Երեմիա
10 Ո՛վ Իսրայելի տուն, լսեցե՛ք Եհովայի խոսքը, որն ասել է ձեր դեմ։ 2 Այսպես է ասում Եհովան. «Մի՛ սովորեք ազգերի ճանապարհները+ և մի՛ զարհուրեք երկնքի նշաններից, քանի որ դրանցից ազգերն են զարհուրում+, 3 որովհետև ժողովուրդների սովորությունները+ ունայնություն են։ Ինչ-որ մեկը անտառում ծառ+ է կտրում, իսկ արհեստավորի ձեռքը հատիչով փորագրում է+։ 4 Արծաթով ու ոսկով այն զարդարում են+, մեխերով ու մուրճերով դրանք ամրացնում են, որ չշարժվեն+։ 5 Այդ կուռքերն ասես խրտվիլակ լինեն վարունգի արտում, որոնք չեն կարող խոսել+։ Դրանց տանում են, որովհետև իրենք մի քայլ անգամ չեն կարող անել+։ Մի՛ վախեցեք դրանցից, քանի որ չարիք չեն կարող անել, ոչ էլ բարիք կարող են անել»+։
6 Քեզ նման ոչ մեկը չկա, ո՛վ Եհովա+։ Մեծ ես դու, և մեծ ու հզոր է քո անունը+։ 7 Ո՞վ չի վախենա քեզանից+, ո՛վ ազգերի Թագավոր+, չէ՞ որ դու արժանի ես դրան։ Ազգերի բոլոր իմաստունների մեջ և նրանց բոլոր թագավորությունների մեջ քեզ նման մեկը չկա+։ 8 Նրանք անխոհեմ են ու հիմար+։ Ծառը, ունայն բաներից բացի, ուրիշ ոչինչ չի սովորեցնում+։ 9 Թարսիսից+ ծեծած արծաթ են բերում և Օֆազից+՝ ոսկի՝ արհեստավորի և մետաղագործի ձեռքի գործեր։ Դրանց հագուստը կապույտ թելից է և ծիրանիով ներկված բրդից։ Դրանք բոլորն էլ հմուտ վարպետների ձեռքի գործեր են+։
10 Սակայն Եհովան, իսկապես, Աստված է+։ Նա կենդանի Աստված է+ և հավիտենական Թագավոր+։ Նրա բարկությունից երկիրը կցնցվի+, և ոչ մի ազգ չի դիմանա նրա դատապարտությանը+։ 11 Այսպես կասեք նրանց. «Այն աստվածները+, որոնք երկինքն ու երկիրը չեն ստեղծել, վերանալու են երկրի վրայից+ ու երկնքի տակից»։ 12 Նա է, որ իր զորությամբ ստեղծել է երկիրը+, իր իմաստությամբ հաստատել է պտղաբեր երկիրը+ և իր հասկացողությամբ տարածել է երկինքը+։ 13 Նրա ձայնից ջրերը շառաչում են երկնքում+, նա գոլորշի է բարձրացնում երկրի ծայրերից+։ Անձրևի համար ջրարգելակներ է պատրաստել+, քամի է հանում իր շտեմարաններից+։
14 Ամեն մարդ անխոհեմ է վարվում, ասես գիտելիք չունի+։ Ամեն մետաղագործ պիտի ամաչի իր կուռքի պատճառով+, որովհետև նրա ձուլածո պատկերը ստություն է+, և ոգի չկա դրանցում+։ 15 Դրանք ունայնություն են, ծաղրանքի արժանացած գործեր+։ Դրանց ուշադրություն դարձնելու ժամանակ դրանք կվերանան+։
16 Սակայն Հակոբի Բաժինը+ սրանց նման չէ, որովհետև նա ամեն բանի Ստեղծողն է+, և Իսրայելը նրա ժառանգության ցուպն է+։ Զորքերի Տեր Եհովա է նրա անունը+։
17 Հավաքիր քո ապրանքները երկրից+, ո՛վ նեղության մեջ եղող կին+, 18 որովհետև այսպես է ասում Եհովան. «Ահա ես այս անգամ երկրի բնակիչներին պարսատիկի քարերի նման դուրս եմ նետելու+ ու նրանց վրա չարիք եմ բերելու, որ նրանք հասկանան»+։
19 Վա՜յ ինձ, ես կոտրված եմ+։ Ինձ հասցված հարվածն անդարմանելի է։ Ես ասացի. «Արդարև, սա իմ ցավն է, և ես պետք է տանեմ+։ 20 Իմ վրանը կործանվեց, իսկ վրանիս պարանները երկու մասի բաժանվեցին+։ Որդիներս հեռացան ինձանից և այլևս չկան+։ Վրանս կանգնեցնող և վրանիս պաստառները բարձրացնող չկա։ 21 Հովիվներն իրենց անխոհեմ պահեցին+ և չփնտրեցին Եհովային+։ Այդ պատճառով էլ նրանք հասկացողությամբ չվարվեցին, և նրանց ամբողջ հոտը ցիրուցան եղավ»+։
22 Լսեցե՛ք, ահա լուր է գալիս և մեծ դղրդոց հյուսիսի երկրից+, որպեսզի Հուդայի քաղաքներն ամայի վայր դարձնի՝ շնագայլերի որջ+։
23 Գիտեմ, ո՛վ Եհովա, որ մարդու ճանապարհը իր ձեռքում չէ։ Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին+։ 24 Ուղղի՛ր ինձ, ո՛վ Եհովա, սակայն քո արդարությամբ+, այլ ոչ քո բարկությամբ+, որ չլինի թե ինձ ոչնչի վերածես+։ 25 Թափի՛ր ցասումդ քեզ արհամարհող+ ազգերի վրա+ և այն ազգատոհմերի վրա, որոնք քո անունը չեն կանչում+, որովհետև նրանք կերան Հակոբին+։ Կերան նրան ու ոչնչացրին+, իսկ նրա բնակավայրը ամայացրին+։