Մատթեոս
12 Մի շաբաթ օր Հիսուսն անցնում էր ցորենի արտերի միջով+։ Նրա աշակերտները քաղց զգացին ու սկսեցին ցորենի հասկեր պոկել և ուտել+։ 2 Տեսնելով դա՝ փարիսեցիներն ասացին նրան+. «Քո աշակերտներն անում են այն, ինչը օրենքով անթույլատրելի է անել շաբաթ օրը»+։ 3 Նա էլ ասաց նրանց. «Չե՞ք կարդացել արդյոք, թե ինչ արեց Դավիթը, երբ նա և իր հետ եղող մարդիկ քաղցած էին+, 4 թե ինչպես նա Աստծու տուն մտավ, և թե ինչպես նրանք կերան ընծայված հացերը+, ինչն օրենքով թույլատրված չէր ուտել+ ո՛չ նրան, ո՛չ էլ նրա հետ եղողներին, այլ միայն քահանաներին+։ 5 Կամ չե՞ք կարդացել Օրենքում+, որ շաբաթ օրերին քահանաները տաճարում խախտում են շաբաթը, բայցևայնպես մնում են անմեղ+։ 6 Բայց ասում եմ ձեզ, այստեղ կա մեկը, ով տաճարից մեծ է+։ 7 Սակայն եթե հասկանայիք, թե ինչ են նշանակում՝ «ես ողորմություն+ եմ ուզում և ոչ թե զոհ»+ խոսքերը, ապա չէիք դատապարտի անմեղներին, 8 քանի որ մարդու Որդին շաբաթի+ Տերն է»+։
9 Հեռանալով այդտեղից՝ նա գնաց նրանց ժողովարանը։ 10 Այնտեղ չորացած ձեռքով մի մարդ կար+։ Հիսուսին հարցրին. «Օրենքով թույլատրելի՞ է շաբաթ օրը բուժել»։ Այս հարցը տվեցին նրան մեղադրելու դիտավորությամբ+։ 11 Նա էլ ասաց նրանց. «Եթե ձեզանից որևէ մեկի միակ ոչխարը շաբաթ օրը փոսն+ ընկնի, մի՞թե չի բռնի ու դուրս չի հանի նրան+։ 12 Ուրեմն որքան ավելի թանկ է մարդը ոչխարից+։ Ուստի Օրենքով թույլատրելի է շաբաթ օրը բարի գործ անել»։ 13 Ապա ասաց այդ մարդուն. «Մեկնի՛ր ձեռքդ»։ Նա էլ մեկնեց, և ձեռքն առողջացավ, ինչպես որ մյուս ձեռքն էր+։ 14 Բայց փարիսեցիները դուրս գնացին ու խորհուրդ արին նրա դեմ, որ վերացնեն նրան+։ 15 Իմանալով այդ մասին՝ Հիսուսը հեռացավ այդտեղից։ Շատերը գնացին նրա հետևից, և նա բոլորին բուժեց+, 16 սակայն խստորեն պատվիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի չհայտնեն+, 17 որպեսզի կատարվի Եսայիա մարգարեի միջոցով ասված խոսքը.
18 «Ահա իմ ծառան+, որին ես ընտրել եմ, և իմ սիրելին+, որին իմ հոգին հավանել է։ Ես իմ ոգին կդնեմ նրա վրա+, և նա ազգերին կբացահայտի, թե ինչ է արդարությունը։ 19 Նա չի հակաճառի+, չի բղավի, և որևէ մեկը հրապարակներում* չի լսի նրա ձայնը։ 20 Վնասված եղեգը չի կոտրի և մարող պատրույգը չի հանգցնի+, և արդարությունը+ նա կհասցնի իր հաղթանակին։ 21 Ազգերը իրենց հույսը նրա անվան վրա կդնեն»+։
22 Այնուհետև նրա մոտ բերեցին մի դիվահար մարդու, որը նաև կույր էր ու համր, և նա բուժեց նրան, այնպես որ նա սկսեց խոսել ու տեսնել։ 23 Եվ ողջ բազմությունը ապշահար եղավ ու ասաց+. «Արդյոք սա չէ՞ Դավթի Որդին»+։ 24 Դա լսելով՝ փարիսեցիներն ասացին. «Այս մարդը դևերին այլ կերպ չի հանում, եթե ոչ դևերի իշխան Բեհեղզեբուղի* օգնությամբ»+։ 25 Իմանալով նրանց մտքերը+՝ նա ասաց. «Ամեն թագավորություն, որ բաժանված է իր մեջ, ամայի կդառնա+, և ամեն քաղաք կամ տուն, որ բաժանված է իր մեջ, կանգուն չի մնա։ 26 Նույն ձևով էլ եթե Սատանան Սատանային է հանում, ապա նա արդեն բաժանված է իր մեջ, ուրեմն էլ ինչպե՞ս նրա թագավորությունը կանգուն կմնա։ 27 Իսկ եթե ես Բեհեղզեբուղի միջոցով եմ դևերին հանում+, ապա ձեր որդինե՞րը ում միջոցով են հանում նրանց։ Ահա թե ինչու նրանք կլինեն ձեր դատավորները։ 28 Բայց եթե ես Աստծու ոգու միջոցով եմ հանում դևերին, ուրեմն Աստծու թագավորությունն իսկապես հասել է ձեզ+։ 29 Կամ ինչպե՞ս կարող է մեկը ներխուժել մի ուժեղ մարդու տուն և հափշտակել նրա կահ-կարասին, եթե նախ չկապի այդ մարդուն։ Միայն այդ դեպքում նա կկարողանա կողոպտել նրա տունը+։ 30 Նա, ով իմ կողմից չէ, հակառակ է ինձ, և նա, ով չի հավաքում ինձ հետ, ցրում է+։
