Նվագավարին։ Մութ-լաբբեն։ Դավթի երգը։
א [Ա՛լեֆ]
9 Իմ ամբողջ սրտով կգովաբանեմ քեզ, ո՜վ Եհովա+,
Կազդարարեմ քո բոլոր զարմանահրաշ գործերի մասին+։
2 Կուրախանամ ու կցնծամ քեզանով+,
Սաղմոս կերգեմ քո անվանը, ո՜վ Բարձրյալ+։
ב [Բեթ]
3 Երբ թշնամիներս հետ դառնան+,
Նրանք կսայթաքեն ու կորստյան կմատնվեն քո առաջ+։
4 Որովհետև դու տեսար իմ դատը և արդար վճիռ կայացրիր+,
Դու նստեցիր գահին, որ արդարությամբ դատես+։
ג [Գի՛մել]
5 Դու սաստեցիր ազգերին+, կործանեցիր ամբարշտին+։
Նրանց անունը ընդմիշտ ջնջեցիր, այո՛, հավիտյան+։
6 Ո՛վ թշնամիներ, ձեր կործանումը հավերժական է+,
Եվ կործանումը այն քաղաքների, որոնց դու արմատախիլ արեցիր+։
Նույնիսկ նրանց մասին հիշատակումը կկորչի+։
ה [Հե]
7 Սակայն Եհովան հավիտյան կնստի գահին+,
Իր գահը ամուր կհաստատի դատաստանի համար+։
8 Նա աշխարհը արդարությամբ կդատի+,
Ազգերի հետ ուղղամտությամբ դատաստան կանի+։
ו [Վավ]
9 Եհովան ապահով բարձունք կդառնա փշրվածի համար+,
Ապահով բարձունք՝ նեղության ժամանակներում+։
10 Քո անունը ճանաչողները կապավինեն քեզ+.
Որովհետև դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ, ո՛վ Եհովա+։
ז [Զային]
11 Երգե՛ք Եհովային, որ բնակվում է Սիոնում+,
Պատմե՛ք նրա գործերը ժողովուրդների մեջ+։
12 Արյուն թափողներին փնտրելիս+ նա կհիշի ընկճվածներին+,
Նա ոչ մի դեպքում չի մոռանա նրանց աղաղակը+։
ח [Խեթ]
13 Բարեհա՛ճ եղիր իմ նկատմամբ, ո՛վ Եհովա. տե՛ս, թե ինչպես եմ տառապում ինձ ատողների պատճառով+,
Դու, որ մահվան դռներից բարձրացնում ես ինձ+,
14 Որպեսզի գովեստի արժանի քո բոլոր գործերի մասին ազդարարեմ+
Սիոնի դստեր+ դռների մոտ+,
Որպեսզի ուրախանամ քո տված փրկությամբ+։
ט [Տեթ]
15 Ազգերն ընկան այն փոսի մեջ, որն իրենք էին փորել+։
Իրենց թաքցրած ցանցի+ մեջ իրենց իսկ ոտքը բռնվեց+։
16 Եհովան հայտնի է այն դատաստանով, որն իրագործեց+։
Ամբարիշտն իր իսկ ձեռքի գործերով որոգայթն ընկավ+։
17 Ամբարիշտները+ կգնան գերեզման+,
Եվ բոլոր ազգերը, որոնք մոռացել են Աստծուն+։
18 Աղքատը հավերժ չի մոռացվի+,
Եվ հեզերի հույսը երբեք չի կորչի+։
כ [Քաֆ]
19 Վե՛ր կաց, ո՛վ Եհովա։ Թող մահկանացու մարդը ավելի զորավոր չլինի+։
Թող ազգերը դատվեն քո երեսի առաջ+։
20 Վախո՛վ լցրու նրանց, ո՛վ Եհովա+,
Որպեսզի ազգերն իմանան, որ իրենք ընդամենը մարդիկ են+։ (Սելա)