Ելք
25 Եհովան խոսեց Մովսեսի հետ+՝ ասելով. 2 «Ասա Իսրայելի որդիներին, որ ինձ համար նվիրաբերություն անեն. յուրաքանչյուր մարդուց, ում սիրտը մղում է իրեն դա անելու, նվիրաբերություն ընդունեք ինձ համար+։ 3 Սա է այն նվիրաբերությունը, որ պետք է ընդունեք նրանցից՝ ոսկի+, արծաթ+, պղինձ+, 4 կապույտ թել, ծիրանիով ներկված բուրդ, որդան կարմրով ներկված մանվածք, բարձրորակ կտավ, այծի մազ+, 5 խոյի՝ կարմիր ներկված կաշի, փոկի կաշի*, ակացիայի փայտ+, 6 լուսակալի համար յուղ+, օծման յուղի+ և անուշահոտ խնկի+ համար բալասանի+ յուղ, 7 եփուդի*+ ու կրծքապանակի+ համար օնիքսներ և ագուցիկ քարեր։ 8 Նրանք պետք է սրբարան շինեն ինձ համար, քանի որ ես պիտի բնակվեմ նրանց մեջ+։ 9 Խորանն* ու նրա ամբողջ կահ-կարասին պատրաստեք այն օրինակի համաձայն, որ ես ցույց կտամ քեզ+։
10 Ակացիայի փայտից տապանակ թող պատրաստեն+՝ երկուսուկես կանգուն* երկարությամբ, մեկուկես կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ։ 11 Այն մաքուր ոսկով պիտի պատես+։ Այն պատիր ներսից ու դրսից և դրա շուրջբոլորը ոսկե եզրակ պատրաստիր+։ 12 Չորս ոսկե օղակ ձուլիր տապանակի համար ու ամրացրու դրա չորս ոտքերի վերևում՝ երկու օղակ մի կողմում ու երկու օղակ մյուս կողմում+։ 13 Ակացիայի փայտից ձողեր պատրաստիր և դրանք ոսկով պատիր+։ 14 Ձողերն անցկացրու տապանակի երկու կողմերում եղող օղակների միջով, որպեսզի տապանակը դրանցով տանեն։ 15 Ձողերը պետք է մնան տապանակի օղակներում։ Դրանք չպետք է հանվեն այնտեղից+։ 16 Տապանակի մեջ դիր այն Վկայությունը*+, որ ես կտամ քեզ։
17 Մաքուր ոսկուց կափարիչ պատրաստիր՝ երկուսուկես կանգուն երկարությամբ և մեկուկես կանգուն լայնությամբ+։ 18 Պատրաստիր նաև երկու ոսկե քերովբեներ։ Դրանք կոփածո պետք է լինեն։ Կափարիչի երկու ծայրերին պատրաստիր դրանք+։ 19 Մի քերովբեն պատրաստիր այս ծայրին, իսկ մյուս քերովբեն՝ մյուս ծայրին+։ Քերովբեները դրա երկու ծայրերին պատրաստիր։ 20 Դրանք իրենց երկու թևերը դեպի վեր պիտի տարածեն՝ իրենց թևերով ծածկելով կափարիչը, և նրանց երեսները դեմ դիմաց պիտի լինեն+։ Քերովբեների երեսները պետք է ուղղված լինեն դեպի կափարիչը։ 21 Կափարիչը+ տապանակի վրա դիր և տապանակի մեջ դիր այն Վկայությունը, որ ես կտամ քեզ։ 22 Այնտեղ ես կհայտնվեմ քեզ ու կխոսեմ քեզ հետ կափարիչի վերևից+՝ երկու քերովբեների մեջտեղից, որոնք վկայության տապանակի վրա են, ու կհայտնեմ քեզ այն ամենը, ինչ պատվիրելու եմ Իսրայելի որդիների համար+։
