1 Տարեգրություն
9 Բոլոր իսրայելացիները գրանցվեցին տոհմաբանության մեջ+ և գրված են Իսրայելի թագավորների գրքում։ Իսկ Հուդան իր անհավատարմության պատճառով գերեվարվեց+ Բաբելոն։ 2 Առաջին բնակիչները, ովքեր իրենց կալվածքների քաղաքները վերադարձան, իսրայելացիներ էին+, քահանաներ+, ղևտացիներ+ ու նաթանայիմներ*+։ 3 Երուսաղեմում+ բնակվեցին Հուդայի որդիներից+, Բենիամինի որդիներից+ և Եփրեմի ու Մանասեի որդիներից. 4 Հուդայի+ որդի Փարեսի+ որդի Բանիի որդի Իմրիի որդի Ամրիի որդի Ամիուդի որդի Ութան։ 5 Սիլոնացիներից+՝ առաջնեկ Ասայիան և նրա որդիները։ 6 Զարայի+ որդիներից՝ Հեուելը ու նրանց վեց հարյուր իննսուն եղբայրները։
7 Բենիամինի որդիներից՝ Ասանուայի որդի Օդավիայի որդի Մեսուլամի որդի Սալլուն 8 և Եբնիայի որդի Ռագուելի որդի Սափատիայի որդի Մեսուլամի որդի Մաքրիի որդի Օզիի որդի Էլայի որդի Հերոամի որդի Եբնեան։ 9 Նրանց եղբայրները, ըստ իրենց տոհմաբանության, ինը հարյուր հիսունվեցն էին։ Այս բոլոր տղամարդիկ ազգատոհմերի գլուխներ էին։
10 Քահանաներից էին Հեդայիան, Հովարիբը, Հաքինը+, 11 ճշմարիտ Աստծու տան գլխավորներից մեկի՝ Աքիտոբի որդի Մարիոթի որդի Սադոկի որդի Մեսուլամի որդի Քեղկիայի որդի Ազարիան+, 12 Մելքիայի որդի Փասուրի որդի Հերոամի որդի Ադայիան, Եմմերի որդի Մեսելամիթի+ որդի Մեսուլամի որդի Եզերայի որդի Ադիելի որդի Մասեն 13 և նրանց եղբայրները՝ ազգատոհմերի գլուխներ, հազար յոթ հարյուր վաթսուն զորավոր մարդիկ+, պիտանի՝ ճշմարիտ Աստծու տան ծառայության գործերն անելու համար։
14 Ղևտացիներից էին՝ Մերարիի որդիներից Ասաբիայի+ որդի Եզրիկամի որդի Ասուբի որդի Սեմայիան, 15 Բակբակարը, Արեսը, Գալալը, Ասափի+ որդի Զեքրիի+ որդի Միքայի+ որդի Մաթանիան+, 16 Իդիթունի+ որդի Գալալի որդի Սեմայիայի+ որդի Աբդիան և Եղկանայի որդի Ասայի որդի Բարաքիան, որը նետոֆաթացիների+ ավաններում էր բնակվում։
17 Դռնապաններն+ էին Սեղումը+, Ակկուբը, Տելմոնը, Աքիմանը. նրանց եղբայր Սեղումը նրանց գլխավորն էր 18 և մինչ այդ ծառայում էր արքունական արևելյան դարպասների+ մոտ։ Սրանք էին Ղևիի որդիների բանակատեղիների դռնապանները+։ 19 Կորխի+ որդի+ Աբիասաբի+ որդի Կորեի որդի Սեղումը և իր հոր տնից իր Կորխյան+ եղբայրները պատասխանատու էին վրանի դռնապանների+ ծառայության գործի համար, իսկ նրանց հայրերը պատասխանատու էին Եհովայի բանակատեղիի մուտքի համար։ 20 Եղիազարի+ որդի Փենեհեսը+ նախկինում նրանց գլխավորն էր, և Եհովան նրա հետ էր+։ 21 Մասելամիայի որդի Զաքարիան+ հանդիպման վրանի մուտքի պահապանն էր։
