Գործեր
7 Իսկ քահանայապետը հարցրեց. «Այդ ամենը այդպե՞ս է»։ 2 Ստեփանոսն էլ պատասխանեց. «Եղբայրնե՛ր և հայրե՛ր, լսեցե՛ք։ Փառքի Աստվածը+ հայտնվեց մեր նախահայր Աբրահամին, երբ նա Միջագետքում էր ու դեռ բնակություն չէր հաստատել Խառանում+, 3 և ասաց նրան. «Հեռացիր քո երկրից, քո հարազատներից և եկ այն երկիրը, որը ցույց կտամ քեզ»+։ 4 Այն ժամանակ նա դուրս եկավ քաղդեացիների երկրից ու բնակվեց Խառանում։ Իսկ նրա հոր մահվանից+ հետո Աստված նրա բնակության վայրը այնտեղից փոխել տվեց դեպի այս երկիրը, որտեղ դուք հիմա բնակվում եք+։ 5 Սակայն նրանում ոչ մի ժառանգություն չտվեց նրան, նույնիսկ մի ոտնաչափ+ տեղ, բայց խոստացավ այն որպես կալվածք տալ նրան+ և նրա սերնդին+, երբ նա դեռ երեխա չուներ+։ 6 Աստված ասաց, որ նրա հետնորդները մի օտար երկրում+ պանդուխտ+ պիտի լինեն, ու մարդիկ նրանց պիտի ստրկացնեն և չորս հարյուր տարի պիտի չարչարեն+։ 7 «Այն ազգին, որին նրանք պիտի ծառայեն, ես կդատեմ+,– ասաց Աստված,– և այս բաներից հետո նրանք դուրս կգան ու այս վայրում սուրբ ծառայություն կմատուցեն ինձ»+։
8 Նաև նրա հետ թլփատության ուխտը+ կապեց. նա ունեցավ Իսահակին+ և ութերորդ օրը թլփատեց նրան+։ Իսահակը ունեցավ Հակոբին, Հակոբն էլ տասներկու նահապետներին+։ 9 Եվ նահապետները նախանձեցին+ Հովսեփին ու նրան վաճառեցին Եգիպտոս+։ Բայց Աստված նրա հետ էր+ 10 ու ազատեց նրան իր բոլոր նեղություններից. շնորհք ու իմաստություն տվեց նրան Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի առաջ։ Նա էլ նշանակեց նրան, որ իշխի Եգիպտոսի ու իր ամբողջ տան վրա+։ 11 Բայց ամբողջ Եգիպտոսում ու Քանանում սով եղավ՝ մեծ նեղություն, և մեր նախահայրերը սնունդ չէին գտնում+։ 12 Հակոբը լսեց, որ Եգիպտոսում ուտելիք կա+, և մեր նախահայրերին առաջին անգամ ուղարկեց այնտեղ+։ 13 Իսկ երկրորդ անգամ Հովսեփն իր եղբայրներին հայտնեց իր ով լինելը+, և փարավոնը լսեց Հովսեփի ազգատոհմի մասին+։ 14 Հովսեփն էլ մարդ ուղարկեց և այնտեղից կանչեց Հակոբին՝ իր հորը, և իր բոլոր ազգականներին+՝ յոթանասունհինգ* հոգու+։ 15 Հակոբը իջավ Եգիպտոս+։ Հետո նա մահացավ+, մահացան նաև մեր նախահայրերը+, 16 և նրանց տեղափոխեցին Սյուքեմ+ ու թաղեցին այն գերեզմանում+, որն Աբրահամը Սյուքեմում արծաթով գնել էր Եմորի որդիներից+։
17 Երբ մոտենում էր խոստումը իրականանալու ժամանակը, որ Աստված տվել էր Աբրահամին, ժողովուրդը Եգիպտոսում աճեց ու բազմացավ+, 18 մինչև որ Եգիպտոսում մեկ ուրիշ թագավոր վեր կացավ, որը Հովսեփին չէր ճանաչում+։ 19 Նա նենգաբար վարվեց մեր ցեղի դեմ+ և ստիպեց մեր հայրերին թողնել իրենց նորածիններին, որ մեռնեն+։ 20 Հենց այդ ժամանակ ծնվեց Մովսեսը+, որը շատ գեղեցիկ էր*+։ Երեք ամիս նրան իր հոր տանը հոգ տարան։ 21 Բայց երբ նրան թողեցին, փարավոնի դուստրը վերցրեց նրան ու մեծացրեց իր հարազատ որդու պես+։ 22 Ուստի Մովսեսը կրթվեց եգիպտացիների ամբողջ իմաստությամբ+, և նա զորավոր էր իր խոսքերով+ ու գործերով։
