Ելք
40 Այնուհետև Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Առաջին ամսում+՝ ամսվա առաջին օրը, կանգնեցրու խորանը, այսինքն՝ հանդիպման վրանը+։ 3 Վկայության+ տապանակը դիր նրա մեջ և վարագույրով+ փակիր դեպի տապանակը տանող մուտքը։ 4 Ներս տար սեղանը+ և դրա վրա դասավորիր այն ամենը, ինչ պետք է, հետո ներս տար ճրագակալը+ ու վառիր նրա ճրագները+։ 5 Խնկի+ ոսկե սեղանը դիր վկայության տապանակի դիմաց և խորանի մուտքին կախիր վարագույրը+։
6 Ողջակեզի զոհասեղանը+ դիր խորանի, այսինքն՝ հանդիպման վրանի մուտքի դիմաց, 7 իսկ ավազանը դիր հանդիպման վրանի և զոհասեղանի միջև ու մեջը ջուր լցրու+։ 8 Դրանց շուրջբոլորը գավիթը+ շինիր և կախիր գավիթի դարպասի վարագույրը+։ 9 Վերցրու օծման յուղը+ և օծիր խորանն ու նրա միջի բոլոր բաները+, սրբացրու այն և դրա բոլոր պատկանելիքները. այդպես այն սուրբ կդառնա։ 10 Օծիր ողջակեզի զոհասեղանը, դրա բոլոր պատկանելիքները և սրբացրու զոհասեղանը+. այդպես այն անչափ սուրբ կդառնա+։ 11 Օծիր ավազանն իր տակդիրով և սրբացրու այն։
12 Հետո Ահարոնին ու նրա որդիներին բեր հանդիպման վրանի մուտքի մոտ և պատվիրիր, որ ջրով լվացվեն+։ 13 Ահարոնին հագցրու սուրբ հանդերձները+, օծիր+ ու սրբացրու նրան, և նա քահանայություն կանի ինձ համար։ 14 Ապա մոտեցրու նրա որդիներին և նրանց պատմուճաններ հագցրու+։ 15 Օծիր նրանց այնպես, ինչպես նրանց հորը+, և նրանք քահանայություն կանեն ինձ համար։ Նրանց օծումը քահանայության մշտական նշան կլինի նրանց համար դարեդար, սերնդեսերունդ»+։
16 Մովսեսն ամեն ինչ արեց այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրեն+։ Նա հենց այդպես արեց։
17 Երկրորդ տարվա առաջին ամսում՝ ամսվա առաջին օրը, խորանը կանգնեցվեց+։ 18 Խորանը կանգնեցնելիս Մովսեսը ներքևում դրեց դրա ակոսավոր պատվանդանները+, կանգնեցրեց շրջանակները+, անցկացրեց ձողերը+ և կանգնեցրեց սյուները+։ 19 Հետո խորանի վրա տարածեց ծածկոցը+ և դրա վրայից գցեց ծածկը+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։
20 Դրանից հետո նա վերցրեց Վկայությունը+ ու դրեց տապանակի+ մեջ, անցկացրեց տապանակի ձողերը+ և տապանակի վրա+ դրեց կափարիչը+։ 21 Ապա տապանակը խորան մտցրեց, կախեց բաժանման վարագույրը+ և փակեց դեպի վկայության տապանակը տանող մուտքը+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։
22 Այնուհետև սեղանը+ դրեց հանդիպման վրանում՝ խորանի հյուսիսային կողմում՝ վարագույրից դուրս, 23 և հացերը+ շերտ-շերտ դասավորեց դրա վրա՝ Եհովայի առաջ, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։
24 Ապա ճրագակալը+ դրեց հանդիպման վրանում՝ սեղանի դիմաց՝ խորանի հարավային կողմում, 25 և Եհովայի առաջ վառեց ճրագները+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։
26 Հետո հանդիպման վրանում՝ վարագույրի դիմաց, դրեց ոսկե սեղանը+՝ 27 դրա վրա անուշահոտ խունկ ծխելու համար+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։
28 Վերջում կախեց խորանի մուտքի վարագույրը+։
29 Ողջակեզի զոհասեղանը+ նա դրեց խորանի, այսինքն՝ հանդիպման վրանի մուտքի մոտ, որպեսզի դրա վրա ողջակեզ+ և հացի ընծա մատուցվի, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։
30 Հետո հանդիպման վրանի և զոհասեղանի միջև դրեց ավազանը ու դրա մեջ լվացվելու համար ջուր լցրեց+։ 31 Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները այդ ջրով լվանում էին իրենց ձեռքերն ու ոտքերը։ 32 Նախքան հանդիպման վրան մտնելն ու զոհասեղանին մոտենալը նրանք լվացվում էին+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։
33 Վերջում խորանի ու զոհասեղանի շուրջբոլորը նա շինեց գավիթը+ և կախեց գավիթի դարպասի վարագույրը+։
Այդպիսով՝ Մովսեսն ավարտեց աշխատանքը։ 34 Այդ ժամանակ ամպը+ ծածկեց հանդիպման վրանը, և խորանը Եհովայի փառքով լցվեց։ 35 Մովսեսը չէր կարողանում մտնել հանդիպման վրան, որովհետև ամպը+ դրա վրա էր, և խորանը լցված էր Եհովայի փառքով+։
36 Երբ ամպը բարձրանում էր խորանի վրայից, Իսրայելի որդիները հավաքում էին ճամբարը. նրանք այդպես էին անում իրենց ճամփորդության բոլոր փուլերում+։ 37 Սակայն եթե ամպը չէր բարձրանում, նրանք ճամբարը չէին հավաքում մինչև այն օրը, երբ այն կբարձրանար+։ 38 Ցերեկը խորանի վրա Եհովայի ամպն էր, իսկ գիշերը Իսրայելի ամբողջ տան աչքի առաջ դրա վրա կրակ կար նրանց ճամփորդության բոլոր փուլերում+։