91 Բարձրյալի+ պատսպարանում+ բնակվողը
Ապաստան կգտնի Ամենակարողի հովանու տակ+։
2 Ես կասեմ Եհովային. «Դո՛ւ ես իմ ապավենը և իմ ամրոցը+,
Իմ Աստվածը, որին ես պիտի վստահեմ»+։
3 Նա կազատի քեզ թռչնորսի որոգայթից+,
Այն համաճարակից, որը չարիք է բերում+։
4 Իր փետուրներով նա կծածկի քեզ+,
Եվ նրա թևերի տակ դու ապաստան կգտնես+։
Նրա հավատարմությունը+ մեծ վահան+ ու պատվար կլինի։
5 Դու չես վախենա ո՛չ գիշերվա զարհուրանքից+,
Ո՛չ էլ ցերեկվա սլացող նետից+,
6 Ո՛չ խավարում շրջող համաճարակից+
Եվ ո՛չ էլ կեսօրին կործանում բերող ավերումից+։
7 Հազարներ կընկնեն քո կողքին
Եվ տասնյակ հազարներ՝ քո աջ կողմում,
Բայց քեզ որևէ հարված չի մոտենա+։
8 Բավական է, որ քո աչքերով նայես+,
Եվ կտեսնես ամբարիշտների հատուցումը+։
9 Քանի որ ասացիր՝ «Եհովան իմ ապավենն է»+,
Դու Բարձրյալին քո ապաստարանը դարձրիր+.
10 Ոչ մի չարիք քեզ չի հասնի+,
Եվ ոչ մի պատուհաս չի մոտենա քո վրանին+.
11 Որովհետև նա իր հրեշտակներին+ կհրամայի քեզ համար,
Որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներում+։
12 Նրանք իրենց ձեռքերի վրա քեզ կտանեն+,
Որ ոտքդ քարի չխփես+։
13 Առյուծի և կոբրայի վրայով կքայլես+,
Ոտքերիդ տակ զորեղ առյուծին ու մեծ օձին կկոխկռտես+։
14 Քանի որ նա սիրեց ինձ+,
Պիտի փրկեմ նրան+,
Պիտի պահպանեմ նրան, որովհետև նա ճանաչեց իմ անունը+։
15 Նա կկանչի ինձ, և ես կպատասխանեմ+,
Նրա հետ կլինեմ նեղության ժամանակ+։
Կազատեմ նրան ու կփառավորեմ+։
16 Երկար օրերով կկշտացնեմ նրան+
Եվ տեսնել կտամ նրան փրկություն բերող իմ զորությունը+։