Եզրաս
10 Մինչ Եզրասն աղոթում էր+ և խոստովանում մեղքերը+, լաց էր լինում և մինչև գետին խոնարհվել էր+ ճշմարիտ Աստծու տան առաջ+, Իսրայել ժողովրդից մի մեծ ժողով հավաքվեց նրա մոտ՝ տղամարդիկ, կանայք ու երեխաներ, և ժողովուրդը դառնագին լաց էր լինում։ 2 Այդ ժամանակ Էլամի+ որդիներից Հեիելի+ որդի Սեքենիան ասաց Եզրասին. «Մենք անհավատարմությամբ վարվեցինք մեր Աստծու հանդեպ՝ երկրի ժողովուրդներից օտար կանանց կնության առնելով+։ Ինչևիցե, Իսրայելի համար հույս կա+։ 3 Հիմա եկեք ուխտ կապենք+ մեր Աստծու հետ և արձակենք+ այդ բոլոր կանանց ու նրանցից ծնվածներին, ինչպես որ կարգադրում են Եհովան և նրանք, ովքեր վախենում են+ մեր Աստծու պատվիրաններից+, որպեսզի ամեն ինչ ըստ օրենքի արվի+։ 4 Վե՛ր կաց, որովհետև այս գործը քեզ վրա է, և մենք քեզ հետ ենք։ Պի՛նդ կաց ու գործի՛ անցիր»։
5 Դա լսելով՝ Եզրասը վեր կացավ և պատվիրեց, որ քահանաների գլխավորները, ղևտացիներն ու ամբողջ Իսրայելը երդում տան+, որ կվարվեն այդ խոսքերի համաձայն։ Նրանք էլ երդվեցին։ 6 Հետո Եզրասը վեր կացավ ճշմարիտ Աստծու տան առաջից ու գնաց Ելիասիբի որդի Հովհանանի ճաշասրահ+։ Բայց այնտեղ հասնելով՝ նա ո՛չ հաց կերավ+, ո՛չ էլ ջուր խմեց, քանի որ սգում էր+ աքսորից վերադարձածների անհավատարմության վրա։
7 Այնուհետև ամբողջ Հուդայում ու Երուսաղեմում հայտարարեցին, որ աքսորից վերադարձած բոլոր մարդիկ+ հավաքվեն Երուսաղեմում, 8 և եթե ինչ-որ մեկը չգար+ երեք օրվա ընթացքում, ինչպես որ պատվիրել էին իշխաններն+ ու երեցները, նրա ողջ ունեցվածքը կբռնագրավվեր+, և նա կհեռացվեր+ աքսորից վերադարձածների ժողովից։ 9 Ուստի երեք օրվա ընթացքում, այսինքն՝ իններորդ+ ամսում՝ ամսվա քսաներորդ օրը, Հուդայի և Բենիամինի ցեղերի բոլոր տղամարդիկ հավաքվեցին Երուսաղեմում։ Ողջ ժողովուրդը նստած էր ճշմարիտ Աստծու տան մոտ գտնվող հրապարակում՝ դողալով այդ գործի և անձրևների պատճառով+։
10 Ի վերջո, Եզրաս քահանան վեր կացավ ու ասաց նրանց. «Դուք անհավատարմությամբ եք վարվել՝ օտար կանանց կնության առնելով+ և այդպես Իսրայելի մեղքը ավելացնելով+։ 11 Բայց հիմա խոստովանեք ձեր մեղքերը+ ձեր նախահայրերի Աստված Եհովային, արեք այն, ինչ հաճելի է նրան+, ու առանձնացրեք ձեզ երկրի ժողովուրդներից և օտար կանանցից»+։ 12 Այդ ժամանակ ամբողջ ժողովը բարձր ձայնով պատասխանեց. «Մեր պարտքն է անել ճիշտ այնպես, ինչպես ասացիր+։ 13 Սակայն մարդիկ շատ են, և ժամանակն էլ անձրևային է ու հնարավոր չէ դրսում կանգնել։ Սա մեկ կամ երկու օրվա գործ չէ, քանի որ մեր ըմբոստությունը շատ մեծ է այս հարցում։ 14 Ուստի խնդրում ենք, թող մեր իշխանները+ գործեն ամբողջ ժողովի անունից, և մեր քաղաքներից բոլոր նրանք, ովքեր օտար կանանց կնության են առել, թող նշանակված ժամանակին յուրաքանչյուր քաղաքի երեցների ու դատավորների հետ միասին գան, մինչև որ այս հարցը լուծվի, և մեր Աստծու բորբոքված բարկությունը հեռացնենք»։
