2 Սամուել
8 Դրանից հետո Դավիթը հարվածեց փղշտացիներին+ ու հպատակեցրեց նրանց+։ Դավիթը փղշտացիների ձեռքից վերցրեց Մեթեկամման։
2 Նա հարվածեց մովաբացիներին+ և կարգադրելով նրանց գետնին պառկել՝ լարով չափեց նրանց. երկու լարի երկարությամբ չափեց սպանելու, ու մեկ լարի ամբողջ երկարությամբ՝ կենդանի թողնելու համար+։ Եվ մովաբացիները Դավթի հարկատու+ ծառաները դարձան+։
3 Դավիթը պարտության մատնեց Ադրազարին+՝ Զոբայի+ թագավոր Րոոբի որդուն, երբ սա գնում էր Եփրատ+ գետի մոտ՝ իր իշխանությունը հաստատելու։ 4 Դավիթը նրանից հազար յոթ հարյուր հեծյալ և քսան հազար հետևակ գերի վերցրեց+։ Դավիթը բոլոր մարտակառքերի ձիերին+ ջլատեց+, բայց նրանցից հարյուրին թողեց։
5 Երբ Դամասկոսի+ ասորիները եկան, որ օգնեն Զոբայի Ադրազար թագավորին, Դավիթը ասորիներից քսաներկու հազար մարդ կոտորեց+։ 6 Դրանից հետո նա Դամասկոսի ասորիների մեջ կայազոր+ դրեց, և ասորիները Դավթի հարկատու ծառաները դարձան+։ Եհովան ամենուրեք պահպանում էր Դավթին, ուր էլ որ նա գնում էր+։ 7 Նաև Դավիթը վերցրեց Ադրազարի ծառաների ոսկե կլոր վահաններն+ ու բերեց Երուսաղեմ։ 8 Իսկ Բեթահից* ու Բերոթայից՝ Ադրազարի քաղաքներից, Դավիթ թագավորը խիստ մեծ քանակությամբ պղինձ վերցրեց+։
9 Եմաթի+ թագավոր Թովուն, լսելով, որ Դավիթը ջախջախել է Ադրազարի ամբողջ զորքը+, 10 իր որդի Հորամին ուղարկեց Դավիթ թագավորի մոտ՝ նրա ողջությունը հարցնելու+ և շնորհավորելու այն բանի համար, որ կռվել է Ադրազարի դեմ ու ջարդել նրան (Ադրազարը շատ էր պատերազմել Թովուի դեմ)։ Նա իր հետ վերցրել էր արծաթե, ոսկե ու պղնձե իրեր+։ 11 Սրանք նույնպես Դավիթ թագավորը Եհովայի համար սրբացրեց, ինչպես որ սրբացրել էր այն արծաթն ու ոսկին, որ վերցրել էր իրեն հպատակեցված բոլոր ազգերից+՝ 12 Ասորիքից, Մովաբից+, Ամմոնի որդիներից, փղշտացիներից+, Ամաղեկից+, նաև Զոբայի թագավոր Րոոբի որդի Ադրազարից վերցրած ավարից+։ 13 Դավիթը անվանի դարձավ, երբ Աղի հովտում+ եդոմացիներին կոտորելուց հետո վերադարձավ՝ սպանելով տասնութ հազար մարդ+։ 14 Եդոմում նա կայազորներ դրեց+։ Ամբողջ Եդոմով մեկ նա կայազորներ դրեց, և բոլոր եդոմացիները Դավթի ծառաները դարձան+։ Եհովան պահպանում էր Դավթին, ուր էլ որ նա գնում էր+։
15 Դավիթը թագավորում էր ամբողջ Իսրայելի վրա+ և արդարություն ու արդարադատություն+ էր գործադրում իր ողջ ժողովրդի հանդեպ+։ 16 Շարուհեայի որդի Հովաբը+ զորքերի հրամանատարն էր, իսկ Հովսափատը+՝ Աքիլուդի որդին, արձանագրիչ էր։ 17 Աքիտոբի որդի Սադոկը+ և Աբիաթարի որդի Աքիմելեքը+ քահանաներ էին, իսկ Սարայիան քարտուղար էր։ 18 Հովիադայի որդի Բանեան+ քերեթցիների+ և փելեթցիների+ վրա էր նշանակվել, իսկ Դավթի որդիները քահանաներ* դարձան+։