22 Դռների համար որպես դռնապան ընտրվածները երկու հարյուր տասներկուսն էին։ Նրանք իրենց ավաններում բնակվեցին+՝ ըստ իրենց տոհմաբանության+։ Դավիթն+ ու Սամուել տեսանողը+ նրանց պատասխանատու ծառայության նշանակեցին+։ 23 Նրանք ու նրանց որդիները նշանակված էին պահպանելու Եհովայի տան, այսինքն՝ խորանի* դռները+։ 24 Դռնապանները կանգնում էին չորս կողմերում՝ արևելյան+, արևմտյան+, հյուսիսային+ և հարավային+։ 25 Նրանց եղբայրները, որ բնակվում էին իրենց ավաններում, ժամանակ առ ժամանակ յոթ+ օրով նրանց մոտ էին գալիս՝ օգնելու։ 26 Պատասխանատու ծառայության նշանակված էին չորս ուժեղ ղևտացի դռնապաններ։ Նրանք պատասխանատու էին ճաշասենյակների+ և ճշմարիտ Աստծու տան գանձերի+ համար։ 27 Գիշերը նրանք անցկացնում էին ճշմարիտ Աստծու տան շուրջը, քանի որ պահպանության+ ծառայությունը նրանց էր հանձնարարված։ Նրանց վստահված էր նաև բանալին, որ ամեն առավոտ բացեին դռները+։
28 Նրանցից ոմանք պատասխանատու էին ծառայության մեջ օգտագործվող իրերի համար+, քանի որ դրանք հաշվելով ներս էին բերում և հաշվելով դուրս տանում։ 29 Ոմանք էլ նշանակված էին ուրիշ իրերի վրա և բոլոր սուրբ+ պատկանելիքների վրա, բարձրորակ ալյուրի+, գինու+, յուղի+, կնդրուկի+ և բալասանի յուղի+ վրա։ 30 Քահանաների որդիների մի մասը բալասանի յուղի քսուքներ+ էր պատրաստում։ 31 Ղևտացիներից Մատաթիան՝ Կորխյան Սեղումի+ անդրանիկը, պատասխանատու էր տապակի+ վրա թխվող բաների համար։ 32 Կահաթյանների որդիներին՝ նրանց եղբայրներին, ամեն շաբաթ+ ընծայվող հացը+ պատրաստելու գործն էր հանձնարարված։
33 Այս երգիչները+՝ ղևտացիների ազգատոհմերի գլուխները, ճաշասենյակում+ էին գտնվում։ Նրանք ազատված էին մյուս պարտականություններից+, քանի որ օր ու գիշեր իրենց գործն էին անում+։ 34 Սրանք, ըստ իրենց տոհմաբանության, ղևտացիների ազգատոհմերի գլուխներ էին և ապրում էին Երուսաղեմում+։
35 Գաբաոնի+ հայրը՝ Հեյելը, բնակվում էր Գաբաոնում։ Նրա կնոջ անունն էր Մաաքա։ 36 Նրա որդիներն էին. անդրանիկը՝ Աբդոն, ապա՝ Սուր, Կիս, Բաալ, Ներ, Նադաբ, 37 Գեդոր, Աքիով, Զաքարիա+ և Մակելոթ։ 38 Մակելոթը ունեցավ Սամաամին։ Հենց սրանք էին, որ իրենց եղբայրների հետ բնակվեցին Երուսաղեմում՝ իրենց եղբայրների դիմաց։ 39 Ները+ ունեցավ Կիսին+, Կիսը ունեցավ Սավուղին+, Սավուղը ունեցավ Հովնաթանին+, Մելքիսավեին+, Աբինադաբին+ և Եսբաալին+։ 40 Հովնաթանի որդին Մերի-Բահաղն էր+։ Մերի-Բահաղը ունեցավ Միքային+։ 41 Միքայի որդիները՝ Փիթոն, Մելեք, Թարե և Աքազ+։ 42 Աքազը ունեցավ Հովարային, Հովարան ունեցավ Գալամեթին, Ազամոթին և Զամրիին։ Զամրին ունեցավ Մոսային։ 43 Մոսան ունեցավ Բանաային, նրա որդին՝ Ռաֆայիա+, նրա որդին՝ Ելեասա, և նրա որդին՝ Եսել։ 44 Եսելը ուներ վեց որդի։ Ահա նրանց անունները. Եզրիկամ, Բոքերու, Իսմայել, Սաարիա, Աբդիա և Հանան։ Սրանք Եսելի+ որդիներն էին։