1 Թագավորներ
15 Նաբատի+ որդի Հերոբովամի+ թագավորության տասնութերորդ տարում Հուդայում թագավոր դարձավ Աբիամը+ 2 և երեք տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Մաաքա+, և նրա մայրը Աբիսողոմի թոռն+ էր։ 3 Նա գնաց նախկինում իր հոր գործած բոլոր մեղքերի ճանապարհով, և նրա սիրտը ամբողջությամբ+ իր Աստված Եհովայի հետ չէր, ինչպես իր հայր Դավթի սիրտը+։ 4 Հանուն Դավթի+ նրա Աստված Եհովան Երուսաղեմում նրան մի ճրագ+ էր տվել՝ նրանից հետո նստեցնելով նրա որդուն և Երուսաղեմը պահպանելով+, 5 քանի որ Դավիթն արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում, և իր կյանքի բոլոր օրերում չխոտորվեց ոչ մի բանից, որ նա իրեն պատվիրել էր+, քետացի Ուրիայի հետ կապված դեպքից բացի+։ 6 Ռոբովամի բոլոր օրերում Հերոբովամն ու Ռոբովամը իրար դեմ պատերազմ մղեցին+։
7 Աբիամի մնացած գործերի ու նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների գործերի գրքում+։ Պատերազմ էր մղվում նաև Աբիամի ու Հերոբովամի միջև+։ 8 Ի վերջո, Աբիամը ննջեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում+, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Ասան+։
9 Ասան Հուդայի թագավորը դարձավ Իսրայելի թագավոր Հերոբովամի թագավորության քսաներորդ տարում 10 և քառասունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա տատի անունը Մաաքա+ էր, և նա Աբիսողոմի թոռն էր+։ 11 Ինչպես որ իր հայր Դավիթը, Ասան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում+։ 12 Նա երկրից վռնդեց տաճարային պոռնիկներին*+ և հեռացրեց իր հայրերի շինած+ բոլոր գարշելի կուռքերը*+։ 13 Նա նույնիսկ իր տատ Մաաքային+ զրկեց տիկնությունից+ այն պատճառով, որ նա զզվելի կուռք էր շինել սուրբ ձողին երկրպագելու համար։ Նրա զզվելի կուռքը+ Ասան ոչնչացրեց ու այրեց+ Կեդրոն հեղեղատում+։ 14 Իսկ բարձունքները+ նա չոչնչացրեց+։ Սակայն Ասայի սիրտը նրա կյանքի բոլոր օրերում ամբողջությամբ Եհովայի հետ էր+։ 15 Նա Եհովայի տուն բերեց իր և իր հոր կողմից սրբացված բոլոր բաները՝ արծաթը, ոսկին և տարբեր իրեր+։
16 Իրենց բոլոր օրերում Ասան ու Իսրայելի թագավոր Բաասան+ իրար դեմ պատերազմում էին։ 17 Իսրայելի թագավոր Բաասան հարձակվեց Հուդայի վրա և սկսեց ամրացնել Ռաման+, որպեսզի ոչ մեկին թույլ չտա ելումուտ անել Հուդայի Ասա թագավորի մոտ+։ 18 Այդ ժամանակ Ասան վերցրեց Եհովայի տան և արքունական տան գանձարաններում մնացած ամբողջ արծաթն ու ոսկին, տվեց իր ծառաների ձեռքը և ուղարկեց նրանց Էզիոնի որդի Տաբրեմոնի որդի Ասորիքի Բենադադ+ թագավորին+, որը Դամասկոսում+ էր ապրում, և ասաց. 19 «Իմ ու քո միջև, իմ հոր ու քո հոր միջև դաշինք կա։ Ահա քեզ արծաթ ու ոսկի եմ ընծա+ ուղարկում։ Եկ ու քանդիր Իսրայելի Բաասա թագավորի հետ ունեցած քո դաշինքը, որ նա հեռանա ինձանից»+։ 20 Բենադադը լսեց Ասա թագավորին և իր զորագլուխներին ուղարկեց Իսրայելի քաղաքների վրա ու հարվածեց Իյոնը+, Դանը+, Աբել-Բեթմաաքան+, ամբողջ Քեներեթը, և նույնիսկ Նեփթաղիմի ամբողջ երկիրը+։ 21 Երբ Բաասան լսեց այդ մասին, դադարեցրեց Ռաման ամրացնելը+ և վերադարձավ Թերսա+։ 22 Իսկ Ասա թագավորը կանչեց Հուդայի բոլոր մարդկանց+, բոլորին առանց բացառության, և նրանք տարան Ռամայի քարերն ու գերանները, որոնք Բաասան օգտագործում էր շինարարության համար։ Եվ Ասա թագավորը դրանցով ամրացրեց Գեբան+՝ Բենիամինի երկրում, ու Մասփան+։
23 Ասայի մնացած գործերի մասին, նրա ողջ զորության, նրա բոլոր արածների և կառուցած քաղաքների մասին գրված են Հուդայի թագավորների գործերի գրքում+։ Ծերության+ տարիներին նրա ոտքերը սկսեցին ցավել+։ 24 Ի վերջո, Ասան ննջեց իր նախահայրերի հետ+, և նրան թաղեցին իր նախահայրերի մոտ՝ իր հայր Դավթի քաղաքում+։ Նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Հովսափատը+։
25 Հուդայի թագավոր Ասայի թագավորության երկրորդ տարում Հերոբովամի որդի Նադաբը+ թագավոր եղավ Իսրայելի վրա և թագավորեց երկու տարի։ 26 Նա չարիք+ գործեց Եհովայի աչքում և գնաց իր հոր ճանապարհով+ ու նրա մեղքի մեջ, որով նա Իսրայելին էլ էր մեղք գործել տվել+։ 27 Իսաքարի տնից Աքիայի որդի Բաասան+ դավադրություն կազմակերպեց նրա դեմ ու սպանեց նրան փղշտացիների Գաբաթոնում+, երբ Նադաբն ու բոլոր իսրայելացիները պաշարել էին Գաբաթոնը։ 28 Բաասան նրան սպանեց Հուդայի թագավոր Ասայի թագավորության երրորդ տարում և նրա փոխարեն ինքը սկսեց թագավորել+։ 29 Թագավոր դառնալով՝ նա բնաջնջեց Հերոբովամի ամբողջ տունը։ Հերոբովամից ոչ մի կենդանի շունչ չթողեց, բոլորին ոչնչացրեց Եհովայի այն խոսքի համաձայն, որ նա ասել էր իր ծառա սիլոնացի Աքիայի միջոցով+ 30 Հերոբովամի գործած մեղքերի համար+, որոնցով նա Իսրայելին էլ մեղք գործել տվեց և Եհովային՝ Իսրայելի Աստծուն վիրավորեց+։ 31 Նադաբի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների գործերի գրքում+։ 32 Իրենց բոլոր օրերում Ասան ու Իսրայելի թագավոր Բաասան իրար դեմ պատերազմ էին մղում+։
33 Հուդայի թագավոր Ասայի թագավորության երրորդ տարում Աքիայի որդի Բաասան Թերսայում թագավոր եղավ ամբողջ Իսրայելի վրա և թագավորեց քսանչորս տարի+։ 34 Նա չարիք գործեց Եհովայի աչքում+ և գնաց Հերոբովամի ճանապարհով+ ու նրա մեղքի մեջ, որով նա Իսրայելին էլ էր մեղք գործել տվել+։