Դավթի երգը։ Երբ նա Հուդայի անապատում էր գտնվում + ։
63 Ո՛վ Աստված, դու իմ Աստվածն ես, ես քեզ եմ փնտրում + ։
Հոգիս ծարավ է քեզ + ։
Մարմինս ուժասպառ է եղել քեզ փափագելով
Չոր ու ցամաքած երկրում, որտեղ ջուր չկա + ։
2 Այսպես ես նայեցի քեզ սուրբ վայրում + ՝
Տեսնելով քո զորությունն ու փառքը + ։
3 Որովհետև քո սիրառատ բարությունը կյանքից ավելի լավ է + .
Շուրթերս քեզ պիտի գովեն + ։
4 Այսպես կօրհնեմ քեզ իմ ողջ կյանքի ընթացքում + ,
Քո անունով կբարձրացնեմ իմ ձեռքերը + ։
5 Ասես ամենալավ՝ պարարտ կտորներով կշտացել է հոգիս + ,
Եվ բերանս ցնծության շուրթերով քեզ է գովաբանում + ։
6 Երբ հիշում եմ քեզ իմ անկողնում + ,
Գիշերվա պահերին քո մասին եմ խորհում + ,
7 Որովհետև դու ինձ օգնության հասար + ,
Եվ թևերիդ հովանու տակ ես կցնծամ ուրախությունից + ։
8 Ամենուրեք հոգիս քեզ է հետևում + .
Քո աջ ձեռքը ամուր պահում է ինձ + ։
9 Իսկ նրանք, ովքեր փնտրում են հոգիս, որ կործանեն այն + ,
Կիջնեն երկրի խորունկ տեղերը + ։
10 Նրանք սրի իշխանությանը կհանձնվեն + ,
Աղվեսների բաժին կդառնան + ։
11 Բայց թագավորը Աստծով պիտի ուրախանա + ։
Նրանով երդվող ամեն ոք պիտի պարծենա + ,
Որովհետև սուտ խոսողների բերանը պիտի պապանձվի + ։