23 Ակացիայի փայտից մի սեղան+ պատրաստիր՝ երկու կանգուն երկարությամբ, մեկ կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ։ 24 Այն մաքուր ոսկով պատիր ու դրա շուրջբոլորը ոսկե եզրակ պատրաստիր+։ 25 Դրա շուրջբոլորը ափի լայնությամբ* եզրակալ պատրաստիր և այդ եզրակալի շուրջբոլորը՝ ոսկե եզրակ+։ 26 Դրա համար չորս ոսկե օղակներ պատրաստիր և օղակներն ամրացրու չորս անկյուններին, որտեղ չորս ոտքերն են+։ 27 Օղակները եզրակալի մոտ պետք է լինեն, և ձողերը դրանց միջով պետք է անցկացվեն սեղանը տանելու համար+։ 28 Ձողերը ակացիայի փայտից պատրաստիր ու դրանք ոսկով պատիր. սեղանը դրանցով պիտի տանեն+։
29 Պատրաստիր դրա ափսեները, բաժակները, կժերը և գավաթները, որոնցով հեղուկ ընծա պիտի թափվի։ Դրանք մաքուր ոսկուց պիտի պատրաստես+։ 30 Ընծայված հացերը մշտապես իմ առաջ՝ սեղանի վրա պետք է դնես+։
31 Մաքուր ոսկուց ճրագակալ պատրաստիր։ Ճրագակալը պետք է կոփածո լինի+։ Նրա ճյուղերը, բաժակները, ելունդներն ու ծաղիկները նրա բնից պետք է դուրս գան։ 32 Նրա բնից վեց ճյուղ պիտի դուրս գա՝ երեք ճյուղ ճրագակալի մի կողմից և երեք ճյուղ ճրագակալի մյուս կողմից+։ 33 Ճրագակալի մի կողմում գտնվող ճյուղերից ամեն մեկի վրա նշի ծաղկի նմանությամբ երեք բաժակ պետք է լինի, ինչպես նաև իրար հաջորդող ելունդներ ու ծաղիկներ, ճրագակալի մյուս կողմում գտնվող ճյուղերից ամեն մեկի վրա ևս նշի ծաղկի նմանությամբ երեք բաժակ պետք է լինի, ինչպես նաև իրար հաջորդող ելունդներ ու ծաղիկներ+։ Այսպիսին պիտի լինեն ճրագակալից դուրս եկող վեց ճյուղերը։ 34 Ճրագակալի բնի վրա նշի ծաղկի նմանությամբ չորս բաժակ պիտի լինի, ինչպես նաև իրար հաջորդող ելունդներ ու ծաղիկներ+։ 35 Դրանից դուրս եկող երկու ճյուղերի տակ մեկ ելունդ պիտի լինի, դրանից դուրս եկող մյուս երկու ճյուղերի տակ՝ մեկ ելունդ և դրանից դուրս եկող մյուս երկու ճյուղերի տակ՝ մեկ ելունդ, այսինքն՝ այն վեց ճյուղերի տակ, որոնք դուրս են գալիս ճրագակալից+։ 36 Ելունդներն ու ճյուղերը դրանից պետք է դուրս գան։ Այն ամբողջությամբ պետք է մեկ կտոր կոփված մաքուր ոսկուց լինի+։ 37 Յոթ ճրագ պիտի պատրաստես դրա համար։ Ճրագները պետք է վառված լինեն ու լուսավորեն դրա դիմաց եղող տարածությունը+։ 38 Դրա այրուքը հանելու ունելիներն ու դրա կրակամանները մաքուր ոսկուց պետք է լինեն+։ 39 Ճրագակալն իր բոլոր պատկանելիքներով մեկ տաղանդ* մաքուր ոսկուց պետք է պատրաստվի։ 40 Տե՛ս, որ դրանք պատրաստես այն օրինակի համաձայն, որ քեզ ցույց տրվեց լեռան վրա»+։