Եբրայեցիներ
3 Հետևաբար, սո՛ւրբ եղբայրներ, երկնային կոչման+ մասնակիցնե՛ր, խորհեք առաքյալի+ և քահանայապետի՝ Հիսուսի մասին, որին մենք դավանում ենք+։ 2 Նա հավատարիմ էր+ Աստծուն, որն իրեն այդպիսին դարձրեց, ինչպես Մովսեսն էր+ հավատարիմ Աստծուն, երբ ծառայում էր նրա ամբողջ տան* մեջ+։ 3 Եվ Հիսուսը ավելի մեծ փառքի է արժանի+, քան Մովսեսը, ինչպես որ տուն կառուցողը+ ավելի մեծ պատիվ ունի, քան տունը+։ 4 Անշուշտ, ամեն տուն ինչ-որ մեկի կողմից է կառուցվում, բայց ով բոլոր բաները կառուցեց, Աստված է+։ 5 Մովսեսը Աստծու ամբողջ տան մեջ հավատարիմ էր որպես սպասավոր+, և դա վկայություն էր այն ամենի, ինչի մասին պետք է խոսվեր հետագայում+, 6 իսկ Քրիստոսը Աստծու տան վրա հավատարիմ էր որպես Որդի+։ Մենք Աստծու տունն ենք+, եթե միայն խոսելու ազատությունը և հույսով պարծենալը ամուր բռնենք ու բռնած պահենք մինչև վերջ+։
7 Դրա համար էլ սուրբ ոգին+ ասում է. «Այսօր եթե դուք նրա ձայնը լսեք+, 8 մի՛ կարծրացրեք ձեր սրտերը, ինչպես դառը բարկությունը բորբոքելու ժամանակ+, ինչպես փորձելու+ օրը անապատում+, 9 որտեղ ձեր նախահայրերը փորձելով ստուգեցին ինձ, մինչդեռ քառասուն տարի+ տեսան իմ գործերը+։ 10 Այդ պատճառով էլ ես զզվեցի այս սերնդից ու ասացի. «Նրանք միշտ շեղվում են իրենց սրտերում+ և չճանաչեցին իմ ճանապարհները»+։ 11 Այնպես որ իմ բարկության մեջ ես երդվեցի. «Նրանք չեն մտնելու+ իմ հանգստի մեջ»»+։
12 Զգուշացեք, եղբայրնե՛ր, որ չլինի թե կենդանի Աստծուց հեռանալով՝ ձեզնից որևէ մեկի մեջ երբևէ չար ու անհավատ սիրտ զարգանա+, 13 այլ շարունակեք իրար հորդորել+ ամեն օր, քանի դեռ այն կոչվում է «այսօր»+, որ չլինի թե մեղքի խաբելու զորությունը կարծրացնի ձեզնից որևէ մեկի սիրտը+։ 14 Մենք Քրիստոսին մասնակիցներ ենք+, միայն եթե սկզբում ունեցած մեր վստահությունը ամուր բռնենք և բռնած պահենք մինչև վերջ+, 15 քանի դեռ ասվում է. «Այսօր եթե դուք նրա ձայնը լսեք+, մի՛ կարծրացրեք ձեր սրտերը, ինչպես դառը բարկությունը բորբոքելու ժամանակ»+։
16 Ովքե՞ր էին նրանք, որ լսեցին, սակայն դառնապես բարկացրին Աստծուն+։ Չէ՞ որ բոլոր նրանք, ովքեր Մովսեսի առաջնորդությամբ դուրս եկան Եգիպտոսից+։ 17 Եվ Աստված ումի՞ց զզվեց քառասուն տարի+։ Չէ՞ որ մեղք գործողներից, որոնց դիակներն ընկան անապատում+։ 18 Իսկ ո՞ւմ երդվեց+, որ չեն մտնելու իր հանգստի մեջ, եթե ոչ նրանց, ովքեր չհնազանդվեցին+։ 19 Այսպիսով՝ տեսնում ենք, որ անհավատության պատճառով նրանք չկարողացան մտնել+։