23 Երբ նրա քառասուն տարին լրացավ, նա որոշեց գնալ ու տեսնել, թե ինչպես են իր եղբայրները՝ Իսրայելի որդիները+։ 24 Եվ երբ տեսավ, թե ինչպես են մի մարդու հետ անարդարացիորեն վարվում, պաշտպանեց նրան և վիրավորվածի վրեժը առավ՝ սպանելով եգիպտացուն+։ 25 Նա կարծում էր, թե իր եղբայրները կհասկանան, որ Աստված իր ձեռքով փրկություն է տալիս նրանց+, բայց նրանք չհասկացան։ 26 Հետևյալ օրը նա եկավ նրանց մոտ, երբ կռիվ էին անում, և փորձեց հաշտեցնել+՝ ասելով. «Չէ՞ որ դուք եղբայրնե՛ր եք։ Ինչո՞ւ եք իրար հետ կռվում»+։ 27 Բայց իր մերձավորին ծեծողը մերժեց նրան ու ասաց. «Ո՞վ քեզ իշխան ու դատավոր նշանակեց մեզ վրա+։ 28 Մի՞թե ուզում ես ինձ էլ սպանել, ինչպես երեկ այն եգիպտացուն սպանեցիր»+։ 29 Այս խոսքերից հետո Մովսեսը փախավ ու Մադիանի երկրում պանդուխտ դարձավ+, որտեղ էլ ծնվեցին նրա երկու որդիները+։
30 Քառասուն տարի անց անապատում՝ Սինա լեռան մոտ, մի հրեշտակ հայտնվեց նրան այրվող փշոտ թփի բոցերի մեջ+։ 31 Դա տեսնելով՝ Մովսեսը զարմացավ այդ տեսարանի վրա+։ Եվ երբ մոտենում էր նայելու, Եհովայի ձայնը լսվեց. 32 «Ես եմ քո նախահայրերի Աստվածը՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը»+։ Մովսեսը՝ դողով բռնված, էլ չհամարձակվեց նայել։ 33 Եհովան ասաց նրան. «Սանդալները հանիր ոտքերիցդ, որովհետև այն տեղը, որտեղ կանգնած ես, սուրբ հող է+։ 34 Ես տեսա Եգիպտոսում իմ ժողովրդի կրած չարչարանքները+ և լսեցի նրանց հառաչանքը+ ու իջա նրանց ազատագրելու+։ Հիմա եկ քեզ Եգիպտոս ուղարկեմ»+։ 35 Այդ Մովսեսին, որին նրանք ուրացան՝ ասելով, թե՝ «ո՞վ քեզ իշխան ու դատավոր նշանակեց»+, այդ մարդուն Աստված հրեշտակի ձեռքով, որը երևաց նրան փշոտ թփի մեջ, ուղարկեց+ իշխան և ազատարար լինելու համար։ 36 Այդ մարդը դուրս հանեց+ նրանց՝ հրաշքներ ու նշաններ անելով Եգիպտոսում+, Կարմիր ծովում+ և քառասուն տարի՝ անապատում+։
37 Սա այն Մովսեսն է, որն ասաց Իսրայելի որդիներին. «Աստված ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե կտա ձեզ»+։ 38 Սա նա է+, ով անապատում ժողովի+ մեջ էր մեր նախահայրերի և այն հրեշտակի+ հետ, որը Սինա լեռան վրա խոսեց նրա հետ։ Մովսեսը կենդանի սրբազան պատգամներ+ ստացավ, որպեսզի ձեզ տա։ 39 Մեր նախահայրերը չցանկացան նրան հնազանդվել, այլ մերժեցին նրան+ ու իրենց սրտերի մեջ դեպի Եգիպտոս դարձան+ 40 և Ահարոնին ասացին. «Մեզ համար աստվածներ շինիր, որ մեր առջևից գնան, որովհետև չգիտենք, թե ինչ է պատահել այս Մովսեսին, որը հանեց մեզ Եգիպտոսից»+։ 41 Այն օրերին նրանք մի հորթ շինեցին+ ու կուռքին զոհ մատուցեցին և սկսեցին զվարճանալ իրենց ձեռքի գործերով+։ 