1 Հովհաննես
3 Տեսեք, թե ինչպիսի սեր+ է մեր Հայրը մեզ տվել, որպեսզի մենք Աստծու զավակներ կոչվենք+, և այդպիսին էլ կանք։ Աշխարհը+ չի ճանաչում մեզ, քանի որ Աստծուն էլ չի ճանաչում+։ 2 Սիրելինե՛ր, հիմա մենք Աստծու զավակներ ենք+, սակայն մեզ դեռ հայտնի չէ, թե ինչպիսին ենք լինելու ապագայում+։ Գիտենք, որ երբ նա հայտնվի+, մենք նրա նման կլինենք+, որովհետև կտեսնենք նրան այնպես, ինչպես որ կա+։ 3 Եվ ամեն ոք, ով վստահում է նրան, մաքրում է+ իրեն, ինչպես որ նա է մաքուր+։
4 Ամեն ոք, ով շարունակում է մեղք գործել+, նաև անօրենություն է գործում+. հետևաբար, մեղքը+ անօրենություն է։ 5 Դուք նաև գիտեք, որ նա հայտնվեց, որպեսզի հեռացնի մեր մեղքերը+, ու նրա մեջ մեղք չկա+։ 6 Ամեն ոք, ով միության մեջ է մնում+ նրա հետ, մեղք չի գործում+։ Ով շարունակում է մեղք գործել, ո՛չ տեսել է նրան և ո՛չ էլ ճանաչել+։ 7 Որդյակնե՛ր, թող ոչ ոք չմոլորեցնի ձեզ։ Ով արդարությամբ է վարվում, արդար է, ինչպես որ նա է արդար+։ 8 Ով շարունակում է մեղք գործել, Բանսարկուից է, որովհետև Բանսարկուն սկզբից ևեթ մեղք է գործում+։ Աստծու Որդին հենց այս նպատակով հայտնվեց+, որպեսզի Բանսարկուի գործերը քանդի+։
9 Ամեն ոք, ով Աստծուց է ծնված, չի շարունակում մեղք գործել+, որովհետև նրա ոգին* մնում է այդ մարդու մեջ։ Նա չի կարող շարունակ մեղք գործել, քանի որ Աստծուց է ծնված+։ 10 Սրանով են ակնհայտ Աստծու զավակները և Բանսարկուի զավակները. ամեն ոք, ով արդարություն չի գործում+, Աստծուց չէ, և ոչ էլ նա, ով իր եղբորը չի սիրում+։ 11 Սա է այն պատգամը, որը սկզբից լսեցիք+, որ մենք պետք է սեր ունենանք իրար հանդեպ+ 12 և չլինենք Կայենի պես, որը Չարից էր և սպանեց+ իր եղբորը։ Եվ ինչո՞ւ սպանեց. որովհետև նրա գործերը չար էին+, իսկ իր եղբոր գործերը՝ արդար+։
13 Մի՛ զարմացեք, եղբայրնե՛ր, որ աշխարհը ատում է ձեզ+։ 14 Մենք գիտենք, որ մահից դեպի կյանք ենք անցել+, որովհետև սիրում ենք եղբայրներին+։ Իսկ ով չի սիրում, մնում է մահվան մեջ+։ 15 Ամեն ոք, ով ատում է+ իր եղբորը, մարդասպան է+, և դուք գիտեք, որ ոչ մի մարդասպան+ հավիտենական կյանք չունի իր մեջ+։ 16 Սրանով ճանաչեցինք սերը+, որ նա իր հոգին տվեց մեզ համար+։ Ուստի մենք էլ պարտավոր ենք մեր հոգիները տալ մեր եղբայրների համար+։ 17 Բայց ով որ այս աշխարհի բարիքներն ունենա+ և տեսնի, որ իր եղբայրը կարիքի մեջ է+, ու չկարեկցի նրան+, ինչպե՞ս կարող է Աստծու սերը նրա մեջ մնալ+։ 18 Որդյակնե՛ր, եկեք սիրենք+ ոչ միայն խոսքով ու լեզվով+, այլև գործով+ ու ճշմարտությամբ+։
19 Սրանով կիմանանք, որ ճշմարտության կողմն ենք+, և մեր սրտերը կհավաստիացնենք, որ Աստված սիրում է մեզ, 20 որ եթե նույնիսկ ինչ-որ բաներում էլ մեր սրտերը դատապարտում են մեզ+, հիշում ենք, որ Աստված մեր սրտերից ավելի մեծ է և ամեն բան գիտի+։ 21 Սիրելինե՛ր, եթե մեր սրտերը մեզ չեն դատապարտում, ապա խոսելու ազատություն ունենք առ Աստված+, 22 և ինչ էլ որ խնդրենք, կստանանք նրանից+, քանի որ պահում ենք նրա պատվիրանները ու նրա աչքին հաճելի բաներն ենք անում+։ 23 Սա է նրա պատվիրանը. մենք պետք է հավատ ունենանք նրա Որդի Հիսուս Քրիստոսի անվան հանդեպ+ և սիրենք միմյանց+, ինչպես որ նա մեզ պատվիրեց։ 24 Ով պահում է նրա պատվիրանները, միության մեջ է մնում նրա հետ, և նա էլ նրա հետ+։ Եվ մեզ տրված ոգու+ շնորհիվ մենք իմանում ենք, որ նա միության մեջ է մնում մեզ հետ+։