Դավթի սաղմոսը։
138 Պիտի գովերգեմ քեզ իմ ողջ սրտով+։
Մյուս աստվածների առջև պիտի քեզ սաղմոս երգեմ+։
2 Պիտի խոնարհվեմ քո սուրբ տաճարի առաջ+
Եվ քո անունը պիտի գովերգեմ+
Քո սիրառատ բարության+ ու ճշմարտության համար+,
Որովհետև քո խոսքը+ դու ավելի բարձրացրիր քո անունից+։
3 Այն օրը, երբ կանչեցի, դու պատասխանեցիր ինձ+,
Զորություն տալով՝ քաջացրիր իմ հոգին+։
4 Երկրի բոլոր թագավորները կգովերգեն քեզ, ո՛վ Եհովա+,
Որովհետև նրանք կլսեն քո բերանի խոսքերը։
5 Նրանք կերգեն Եհովայի ճանապարհների մասին+,
Որովհետև մեծ է Եհովայի փառքը+։
6 Եհովան բարձր է, բայց խոնարհին նա տեսնում է+,
Իսկ բարձրամտին միայն հեռվից է ճանաչում+։
7 Եթե անցնեմ նեղությունների միջով, դու կպահպանես իմ կյանքը+։
Թշնամիներիս բարկությունը տեսնելով՝ դու կմեկնես քո ձեռքը+,
Եվ քո աջը կփրկի ինձ+։
8 Եհովան կիրագործի այն, ինչն իմ օգտի համար է+։
Ո՛վ Եհովա, հավերժական է քո սիրառատ բարությունը+։
Մի՛ լքիր քո ձեռքի գործերը+։