Հռոմեացիներ
11 Եվ այսպես հարցնում եմ. մի՞թե Աստված մերժեց իր ժողովրդին+։ Ամենևի՛ն։ Չէ՞ որ ես նույնպես իսրայելացի եմ+՝ Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից+։ 2 Աստված չմերժեց իր ժողովրդին, որին նա սկզբից ճանաչեց+։ Ի՞նչ է, չգիտե՞ք, թե Գիրքն ինչ է ասում Եղիայի մասին, երբ նա աղերսեց Աստծուն՝ Իսրայելի դեմ խոսելով+. 3 «Եհո՛վա, նրանք սպանեցին քո մարգարեներին, քանդեցին քո զոհասեղանները, միայն ես եմ մնացել, և նրանք իմ հոգին են փնտրում»+։ 4 Սակայն ի՞նչ պատասխանեց Աստված+. «Ես յոթ հազար մարդ եմ թողել ինձ համար, ովքեր ծնկի չեկան Բահաղի առաջ»+։ 5 Նույն ձևով էլ, ներկա ժամանակում անզուգական բարությամբ ընտրված+ մի մնացորդ+ է առաջ եկել։ 6 Ուստի եթե անզուգական բարությամբ է+, ապա այլևս գործերից չէ+, հակառակ դեպքում՝ այդ բարությունը այլևս անզուգական բարություն+ չի լինի։
7 Ուրեմն ի՞նչ։ Ինչին որ Իսրայելը ջանադրաբար ձգտում է, ձեռք չբերեց+, սակայն ընտրվածները+ ձեռք բերեցին այն։ Մնացածների զգայունակությունը բթացավ+, 8 ինչպես որ գրված է. «Աստված նրանց խոր քնի ոգի տվեց+, աչքեր, որ չտեսնեն, և ականջներ, որ չլսեն մինչև օրս»+։ 9 Իսկ Դավիթն ասում է. «Թող նրանց սեղանը իրենց համար թակարդ և որոգայթ դառնա, գայթակղության քար և հատուցում+, 10 թող նրանց աչքերը մթագնեն, որ չտեսնեն, և թող նրանց մեջքը միշտ կռացած լինի»+։
11 Ուստի հարցնում եմ. մի՞թե նրանք այնպես սայթաքեցին, որ ընկան+։ Ամենևի՛ն։ Բայց նրանց սխալ քայլով+ փրկություն եղավ ուրիշ ազգերի մարդկանց+, որպեսզի իրենց խանդը գրգռվի+։ 12 Ուրեմն եթե նրանց սխալ քայլը հարստություն է նշանակում աշխարհի համար, և նրանց նվազելը՝ հարստություն ուրիշ ազգերի մարդկանց համար+, ապա մի՞թե նրանց ամբողջական թիվը+ ավելին չի նշանակի։
13 Բայց հիմա ձեզ եմ ասում, որ ուրիշ ազգերից եք. քանի որ ես առաքյալ+ եմ ազգերի համար+, ես փառավորում եմ+ իմ ծառայությունը+, 14 որպեսզի ինչ-որ կերպ գրգռեմ նրանց խանդը, ովքեր իմ ազգակիցներն են, և փրկեմ+ նրանցից ոմանց+։ 15 Եթե նրանց մերժվելը+ հաշտություն+ է նշանակում աշխարհի համար, ապա ի՞նչ կնշանակի նրանց ընդունվելը, եթե ոչ կյանք մահացած վիճակից։ 16 Բացի այդ, եթե որպես առաջին պտուղ+ վերցվածը սուրբ է, ուրեմն զանգվածը նույնպես սուրբ է, և եթե արմատը սուրբ է+, ապա ճյուղերը նույնպես սուրբ են։