31 Ուստի ասում եմ ձեզ. ամեն տեսակ մեղք և հայհոյանք կներվի մարդկանց, բայց ոգու դեմ հայհոյանքը չի ներվի+։ 32 Ով որ մարդու Որդու դեմ որևէ բան խոսի, կներվի նրան+, բայց ով որ սուրբ ոգու դեմ խոսի, չի ներվի նրան ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում*+։
33 Կա՛մ ծառը լավը դարձրեք և նրա պտուղը՝ լավ, կա՛մ էլ ծառը փտած դարձրեք և նրա պտուղն էլ փտած, որովհետև ծառը իր պտղից է ճանաչվում+։ 34 Իժերի՛ ծնունդներ+, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, երբ դուք ինքներդ չար եք+։ Չէ՞ որ սրտի լիությունից է բերանը խոսում+։ 35 Բարի մարդը իր բարի գանձերից բարի բաներ է հանում+, բայց չար մարդը իր չար գանձերից չար բաներ է հանում+։ 36 Ասում եմ ձեզ. ամեն անպետք խոսքի համար, որ մարդիկ խոսում են, հաշիվ պիտի տան+ Դատաստանի օրը, 37 որովհետև քո խոսքերով պիտի արդար հայտարարվես և քո խոսքերով պիտի դատապարտվես»+։
38 Այնուհետև դպիրներից ու փարիսեցիներից ոմանք նրան ասացին. «Ուսուցի՛չ, ուզում ենք նշան տեսնել քեզնից»+։ 39 Նա էլ պատասխանեց նրանց. «Չար և շնացող+ սերունդը շարունակ նշան է փնտրում, սակայն բացի Հովնան մարգարեի նշանից, ուրիշ ոչ մի նշան չի տրվի նրան+։ 40 Ինչպես Հովնանը+ երեք օր ու երեք գիշեր մնաց մեծ ձկան փորում, այնպես էլ մարդու Որդին+ երեք օր ու երեք գիշեր+ կլինի երկրի սրտում+։ 41 Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ հարություն կառնեն այս սերնդի հետ+ և կդատապարտեն+ նրան, որովհետև երբ Հովնանը+ քարոզեց նրանց, զղջացին։ Բայց ահա Հովնանից էլ մեծն է այստեղ։ 42 Հարավի թագուհին+ դատաստանի ժամանակ հարություն կառնի այս սերնդի հետ և կդատապարտի նրան, քանի որ նա երկրի ծայրերից եկավ՝ Սողոմոնի իմաստությունը լսելու։ Բայց ահա Սողոմոնից էլ մեծն է այստեղ+։
43 Երբ անմաքուր ոգին դուրս է գալիս մարդու միջից, ման է գալիս անջուր վայրերում, որ հանգստի տեղ գտնի, բայց ոչինչ չի գտնում+։ 44 Ապա ասում է. «Հետ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկա»։ Եվ վերադառնալով գտնում է այն դատարկ, ավլած-մաքրած ու զարդարած։ 45 Հետո գնում է և իրենից ավելի չար յոթ ուրիշ ոգիներ է վերցնում իր հետ+, և ներս մտնելով՝ նրանք բնակվում են այնտեղ։ Եվ այդ մարդու վերջնական վիճակը ավելի վատ է լինում, քան սկզբնականը+։ Այդպես կլինի նաև այս չար սերնդի հետ»+։
46 Մինչ նա խոսում էր ժողովրդի հետ, նրա մայրն ու եղբայրները+ կանգնած էին դրսում և ուզում էին նրա հետ խոսել։ 47 Ինչ-որ մեկը նրան ասաց. «Մայրդ ու եղբայրներդ դրսում կանգնած ուզում են քեզ հետ խոսել»։ 48 Նա էլ ասաց նրան . «Ո՞վ է իմ մայրը, և ովքե՞ր են իմ եղբայրները»+։ 49 Եվ ձեռքը պարզելով դեպի իր աշակերտները՝ ասաց. «Ահա՛ իմ մայրը և իմ եղբայրները+։ 50 Ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է, նա է իմ եղբայրը, քույրը և մայրը»։