Նվագավարին։ «Եղնիկը լուսաբացին»։ Դավթի երգը։
22 Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր+։
Ինչո՞ւ ես քեզ հեռու պահում ինձ փրկելուց+
Եվ իմ աղաղակի խոսքերը լսելուց+։
2 Ո՛վ իմ Աստված, կանչում եմ քեզ ցերեկը, և դու պատասխան չես տալիս+,
Գիշերն էլ եմ կանչում և լուռ չեմ մնում+։
3 Բայց դու սուրբ ես+,
Իսրայելի գովաբանության մեջ ես բնակվում+։
4 Քե՛զ վստահեցին մեր հայրերը+,
Նրանք վստահեցին, և դու փրկեցիր նրանց+։
5 Քեզ աղաղակեցին+ և անվնաս մնացին+.
Նրանք քեզ վստահեցին և չամաչեցին+։
6 Իսկ ես որդ+ եմ և ոչ թե մարդ,
Մարդկանցից նախատված եմ և ժողովրդից՝ անարգված+։
7 Բոլոր ինձ տեսնողները ծաղրում են ինձ+,
Բերանները լայն բաց են անում և գլուխները շարժում+՝ ասելով.
8 «Եհովային վստահեց+, թող Նա էլ փրկի նրան+։
Թող ազատի նրան, եթե սիրելի է Նրա համար»+։
9 Դու հանեցիր ինձ որովայնից+,
Իմ ապավենը եղար, երբ դեռ մորս կրծքի մոտ էի+։
10 Արգանդից ես քեզ եմ հանձնված+,
Մորս որովայնից դու ես իմ Աստվածը+։
11 Հեռու մի՛ մնա ինձանից, քանի որ նեղությունը մոտ է+,
Քանի որ ուրիշ օգնական չկա+։
12 Ցլերի բազմությունը շրջապատել է ինձ+.
Բասանի ուժեղ ցլերը պաշարել են ինձ+։
13 Իրենց բերանները բացել են ինձ վրա+՝
Բզկտող ու մռնչացող առյուծի նման+։
14 Ջրի նման թափվել եմ ես+,
Եվ բոլոր ոսկորներս առանձնացել են իրարից+։
Սիրտս դարձել է մոմի պես+
Եվ հալվել է իմ որովայնում+։
15 Ուժս չորացել է կավե ամանի բեկորի նման+,
Լեզուս քիմքիս է կպել+.
Եվ դու ինձ մահվան փոշու մեջ ես դրել+։
16 Շները շրջապատել են ինձ+,
Չարերի ժողովը պաշարել է ինձ+։
Առյուծի նման պատառոտում են ձեռքերս ու ոտքերս+։
17 Բոլոր ոսկորներս+ կարող եմ համրել։
Նրանք նայում են, իրենց աչքերը չեն հեռացնում ինձանից+։
18 Հանդերձներս բաժանում են իրար մեջ+
Եվ հագուստիս վրա վիճակ են գցում+։
19 Բայց դու, ո՛վ Եհովա, հեռվում մի՛ մնա+։
Ո՛վ իմ զորություն+, շտապիր ինձ օգնության հասնել+։
20 Ազատի՛ր իմ հոգին սրից+,
Իմ միակ հոգին՝ շան ճանկերից+։
21 Փրկի՛ր ինձ առյուծի բերանից+
Եվ պատասխանի՛ր ու ազատի՛ր ինձ վայրի ցլերի եղջյուրներից+։
22 Ես կհռչակեմ քո անունը +իմ եղբայրներին+,
Ժողովի մեջ քեզ կգովաբանեմ+։
23 Ո՛վ Եհովայից վախեցողներ, գովաբանե՛ք նրան+։
Ո՛վ Հակոբի բոլոր սերունդներ, փառաբանե՛ք նրան+։
Վախեցե՛ք նրանից, ո՛վ Իսրայելի բոլոր սերունդներ+։
24 Որովհետև նա չարհամարհեց+
Ու չզզվեց նեղության մեջ եղողի նեղությունից+
Եվ իր երեսը չծածկեց նրանից+.
Այլ երբ օգնության կանչեց նրան, նա լսեց+։
25 Քո արած գործերի համար կգովաբանեմ քեզ մեծ ժողովում+,
Իմ խոստումները կկատարեմ նրանից վախեցողների առաջ+։
26 Հեզերը կուտեն ու կկշտանան+,
Եհովային փնտրողները կգովաբանեն նրան+։
Թող ձեր սրտերը ապրեն հավիտյան+։
27 Երկրի բոլոր ծայրերը կհիշեն ու հետ կդառնան դեպի Եհովան+,
Եվ ազգերի բոլոր ընտանիքները կխոնարհվեն քո առաջ+։
28 Որովհետև Եհովայինն է թագավորությունը+,
Եվ նա է տիրում ազգերի վրա+։
29 Երկրի բոլոր հղփացածները կուտեն ու կխոնարհվեն+,
Նրա առաջ ծնկի կգան բոլոր հողը իջնողները+,
Եվ ոչ ոք չի կարողանա իր հոգին կենդանի պահել+։
30 Սերունդը կծառայի նրան+։
Եհովայի մասին կհռչակվի հաջորդ սերնդին+։
31 Կգան ու նրա արդարությունը կպատմեն+
Այն ժողովրդին, որը ծնվելու է. կպատմեն այն մասին, որ Նա է արել սա+։