Նվագավարին։ Գիթթիթ+։ Ասափի սաղմոսը։
81 Ուրախության բացականչություններով կանչե՛ք Աստծուն՝ մեր զորությանը+,
Ցնծության բացականչություններով՝ Հակոբի Աստծուն+։
2 Սկսե՛ք նվագը+ և վերցրե՛ք դափը+,
Քաղցրաձայն քնարը՝ տավիղի հետ+։
3 Փո՛ղ հնչեցրեք նորալուսնին+,
Նաև լիալուսնին՝ մեր տոնի օրվա առիթով+։
4 Սա կանոն է Իսրայելի համար+,
Հակոբի Աստծու դատավճիռն է։
5 Նա Հովսեփին սա որպես հիշեցում տվեց+,
Երբ անցնում էր Եգիպտոսի միջով+։
Լսում էի մի լեզու, որը չգիտեի+։
6 «Նրա ուսից հեռացրի բեռը+,
Նրա ձեռքերը ազատվեցին զամբյուղից+։
7 Նեղության մեջ դու կանչեցիր, և ես քեզ փրկեցի+,
Պատասխանեցի քեզ որոտման թաքստոցից+։
Փորձեցի քեզ Մերիբայի ջրերի մոտ+։ (Սելա)
8 Լսի՛ր, ո՛վ իմ ժողովուրդ, և ես կվկայեմ քո դեմ+,
Ո՛վ Իսրայել, եթե միայն լսես ինձ+,
9 Այդ ժամանակ քո մեջ օտար աստված չի լինի+,
Եվ դու օտար աստծու առաջ չես խոնարհվի+։
10 Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ+,
Որ քեզ դուրս եմ բերել Եգիպտոսից+։
Լայն բա՛ց արա բերանդ, և ես կլցնեմ այն+։
11 Բայց իմ ժողովուրդը չլսեց իմ ձայնին+,
Իսրայելը չկամեցավ հնազանդվել ինձ+,
12 Ուստի ես նրանց իրենց սրտի կամակորությանը թողեցի+.
Նրանք իրենց խորհուրդներով քայլեցին+։
13 Երանի՜ թե իմ ժողովուրդը լսեր ինձ+,
Երանի՜ թե Իսրայելը քայլեր իմ ճանապարհներով+։
14 Ես հեշտությամբ կհպատակեցնեի նրանց թշնամիներին+
Եվ իմ ձեռքը նրանց հակառակորդների դեմ կդարձնեի+։
15 Եհովային ատողները քծնելով նրա մոտ պիտի գան+,
Եվ նրանց ժամանակը կտևի դարեդար։
16 Ես կկերակրեմ իմ ժողովրդին ընտիր ցորենով+
Եվ ժայռից հոսող մեղրով+ կհագեցնեմ նրան»։