Սաղմոսներ
Նվագավարին։ Գիթթիթ*+։ Կորխի որդիների սաղմոսը։ Երգ։
2 Հոգիս Եհովայի գավիթներին է փափագում և մաշվում է դրանց համար+։
Սիրտս ու մարմինս կենդանի Աստծուն են աղաղակում ցնծությամբ+։
3 Նույնիսկ թռչունն է տուն գտնում,
Եվ ծիծեռնակը՝ բույն իր համար,
Որտեղ իր ձագերին է դնում՝
Քո վեհաշուք զոհասեղանի մոտ, ո՛վ Զորքերի Տեր Եհովա, իմ թագավո՛ր և իմ Աստվա՛ծ։
5 Երջանիկ են այն մարդիկ, որոնց զորությունը քեզանից է+,
Որոնց սրտերը փափագում են քո տան ճանապարհներին լինել+։
6 Անցնելով տափաստանի միջով, որտեղ բակայի* թփեր են աճում+՝
Նրանք այն աղբյուրի են վերածում.
Ուսուցիչն+ իրեն օրհնություններով է պարուրում։
10 Որովհետև քո գավիթներում անցկացրած մեկ օրը ավելի լավ է, քան հազարավորները՝ դրանցից դուրս+։
Նախընտրում եմ իմ Աստծու տան շեմին կանգնել+,
Քան թե բնակվել ամբարշտության վրանների մեջ+,
11 Որովհետև Եհովա Աստվածը արև է+ ու վահան+,
Նա բարեհաճություն է ցույց տալիս ու փառք է տալիս+։
Անարատության մեջ քայլողներին Եհովան ոչ մի բարիքից չի զրկում+։
12 Ո՛վ Զորքերի Տեր Եհովա, երջանիկ է այն մարդը, որ քե՛զ է ապավինում+։