2 Տիմոթեոս
1 Ես՝ Պողոսս, որ Աստծու կամքով+ Քրիստոս Հիսուսի առաքյալն եմ՝ այն կյանքի+ խոստման համաձայն, որը տրվում է նրանց, ովքեր միության մեջ են Քրիստոս Հիսուսի հետ+, 2 գրում եմ Տիմոթեոսին՝ իմ սիրելի զավակին+։
Թող անզուգական բարություն* և ողորմություն դրսևորվի քո հանդեպ և խաղաղություն լինի քեզ Աստծուց՝ Հորից, և մեր Տեր Հիսուս Քրիստոսից+։
3 Երախտապարտ եմ Աստծուն, որին սուրբ ծառայություն եմ մատուցում+, ինչպես որ իմ նախահայրերն+ էին անում (և դա անում եմ մաքուր խղճով)+, և երբեք չեմ դադարում գիշեր ու ցերեկ հիշել քեզ իմ աղաչանքներում+։ 4 Երբ հիշում եմ քո արցունքները, փափագում եմ տեսնել քեզ+, որպեսզի ուրախությամբ լցվեմ։ 5 Մտաբերում եմ կեղծավորությունից զերծ+ քո հավատը+, որը սկզբից ունեին Լոիդան՝ քո տատը, և քո մայր Եվնիկեն, և որը, վստահ եմ, ունես նաև դու։
6 Հենց այս պատճառով էլ հիշեցնում եմ քեզ, որ կրակի+ նման վառ պահես Աստծու պարգևը+, որը քո մեջ է իմ ձեռքերը քեզ վրա դնելու+ շնորհիվ։ 7 Աստված մեզ ոչ թե վախկոտության ոգի+ տվեց, այլ զորության+, սիրո և ողջամտության+։ 8 Ուրեմն ամոթ մի՛ համարիր մեր Տիրոջ մասին վկայություն տալը+ և ոչ էլ հանուն նրա իմ բանտարկյալ լինելը+, այլ պատրաստ եղիր Աստծու զորությամբ+ չարչարվելու+ բարի լուրի համար։ 9 Նա փրկեց+ և կանչեց մեզ սուրբ լինելու+ ոչ թե մեր գործերի+, այլ իր իսկ նպատակի և անզուգական բարության համար, որը տրվեց մեզ Քրիստոս Հիսուսի միջոցով վաղեմի ժամանակներից առաջ+։ 10 Իսկ հիմա այն հստակորեն ակնհայտ դարձավ մեր Փրկչի՝ Քրիստոս Հիսուսի հայտնվելով+, որը վերացրեց մահը+ ու լույս+ սփռեց կյանքի+ և անապականության+ վրա բարի լուրի միջոցով+, 11 որի համար էլ ես նշանակվեցի քարոզիչ, առաքյալ և ուսուցիչ+։
12 Հենց այս պատճառով էլ կրում եմ այս չարչարանքները+։ Սակայն չեմ ամաչում+, քանի որ գիտեմ, թե ում եմ հավատացել, և համոզված եմ, որ նա կարող է մինչև դատաստանի օրը+ պահպանել+ իմ կողմից իրեն վստահվածը։ 13 Շարունակիր այն հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսում է, ամուր բռնել առողջ խոսքերի+ օրինակը, որ լսեցիր ինձանից+։ 14 Քեզ վստահված+ այս բարի գանձը պահպանիր սուրբ ոգով, որը բնակվում է մեր մեջ+։
15 Դու գիտես, որ բոլոր նրանք, ովքեր Ասիայում*+ էին, երես թեքեցին ինձանից+. նրանց թվում են նաև Ֆիգելոսն ու Հերմոգենեսը։ 16 Թող Տերը ողորմություն շնորհի Օնեսիֆորոսի տնեցիներին+, որովհետև նա հաճախ էր ինձ քաջալերում+ և իմ շղթաները+ ամոթ չհամարեց։ 17 Իսկ երբ նա Հռոմում էր, ջանաց փնտրել ինձ ու գտավ+։ 18 Թող որ Տեր Եհովան ողորմի+ նրան դատաստանի օրը+։ Իսկ թե որքան ծառայություն նա մատուցեց Եփեսոսում, դու շատ լավ գիտես։