1 Թեսաղոնիկեցիներ
5 Ինչ վերաբերում է ժամանակներին և ժամանակահատվածներին+, եղբայրնե՛ր, կարիք չկա, որ ինչ-որ բան գրվի ձեզ, 2 քանի որ դուք շատ լավ գիտեք, որ Եհովայի օրը+ գալու է ճիշտ այնպես, ինչպես գողը գիշերով+։ 3 Երբ ասեն՝ «խաղաղություն+ և անվտանգություն», այդ ժամանակ հանկարծահաս կործանումը+ անմիջապես կգա նրանց+ վրա, ինչպես որ երկունքի ցավերն են գալիս հղի կնոջ վրա+, և նրանք ոչ մի կերպ չեն փախչի+։ 4 Բայց դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք+, որ այն օրը ձեզ վրա հասնի այնպես, ինչպես գողերի վրա+, 5 որովհետև դուք բոլորդ լույսի որդիներ եք+ և ցերեկվա որդիներ+։ Մենք ո՛չ գիշերվան ենք պատկանում, ո՛չ էլ խավարին+։
6 Ուրեմն թող որ չքնենք+ ուրիշների պես+, այլ արթուն մնանք+ և պահպանենք մեր զգոնությունը+։ 7 Ովքեր քնում են+, սովորաբար գիշերն են քնում+, և ովքեր հարբում են, սովորաբար գիշերն են հարբում։ 8 Սակայն մենք, որ ցերեկվան ենք պատկանում, եկեք պահպանենք մեր զգոնությունը, կրենք հավատի+ ու սիրո զրահը+ և իբրև սաղավարտ+՝ փրկության հույսը+, 9 որովհետև Աստված չի ընտրել մեզ իր զայրույթի համար+, այլ ընտրել է, որպեսզի փրկվենք+ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով+, 10 որը մահացավ մեզ համար+, որպեսզի, արթուն լինենք թե ննջենք, ապրենք նրա հետ միասին+։ 11 Ուստի շարունակեք մխիթարել և կերտել միմյանց+, ինչպես որ անում եք+։
12 Այժմ խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, հարգեք նրանց, ովքեր տքնաջան աշխատում են ձեր մեջ, առաջնորդում են+ ձեզ Տիրոջ գործում ու հորդորում են ձեզ։ 13 Նրանց հանդեպ սիրով լի մեծագույն գնահատանք ցույց տվեք իրենց կատարած աշխատանքի համար+։ Խաղաղարար եղեք+։ 14 Նաև հորդորում ենք ձեզ, եղբայրնե՛ր, խրատեք անկարգապահներին+, սփոփեք վհատված հոգիներին+, թիկունք կանգնեք թույլերին, համբերատար+ եղեք բոլորի հանդեպ։ 15 Տեսեք, որ ոչ ոք չարի դիմաց չարությամբ չհատուցի ոչ մեկին+, բայց միշտ ձգտեք բարին գործել թե՛ միմյանց համար, թե՛ մյուս բոլորի+։
16 Միշտ ուրախ եղեք+։ 17 Անդադար աղոթեք+։ 18 Ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեք+, քանի որ սա է Աստծու կամքը ձեզ համար, որովհետև դուք Քրիստոս Հիսուսի հետևորդներն եք։ 19 Մի՛ հանգցրեք ոգու կրակը+։ 20 Մարգարեանալուն արհամարհանքով մի՛ վերաբերվեք+։ 21 Հավաստիացեք ամեն ինչում+, կառչեք բարուն+։ 22 Հեռու մնացեք ամեն տեսակ չարությունից+։
23 Թող որ հենց ինքը՝ խաղաղության Աստվածը+, ամբողջապես սրբացնի ձեզ+։ Եվ թող որ ձեր ոգին, հոգին ու մարմինը անարատ պահվեն և բոլոր առումներով ամբողջական լինեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի ներկայության ժամանակ+։ 24 Հավատարիմ է ձեզ կանչողը, և նա կանի դա։
25 Եղբայրնե՛ր, շարունակեք աղոթել մեզ համար+։
26 Ողջունեք բոլոր եղբայրներին սուրբ համբույրով+։
27 Ձեզ վրա լուրջ պարտավորություն եմ դնում Տիրոջով, որ այս նամակը կարդացվի բոլոր եղբայրներին+։
28 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը ձեզ հետ լինի+։