Նվագավարին։ Դավթի սաղմոսը։ Երգ։
139 Ո՛վ Եհովա, դու քննեցիր ինձ և ճանաչում ես ինձ+։
2 Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը+,
Հեռվից իմանում ես իմ մտքերը+։
3 Դու հետևում ես իմ գնալուն ու պառկելուն+
Եվ ծանոթ ես իմ բոլոր ճանապարհներին+։
4 Դեռ խոսք չկա իմ լեզվի վրա+,
Բայց ահա, ո՛վ Եհովա, դու ամեն ինչ արդեն գիտես+։
5 Հետևից ու առջևից դու շրջապատում ես ինձ
Եվ քո ձեռքն ինձ վրա ես դնում։
6 Իմ մասին գիտելիքներդ իրոք որ զարմանալի են ինձ համար+.
Այնքան բարձր են, որ չեմ կարող հասնել դրանց+։
7 Ո՞ւր գնամ ես քո ոգուց+,
Եվ ո՞ւր փախչեմ քո երեսից+։
8 Եթե երկինք բարձրանամ, այնտեղ ես դու+,
Եվ եթե անկողինս գերեզմանի մեջ դնեմ, ահա դու այնտեղ ես+։
9 Եթե արշալույսի թևեր+ առնեմ,
Որ ամենահեռավոր ծովի մոտ բնակվեմ+,
10 Այնտե՛ղ էլ քո ձեռքն ինձ կառաջնորդի+,
Եվ քո աջը ինձ կպահի+։
11 Եթե ասեմ, թե խավարը կծածկի ինձ+,
Այդ ժամանակ գիշերը լույս կլինի իմ շուրջը+։
12 Նույնիսկ մթությունը քեզ համար խավար չէ+,
Եվ գիշերը ցերեկվա պես լուսավոր կլինի+.
Խավարը լույս կդառնա+։
13 Դո՛ւ ստեղծեցիր իմ երիկամները+,
Բոլոր կողմերից ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում+։
14 Պիտի գովերգեմ քեզ, քանի որ զարմանալի կերպով եմ ստեղծված, և դա ակնածանք է ներշնչում+։
Զարմանալի են քո գործերը+,
Եվ իմ հոգին դա լավ է գիտակցում+։
15 Իմ ոսկորները չծածկվեցին քեզանից+,
Երբ ես ծածուկ տեղը ստեղծվեցի+,
Երբ ես երկրի խորունկ տեղերում+ հյուսվեցի։
16 Քո աչքերը տեսան իմ սաղմը+,
Եվ քո գրքում գրված էին այն օրերը,
Երբ նրա բոլոր մասերը կազմավորվեցին+,
Թեև դրանցից դեռ մեկն էլ չկար։
17 Որքա՜ն թանկագին են ինձ համար քո մտքերը+,
Ո՛վ Աստված, որչա՜փ մեծ է նրանց թիվը+։
18 Եթե փորձեմ հաշվել, դրանք ավազի հատիկներից էլ շատ են+.
Ես արթնանում եմ և դեռ քեզ հետ եմ+։
19 Երանի՜ թե, ո՛վ Աստված, սպանես ամբարշտին+։
Այդ ժամանակ կհեռանան ինձանից արյունապարտ մարդիկ+,
20 Որոնք քո մասին իրենց նենգ գաղափարների համաձայն են խոսում+.
Նրանք՝ քո հակառակորդները+, քո անունը անպատշաճ ձևով են գործածում+։
21 Մի՞թե քեզ ատողներին ես չեմ ատում, ո՛վ Եհովա+,
Եվ մի՞թե քո դեմ ապստամբողները զզվելի չեն ինձ համար+։
22 Կատարյալ ատելությամբ ատում եմ նրանց+։
Նրանք իսկական թշնամիներ են դարձել ինձ համար+։
23 Քննի՛ր ինձ, ո՛վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը+։
Փորձի՛ր ինձ և իմացի՛ր ինձ անհանգստացնող մտքերը+։
24 Տե՛ս, չկա՞ արդյոք իմ մեջ մի բան, որ ինձ սխալ ճանապարհով տանի+։
Հավիտենության ճանապարհով+ ինձ առաջնորդիր։