33 Ցնծացե՛ք, ո՛վ արդարներ, Եհովայով+,
Ուղղամիտներին վայել է նրան գովաբանելը+։
2 Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային քնարով+,
Տասնալար տավիղով+ սաղմո՛ս նվագեք նրան։
3 Նոր ե՛րգ երգեք նրան+.
Նվագե՛ք սրտանց, ցնծության բացականչություններով+։
4 Որովհետև Եհովայի խոսքն ուղիղ է+,
Նրա բոլոր գործերը հավատարմությամբ են արվում+։
5 Եհովան արդարություն և արդարադատություն է սիրում+։
Եհովայի սիրառատ բարությամբ է լցված երկիրը+։
6 Եհովայի խոսքով ստեղծվեց երկինքը+,
Եվ նրա բերանի ոգով՝ նրա բոլոր զորքերը+։
7 Նա ասես ամբարտակի մեջ է հավաքում ծովի ջրերը+
Եվ ծփացող ջրերը ջրամբարների մեջ է դնում։
8 Թող ողջ երկիրը երկյուղի Եհովայից+,
Եվ թող նրանից վախենան երկրի բոլոր բնակիչները+,
9 Որովհետև նա ասաց, և ստեղծվեցին+,
Նա հրամայեց, և այդպես եղավ+։
10 Եհովան քանդում է ազգերի մտադրությունները+.
Նա խափանում է ժողովուրդների խորհուրդները+։
11 Եհովայի նպատակները հաստատ են հավիտյան+,
Նրա սրտի խորհուրդները սերնդից սերունդ են+։
12 Երջանիկ է այն ազգը, որի Աստվածը Եհովան է+,
Այն ժողովուրդը, որին նա իր համար որպես ժառանգություն ընտրեց+։
13 Եհովան նայում է երկնքից+
Եվ տեսնում է մարդկանց բոլոր որդիներին+,
14 Իր բնակատեղից+
Դիտում է երկրի բոլոր բնակիչներին։
15 Նա ձևավորում է նրանց բոլորի սրտերը+,
Նկատում է նրանց բոլոր գործերը+։
16 Թագավորին չի փրկի զորքերի շատությունը+,
Զորավոր մարդուն զորության շատությունը չի ազատի+։
17 Ձին խաբկանք է փրկության համար+,
Իր ուժի շատությամբ չի կարող ազատել+։
18 Ահա Եհովայի աչքը իրենից վախեցողների վրա է+,
Նրանց վրա, ովքեր իր սիրառատ բարությանն են սպասում+,
19 Որպեսզի նրանց հոգին փրկի մահից+
Եվ սովի ժամանակ կենդանի պահի նրանց+։
20 Մեր հոգին Եհովային է սպասում+։
Նա՛ է մեր օգնականն ու մեր վահանը+։
21 Որովհետև նրանով է մեր սիրտն ուրախանում+,
Նրա սուրբ անվանն ենք մենք ապավինում+։
22 Թող քո սիրառատ բարությունը, ո՛վ Եհովա, մեզ վրա լինի+,
Որովհետև մենք քեզ ենք սպասում+։