Սաղմոսներ
Դավթի սաղմոսը։
28 Ո՛վ Եհովա, քեզ եմ շարունակ կանչում+,
Ո՛վ իմ Վեմ, խուլ մի՛ եղիր իմ հանդեպ+,
Որ չլինի թե լուռ մնաս+,
Եվ ես փոսն իջնողների նման դառնամ+։
2 Լսի՛ր իմ աղաչանքների ձայնը, երբ քեզանից օգնություն եմ աղերսում,
Երբ ձեռքերս դեպի քո սրբարանի+ ամենասուրբ վայրն* եմ բարձրացնում+։
3 Մի՛ տար ինձ ամբարիշտների և չարագործների հետ+,
Նրանց հետ, ովքեր խաղաղության խոսքեր են ասում իրենց ընկերներին+, մինչդեռ իրենց սրտերում չարություն կա+։
4 Հատուցի՛ր նրանց իրենց գործերի համեմատ+
Եվ իրենց չար արարքների համեմատ+։
Իրենց ձեռքերի գործերի համեմատ դու տո՛ւր նրանց+։
Ըստ արժանվույն հատուցի՛ր նրանց+,
5 Քանի որ նրանք ուշ չդարձրին Եհովայի արածներին+,
Ոչ էլ նրա ձեռքի գործերին+։
Նա կկործանի նրանց ու չի վերականգնի։