Սաղմոսներ
Նվագավարին։ Շուշաններ։ Կորխի որդիների սաղմոսը։ Մասքիլ*։ Սիրելի կանանց երգը։
2 Դու ավելի գեղեցիկ ես, քան մարդկանց որդիները+,
Հմայք է թափված շուրթերիդ վրա+։
Ահա թե ինչու Աստված օրհնել է քեզ հավիտյան+։
4 Հաջողությա՛ն հասիր քո շքեղությամբ+,
Ձի՛ հեծիր հանուն ճշմարտության, խոնարհության և արդարության+,
Եվ քո աջ ձեռքը քեզ ահազդու բաներ կսովորեցնի+։
7 Դու սիրում ես արդարությունը+ և ատում ես ամբարշտությունը+։
Այդ պատճառով Աստված՝ քո Աստվածը+, օծել է+ քեզ ցնծության+ յուղով առավել, քան քո ընկերներին+։
8 Քո բոլոր հանդերձները զմուռս են, հալվե և կասիա*+։
Փղոսկրազարդ+ շքեղ պալատից լսվող լարային նվագարանների երաժշտությունը ուրախացնում է քեզ։
9 Թագավորների դուստրերը+ քո թանկագին կանանց մեջ են,
Եվ թագուհին+՝ Օֆիրի ոսկով+ զարդարված, քո աջ կողմում է կանգնած։
14 Ասեղնագործված զգեստով նա թագավորի մոտ կբերվի+։
Նրա հետևից եկող կույս ընկերուհիները ներս կբերվեն քեզ մոտ+։
15 Նրանք կբերվեն ուրախությամբ ու ցնծությամբ
Եվ թագավորի պալատը կմտնեն։