու սպանված ընկան+ Գելբուե լեռան վրա+։ 2 Կրնկակոխ հետապնդելով Սավուղին ու նրա որդիներին՝ փղշտացիները սպանեցին Հովնաթանին+, Աբինադաբին+ ու Մելքիսավեին+՝ Սավուղի որդիներին։ 3 Սավուղի դեմ կռիվը սաստկացավ. աղեղնավորները գտան նրան և ծանր վիրավորեցին+։ 4 Սավուղն ասաց իր զինակրին. «Հանի՛ր սուրդ+ և ինձ խոցի՛ր, որպեսզի այս անթլփատները+ չգան ու չխոցեն ինձ և ծաղրուծանակի չենթարկեն»։ Բայց նրա զինակիրը չկամեցավ դա անել+, որովհետև շատ վախեցավ։ Այդ ժամանակ Սավուղը վերցրեց սուրը և ընկավ դրա վրա+։ 5 Երբ զինակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ+, ինքն էլ իր սրի վրա ընկավ ու նրա հետ մեռավ+։ 6 Այսպիսով՝ Սավուղը, նրա երեք որդիները, զինակիրը և Սավուղի հետ եղող բոլոր մարդիկ նույն օրը մահացան+։ 7 Երբ հովտում և Հորդանանի շրջանում եղող իսրայելացիները տեսան, որ իսրայելացիների զորքը փախավ, և որ Սավուղն ու նրա որդիները մեռան, թողեցին իրենց քաղաքներն ու փախուստի դիմեցին+։ Դրանից հետո փղշտացիները եկան ու բնակվեցին նրանց քաղաքներում+։
8 Հաջորդ օրը, երբ փղշտացիները եկան սպանվածների վրայից հանդերձները հանելու+, Սավուղին ու նրա երեք որդիներին գտան Գելբուե+ լեռան վրա ընկած։ 9 Նրանք կտրեցին նրա գլուխը+, զենքերը հանեցին և լուր ուղարկեցին փղշտացիների երկրի բոլոր կողմերը՝ այդ մասին հայտնելու+ իրենց կուռքերի+ տներին և ժողովրդին։ 10 Նրա զենքերը+ դրեցին Աստարտների*+ տանը, իսկ մարմինը կախեցին Բեթ-Սանի+ պարսպից։ 11 Երբ Հաբիս-Գաղաադի+ բնակիչները լսեցին, թե փղշտացիները ինչ էին արել Սավուղին, 12 անմիջապես բոլոր խիզախ տղամարդիկ վեր կացան ու ամբողջ գիշեր գնացին, Բեթ-Սանի պարսպից վերցրին Սավուղի ու նրա որդիների մարմինները, եկան Հաբիս և նրանց այնտեղ այրեցին+։ 13 Այնուհետև նրանց ոսկորները+ վերցրին ու տարան թաղեցին+ Հաբիսում՝ կարմրանի+ ծառի տակ, և յոթ օր ծոմ պահեցին+։