Երգ։ Կորխի որդիների սաղմոսը։ Նվագավարին։ Մախալաթ։ Պատասխան երգի համար։ Եզրահյան Եմանի+ Մասքիլը։
88 Ո՜վ Եհովա, իմ փրկությա՛ն Աստված+,
Ցերեկը ես աղաղակում էի+
Նույնպես և գիշերը՝ քո դիմաց+։
2 Աղոթքս քո առաջ կգա+։
Խոնարհեցրո՛ւ ականջդ իմ աղերսանքին+,
3 Որովհետև հոգիս լցվել է չարիքներով+,
Եվ կյանքս գերեզմանին է մոտեցել+։
4 Փոսի մեջ իջնողների հետ համարվեցի+,
Դարձա ինչպես մի մարդ, որ ուժ չունի+,
5 Ազատվեցի, ինչպես մահացածները+,
Ինչպես սպանվածները՝ գերեզմանների մեջ պառկած+,
Որոնց դու այլևս չես հիշում
Եվ որոնք կտրված են քո օգնության ձեռքից+։
6 Դու ինձ ամենախորունկ փոսի մեջ դրիր,
Խավար տեղերում, մեծ անդունդի մեջ+։
7 Զայրույթդ ինձ վրա է թափվել+,
Եվ քո բոլոր ալիքներով հարվածում ես ինձ+։ (Սելա)
8 Իմ ծանոթներին դու հեռացրիր ինձանից+,
Ինձ գարշելի դարձրիր նրանց համար+։
Ես փակի տակ եմ և չեմ կարող դուրս գալ+։
9 Աչքս տկարացել է տառապանքներիս պատճառով+։
Օրնիբուն ես քեզ եմ կանչում, ո՛վ Եհովա+,
Դեպի քեզ եմ տարածում իմ ձեռքերը+։
10 Մի՞թե մեռելների համար հրաշագործություն ես անելու+։
Կամ մի՞թե անզոր մեռելները վեր են կենալու+
Ու գովերգելու են քեզ+։ (Սելա)
11 Մի՞թե գերեզմանում պատմվելու է քո սիրառատ բարության մասին
Եվ քո հավատարմության մասին՝ կորստի վայրում+։
12 Մի՞թե խավարի մեջ ճանաչվելու են քո հրաշագործությունները+,
Կամ քո արդարությունը՝ մոռացության երկրում+։
13 Բայց ես քեզ եմ օգնության կանչում, ո՛վ Եհովա+,
Եվ առավոտյան իմ աղոթքը քեզ մոտ է գալիս+։
14 Ինչո՞ւ ես, ո՛վ Եհովա, մերժում իմ հոգին+։
Ինչո՞ւ ես երեսդ ծածկում ինձանից+։
15 Մանկությունից ի վեր ես ճնշված եմ և մեռնելու վրա եմ+։
Զարհուրելի շատ բաներ կրեցի քեզանից+։
16 Քո բորբոքված բարկության կայծերը իմ վրայով անցան+,
Քեզանից եկող արհավիրքները լռեցրին ինձ+։
17 Ջրերի պես ողջ օրը դրանք շրջապատում էին ինձ+՝
Միաժամանակ ամեն կողմից ինձ պաշարելով։
18 Դու հեռացրիր ինձանից իմ ընկերոջն ու ծանոթին+.
Խավարն է իմ միակ ընկերը+։