Կողոսացիներ
4 Տերե՛ր, ձեր ծառաների հետ վարվեք արդարությամբ և ազնվորեն+՝ գիտենալով, որ դուք էլ Տեր ունեք երկնքում+։
2 Հարատևեք աղոթքների մեջ+՝ արթուն մնալով դրանցում և երախտագետ լինելով+։ 3 Միևնույն ժամանակ աղոթեք նաև մեզ համար+, որ Աստված դուռ+ բաց անի մեր առջև, որպեսզի խոսքը քարոզենք և պատմենք Քրիստոսի մասին սրբազան գաղտնիքը+, ինչի համար էլ ես բանտի կապանքներում+ եմ գտնվում, 4 և որպեսզի այն հայտնի դարձնեմ այնպես, ինչպես որ հարկն է+։
5 Իմաստությամբ վարվեք դրսինների հետ+՝ ձեզ համար գնելով հարմար+ ժամանակը։ 6 Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի+, աղով համեմված+, որպեսզի իմանաք, թե ինչպես պատասխան տաք+ ամեն մեկին։
7 Իմ բոլոր գործերի մասին ձեզ կտեղեկացնի Տյուքիկոսը+՝ իմ սիրելի եղբայրն ու հավատարիմ ծառան և իմ ծառայակիցը Տիրոջով։ 8 Նրան ձեզ մոտ եմ ուղարկում հենց այն նպատակով, որ դուք տեղեկանաք մեր գործերի մասին, և որ նա մխիթարի ձեր սրտերը+։ 9 Ուղարկում եմ նրան Օնեսիմոսի+՝ իմ հավատարիմ և սիրելի եղբոր հետ, որը ձեր մոտից է։ Այստեղ կատարվող ամեն ինչի մասին նրանք կպատմեն ձեզ։
10 Ձեզ ողջունում են Արիստարքոսը+՝ իմ բանտակիցը, Մարկոսը+՝ Բառնաբասի զարմիկը (որի համար պատվեր ստացաք, որ եթե նա ձեզ մոտ գա, սիրով ընդունեք+ նրան), 11 նաև Հիսուսը, որին Հուստոս են կոչում։ Նրանք թլփատվածներից են։ Միայն նրանք գործակից եղան ինձ Աստծու թագավորության համար և հենց նրանք էին, որ զորավիգ եղան ինձ։ 12 Իր ողջույններն է հղում ձեզ Եպաֆրասը+, որը ձեր մոտից է՝ Քրիստոս Հիսուսի ծառան, որը միշտ եռանդագին աղոթում է ձեզ համար, որպեսզի վերջում դուք կանգնած լինեք՝ կատարյալ*+ և Աստծու ողջ կամքում հաստատապես համոզված։ 13 Վկայում եմ, որ նա մեծ ջանքեր է գործադրում ձեր օգտի համար, ինչպեսև Լաոդիկեայում+ և Հիերապոլիսում գտնվողների համար։
14 Ձեզ իր բարևներն է հղում սիրելի բժիշկ Ղուկասը+, ինչպես նաև Դեմասը+։ 15 Իմ ողջույնները փոխանցեք Լաոդիկեայում գտնվող եղբայրներին և Նիմֆային ու նրա տան մեջ եղող ժողովին+։ 16 Երբ այս նամակը ընթերցվի+ ձեզ մոտ, այնպես արեք, որ այն ընթերցվի նաև լաոդիկեացիների ժողովում, և որ դուք էլ կարդաք Լաոդիկեայից ստացած նամակը։ 17 Իսկ Արքիպոսին+ ասացեք. «Աչալուրջ եղիր, որ կատարես այն ծառայությունը, որն ընդունել ես որպես Տիրոջ հետևորդ»։
18 Ահա և իմ՝ Պողոսիս ողջույնը՝ գրված իմ իսկ ձեռքով+։ Բանտի իմ կապանքները+ ձեր մտքում պահեք։ Աստծու անզուգական բարությունը թող ձեզ հետ լինի։