ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ
(Սաղմոսներ 73–89)
Ասափի+ երգը։
73 Արդարև, Աստված բարի է Իսրայելի հանդեպ, նրանց հանդեպ, ովքեր մաքուր են սրտով+։
2 Իսկ իմ ոտքերը գրեթե շեղվել էին ճանապարհից+,
Քիչ էր մնում քայլերս սայթաքեին+,
3 Որովհետև ես նախանձեցի պարծենկոտներին+,
Երբ ամբարիշտների խաղաղությունը տեսա+,
4 Որովհետև նրանք մահանալիս էլ ցավ չունեն+,
Եվ նրանց փորը ճարպակալած է+։
5 Նրանք մյուս մարդկանց պես նեղություն չեն քաշում+
Եվ ուրիշների պես թշվառության մեջ չեն+։
6 Այդ պատճառով էլ ամբարտավանությունը նրանց համար վզնոցի պես է+,
Եվ բռնությունը ծածկում է նրանց իբրև հանդերձ+։
7 Նրանց աչքերը գիրությունից դուրս են պրծել+,
Նրանք իրենց սրտի երևակայությունից էլ այն կողմ են անցնում+։
8 Նրանք ծաղրում են և չար բաներ խոսում+,
Հպարտությամբ են խոսում խաբեության մասին+։
9 Իրենց շուրթերը երկնքին են հասցնում+,
Իսկ նրանց լեզուն քայլում է երկրի վրա+։
10 Դրա համար նա ժողովրդին հետ է բերում այստեղ,
Եվ առատությամբ ջրեր են լցվում նրանց համար։
11 Նրանք ասում են. «Աստված ինչպե՞ս կարող է իմանալ+։
Կա՞ արդյոք իմացություն Բարձրյալի մոտ»+։
12 Ահա սրանք են ամբարիշտները, որոնք երբեք ոչ մի անհանգստություն չունեն+։
Նրանք ավելացնում են իրենց ունեցվածքը+։
13 Իրոք որ իմ սիրտը զուր տեղն եմ մաքրում+
Եվ ձեռքերս անմեղությամբ լվանում+։
14 Ես թշվառության մեջ եմ ամեն օր+
Եվ խրատ եմ ստանում ամեն առավոտ+։
15 Եթե ասեի, թե՝ «ես էլ եմ այդպես խոսելու»,
Քո որդիների սերնդի դեմ
Անհավատարմություն գործած կլինեի+։
16 Ես խորհրդածեցի, որ հասկանամ այս+,
Սակայն դժվար էր իմ աչքերի առաջ,
17 Մինչև որ մտա Աստծու վեհապանծ սրբարանը+։
Ես ցանկացա իմանալ նրանց ապագան+։
18 Արդարև, դու նրանց սայթաքուն տեղ ես կանգնեցնում+։
Դու նրանց կործանման ես մատնում+։
19 Ինչպիսի՜ ահարկու տեսարան են նրանք դառնում մեկ ակնթարթում+։
Ինչպե՜ս են նրանք հասնում իրենց վախճանին, կործանվում հանկարծահաս աղետից։
20 Ինչպես երազն է մոռացվում զարթնելուց հետո, ո՛վ Եհովա+,
Այնպես էլ դու ես արհամարհելու նրանց, երբ վեր կենաս+,
21 Որովհետև սիրտս դառնացած էր+,
Եվ երիկամներումս սուր ցավ կար+։
22 Ես անխոհեմ էի ու անտեղյակ+,
Քո աչքին անասունի պես դարձա+։
23 Բայց ես միշտ քեզ հետ եմ+։
Դու բռնում ես իմ աջ ձեռքից+։
24 Քո խորհրդով դու կառաջնորդես ինձ+
Եվ հետո ինձ փառքի կարժանացնես+։
25 Ո՞ւմ ունեմ ինձ համար երկնքում+։
Քեզանից բացի, ուրիշ ուրախություն չունեմ երկրի վրա+։
26 Մարմինս ու սիրտս նվաղել են+։
Աստված իմ սրտի վեմն է և իմ բաժինն է հավիտյան+։
27 Ահա քեզանից հեռացողները կվերանան+,
Դու կկործանես բոլոր նրանց, ովքեր քո դեմ շնություն գործելով՝ թողնում են քեզ+։
28 Բայց ինձ համար բարի է Աստծուն մոտենալը+։
Գերիշխան Տեր Եհովային իմ ապավենն եմ դարձրել+,
Որպեսզի հռչակեմ նրա բոլոր գործերի մասին+։