15 (Սակայն Ասայելի որդի Հովնաթանը և Թեկուայի որդի Հազիան հակառակվեցին+ այս գործին, և ղևտացիներ Մեսուլամն ու Սաբեթան+ թիկունք կանգնեցին նրանց)։ 16 Աքսորից վերադարձածներն+ այդպես արեցին։ Տասներորդ ամսվա+ առաջին օրը Եզրաս քահանան և նրանց ազգատոհմերի գլուխները+՝ բոլորն անուն առ անուն, առանձնացան ու նստեցին այս գործը քննելու+, 17 և առաջին ամսվա առաջին օրը ավարտեցին բոլոր այն մարդկանց գործերը, ովքեր օտար+ կանանց կնության էին առել։ 18 Պարզվեց, որ քահանաների որդիներից+ ոմանք նույնպես օտար կանանց կնության էին առել. Հեսուայի+ որդիներից՝ Հովսեդեկի+ որդին և նրա եղբայրներ Մաասիան, Եղիեզերը, Հարիբը և Գոդողիան։ 19 Բայց ձեռք սեղմելով՝ նրանք խոստացան, որ կարձակեն իրենց կանանց և, քանի որ մեղավոր են+, իրենց հանցանքի համար հոտի միջից մեկ խոյ+ կմատուցեն։
20 Եմմերի+ որդիներից Հանանին ու Զաբադիան էին, 21 Հարիմի+ որդիներից Մաասիան, Եղիան, Սեմայիան, Հեիելն ու Օզիան էին, 22 Փասուրի+ որդիներից Ելիոենան, Մաասիան, Իսմայելը, Նաթանայելը, Հոզաբադն ու Ելեասան էին։ 23 Ղևտացիներից Հոզաբադը, Սեմեին, Կոլիան (այսինքն՝ Կոլիտան), Փեթայիան, Հուդան և Եղիեզերն էին, 24 երգիչներից Ելիասիբն էր, իսկ դռնապաններից Սեղումը, Տելեմը և Ուրին էին։
25 Իսրայելից Փարոսի+ որդիներն էին՝ Ռամիան, Եզիան, Մելքիան, Միամինը, Եղիազարը, Մելքիան ու Բանեան. 26 Էլամի+ որդիներից՝ Մաթանիան, Զաքարիան, Հեիելը+, Աբդին, Հերեմոթն ու Եղիան. 27 Զաթուի+ որդիներից՝ Ելիոենան, Ելիասիբը, Մաթանիան, Հերեմոթը, Զաբադն ու Ազիզան. 28 Բեբայիի+ որդիներից՝ Հովհանանը, Հանանիան, Զաբբան ու Աթալին. 29 Բանիի որդիներից՝ Մեսուլամը, Մալուքը, Ադայիան, Հասուբը, Սաալն ու Հերեմոթը. 30 Փաաթ-Մովաբի+ որդիներից՝ Եդնան, Քալելը, Բանեան, Մաասիան, Մաթանիան, Բեսելիելը, Բանուին և Մանասեն. 31 Հարիմի+ որդիներից՝ Եղիեզերը, Եսյան, Մելքիան+, Սեմայիան, Շմավոնը, 32 Բենիամինը, Մալուքը և Սեմարիան. 33 Հասումի+ որդիներից՝ Մաթանան, Մատաթան, Զաբադը, Ելիֆալետը, Հերեմին, Մանասեն և Սեմեին. 34 Բանիի որդիներից՝ Մաադան, Ամրամը, Ուելը, 35 Բանեան, Բադայիան, Քելուհան, 36 Վանիան, Մերամոթը, Ելիասիբը, 37 Մաթանիան, Մաթանան և Հաասուն. 38 Բանուիի որդիներից՝ Սեմեին, 39 Սելեմիան, Նաթանը, Ադայիան, 40 Մաքնադբան, Սասային, Սարային, 41 Ազարիելը, Սելեմիան, Սեմարիան, 42 Սեղումը, Ամարիան ու Հովսեփը. 43 Նաբավի որդիներից՝ Հեյելը, Մատաթիան, Զաբադը, Զեբինան, Հադային, Հովելը և Բանեան։ 44 Ահա այն բոլոր մարդիկ, ովքեր օտար կանանց կնության էին առել+. նրանք այդ կանանց ու նրանց որդիներին արձակեցին։