96 Նոր ե՛րգ երգեք Եհովային+,
Գովերգե՛ք Եհովային, ո՛վ երկրի բոլոր մարդիկ+։
2 Գովերգե՛ք Եհովային, օրհնե՛ք նրա անունը+։
Օրեցօր պատմե՛ք նրա տված փրկության բարի լուրը+։
3 Հռչակե՛ք նրա փառքը ազգերի մեջ+,
Նրա զարմանահրաշ գործերը+՝ բոլոր ժողովուրդների մեջ,
4 Որովհետև Եհովան մեծ է+ և շատ գովաբանության արժանի։
Նա ավելի ահազդու է, քան մյուս բոլոր աստվածները+։
5 Ժողովուրդների բոլոր աստվածները փուչ են+,
Մինչդեռ Եհովան ստեղծել է երկինքը+։
6 Արժանապատվությունն ու շքեղությունը նրա առջև են+,
Զորությունն ու գեղեցկությունը՝ նրա սրբարանում+։
7 Տվե՛ք Եհովային, ո՛վ ժողովուրդների ընտանիքներ+,
Տվե՛ք Եհովային փառք և զորություն+։
8 Տվե՛ք Եհովային իր անվան փառքը+,
Ընծա՛ բերեք ու նրա գավիթնե՛րը մտեք+։
9 Խոնարհվե՛ք Եհովայի առաջ սուրբ զարդարանքով+.
Երկյուղե՛ք նրանից, ո՛վ երկրի բոլոր մարդիկ+։
10 Ազգերի մեջ ասացե՛ք. «Եհովան թագավոր է դարձել+։
Երկիրն ամուր հաստատված է, այն չի սասանվի+։
Ժողովուրդների դատը նա ուղղամտությամբ կպաշտպանի»+։
11 Թող երկինքը ուրախանա, և երկիրը ցնծա+։
Թող ծովը և նրանում եղող բոլոր բաները որոտան+։
12 Թող դաշտն ու նրանում եղող ամեն բան հրճվեն+։
Եվ այդժամ անտառի բոլոր ծառերը թող ուրախությունից ցնծան+ Եհովայի առաջ,
13 Որովհետև նա եկել է+.
Եկել է երկիրը դատելու+։
Նա երկիրը արդարությամբ պիտի դատի+
Եվ ժողովուրդներին՝ հավատարմությամբ+։