Դավթի սաղմոսը։ Երգ։
101 Սիրառատ բարության և արդարադատության մասին ես պիտի երգեմ+։
Քեզ, ո՛վ Եհովա, սաղմոս պիտի երգեմ+։
2 Խոհեմությամբ պիտի վարվեմ անբասիր ճանապարհի մեջ+։
Ե՞րբ պիտի գաս դու ինձ մոտ+։
Իմ սրտի անարատությամբ կքայլեմ իմ տան մեջ+։
3 Աչքերիս առաջ որևէ անպիտան բան չեմ դնի+։
Ատում եմ նրանց գործերը, ովքեր թողել են արդարության ճանապարհը+։
Թույլ չեմ տա, որ այդ գործերն ինձ մոտենան+։
4 Ծուռ սիրտը զատվում է ինձանից+.
Ոչ մի չար բան ես չգիտեմ+։
5 Իր ընկերոջը ծածուկ զրպարտողին+
Ես կլռեցնեմ+։
Գոռոզ աչքեր ու ամբարտավան սիրտ ունեցողին+
Ես չեմ կարող հանդուրժել+։
6 Իմ աչքերը երկրի հավատարիմների վրա են+,
Որպեսզի նրանք ինձ հետ բնակվեն+։
Անբասիր ճանապարհով քայլողն է+,
Որ կծառայի ինձ+։
7 Նենգություն անողը չի բնակվի իմ տան մեջ+,
Եվ սուտ խոսողը հաստատուն չի մնա+
Իմ աչքերի առաջ+։
8 Ամեն առավոտ ես լռության կմատնեմ երկրի բոլոր ամբարիշտներին+,
Որպեսզի Եհովայի քաղաքից+ վերացնեմ բոլոր չարիք գործողներին+։