42 Ուստի Աստված երես դարձրեց ու նրանց մատնեց+ երկնքի զորքին սուրբ ծառայություն մատուցելու, ինչպես որ գրված է մարգարեների գրքում+. «Մի՞թե ինձ էր, որ անապատում քառասուն տարի մորթված անասուններ ու զոհեր մատուցեցիք, ո՛վ Իսրայելի տուն+։ 43 Ո՛չ, այլ դուք Մողոքի+ խորանն ու Հռեմփա աստծու աստղն էր+, որ վերցրիք՝ այն պատկերները, որոնք քանդակեցիք նրանց երկրպագելու համար։ Ուրեմն ես էլ ձեզ Բաբելոն կաքսորեմ»+։
44 Մեր նախահայրերը վկայության խորանն ունեին անապատում, ինչպես Աստված Մովսեսի հետ խոսելիս պատվեր էր տվել պատրաստել՝ ըստ այն օրինակի, որը նա տեսել էր+։ 45 Եվ մեր նախահայրերը, որոնք ժառանգեցին այն, Հեսուի+ հետ միասին խորանը բերեցին այն երկիրը, որը ուրիշ ազգերի էր պատկանում+, որոնց Աստված վռնդեց մեր նախահայրերի առաջից+։ Այնտեղ էլ այն մնաց մինչև Դավթի օրերը։ 46 Դավիթը Աստծու աչքում բարեհաճություն գտավ+ և խնդրեց, որ պատիվ ունենա Հակոբի Աստծու համար բնակվելու տեղ շինել+։ 47 Սակայն նրա համար Սողոմոնը տուն շինեց+։ 48 Բայց Բարձրյալը ձեռքով շինված տներում չի բնակվում+, ինչպես որ մարգարեն է ասում. 49 «Երկինքն իմ գահն է+, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը+։ Այդ ի՞նչ տուն պիտի շինեք ինձ համար,– ասում է Եհովան։– Կամ ո՞րն է իմ բնակության վայրը+։ 50 Մի՞թե իմ ձեռքը չի արել այս բոլոր բաները»+։
51 Խստապարանոցնե՛ր և սրտերով ու ականջներով անթլփատնե՛ր+, դուք միշտ հակառակվում եք սուրբ ոգուն. ինչպես ձեր նախահայրերն արեցին, այնպես էլ դուք եք անում+։ 52 Մարգարեներից ո՞ր մեկին ձեր նախահայրերը չհալածեցին+։ Այո՛, նրանք սպանեցին+ նրանց, ովքեր նախապես հայտնեցին այն Արդարի+ գալու մասին, որի մատնիչներն ու սպանողներն եք դուք հիմա դարձել+, 53 դո՛ւք, որ ստացաք հրեշտակների+ միջոցով փոխանցված Օրենքը, բայց չպահեցիք այն»։
54 Այս խոսքերը լսելով՝ նրանք իրենց սրտերում կատաղեցին+ ու սկսեցին իրենց ատամները կրճտացնել+ նրա վրա։ 55 Բայց նա, սուրբ ոգով լցված, աչքերը հառեց դեպի երկինք և Աստծու փառքը տեսավ, նաև Հիսուսի փառքը, որը կանգնած էր Աստծու աջ կողմում+, 56 ապա ասաց. «Ահա ես տեսնում եմ երկինքը բացված+ և մարդու Որդուն+՝ Աստծու աջ կողմում կանգնած»+։ 57 Իսկ նրանք, ողջ ձայնով աղաղակելով, ձեռքերով փակեցին իրենց ականջները+, և բոլորը միասին հարձակվեցին նրա վրա։ 58 Քաղաքից դուրս հանելով+՝ սկսեցին նրան քարկոծել+։ Իսկ վկաները+ իրենց վերնահագուստները դնում էին մի երիտասարդի ոտքերի մոտ, որի անունը Սողոս+ էր։ 59 Նրանք շարունակում էին քարկոծել Ստեփանոսին, որը կանչեց ու ասաց. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ ոգին»+։ 60 Ապա ծնկի գալով՝ բարձր ձայնով աղաղակեց. «Եհո՛վա, այս մեղքի դիմաց հաշիվ մի՛ պահանջիր նրանցից»+։ Սա ասելուց հետո մահացավ*։