17 Բայց եթե ճյուղերից մի քանիսը կոտրվեցին, իսկ դու, թեպետ վայրի ձիթենի էիր, պատվաստվեցիր մնացածների մեջ+ և սկսեցիր նրանց հետ միասին սնվել ձիթենու+ պարարտ+ արմատից, 18 քեզ վեր մի՛ դասիր այն ճյուղերից։ Բայց եթե քեզ վեր ես դասում նրանցից+, իմացիր, որ դո՛ւ չես պահում արմատը+, այլ արմատն է պահում քեզ+։ 19 Այդ դեպքում դու կասես. «Ճյուղերը կոտրվեցին+, որ ես պատվաստվեմ»+։ 20 Շա՛տ լավ։ Նրանք իրենց անհավատության+ պատճառով կոտրվեցին, բայց դու հավատի շնորհիվ մնում ես+։ Վե՛րջ տուր մեծամտությանդ+, փոխարենը՝ վախեցի՛ր+, 21 որովհետև եթե Աստված չխնայեց բուն ճյուղերին, քեզ էլ չի խնայի+։ 22 Տե՛ս, ուրեմն, Աստծու բարությունը+ և խստությունը+. խստությունը՝ նրանց հանդեպ, ովքեր ընկան+, իսկ Աստծու բարությունը՝ քո հանդեպ, եթե միայն մնաս+ նրա բարության մեջ, այլապես դու էլ կկտրվես+։ 23 Նրանք նույնպես, եթե չմնան իրենց անհավատության մեջ, կպատվաստվեն+, որովհետև Աստված կարող է կրկին պատվաստել նրանց։ 24 Եթե դու կտրվել ես ձիթենուց, որը բնությամբ վայրի է, և բնությանը հակառակ՝ պատվաստվել ես+ մշակովի ձիթենուն, ապա որքա՜ն առավել սրանք, որ բուն ճյուղերն են, կպատվաստվեն իրենց ձիթենուն+։
25 Եղբայրնե՛ր, ես չեմ ցանկանում, որ անտեղյակ լինեք այս սրբազան գաղտնիքին+, որպեսզի խելացի չլինեք ձեր աչքերում. այսինքն՝ այն բանին, որ Իսրայելի մի մասի զգայունակությունը բթացավ+, մինչև որ մյուս ազգերի մարդկանց ամբողջական թիվը+ գա+։ 26 Այս կերպով ամբողջ Իսրայելը+ կփրկվի, ինչպես որ գրված է. «Ազատարարը կգա Սիոնից+ և ամբարիշտ գործերը կհեռացնի Հակոբից+։ 27 Եվ սա կլինի իմ ուխտը նրանց հետ+, երբ ես կհեռացնեմ նրանց մեղքերը»+։ 28 Ճիշտ է, ինչ վերաբերում է բարի լուրին, նրանք թշնամիներ են հանուն ձեզ+, սակայն ինչ վերաբերում է Աստծու ընտրությանը, սիրելիներ են հանուն իրենց նախահայրերի+։ 29 Աստված չի ափսոսա+ իր տված պարգևների և կոչման համար։ 30 Ինչպես որ դուք մի ժամանակ անհնազանդ+ էիք Աստծուն, սակայն այժմ նրանց անհնազանդության պատճառով+ ձեր հանդեպ ողորմություն ցուցաբերվեց+, 31 այնպես էլ նրանք այժմ անհնազանդ եղան, ինչի արդյունքում ձեր հանդեպ ողորմություն ցուցաբերվեց+, որպեսզի հիմա էլ նրանց հանդեպ ողորմություն ցուցաբերվի։ 32 Աստված բոլորին միասին բանտարկեց անհնազանդության մեջ+, որպեսզի բոլորի հանդեպ ողորմություն ցուցաբերի+։
33 Օ՜, որքա՜ն առատ են Աստծու օրհնությունները+, և որքա՜ն խորն են նրա իմաստությունն+ ու գիտելիքները+։ Որքա՜ն անըմբռնելի են նրա դատաստանները+, և անզննելի նրա ճանապարհները, 34 որովհետև «ո՞վ կարողացավ իմանալ Եհովայի միտքը+, կամ ո՞վ եղավ նրան խորհրդատու»+։ 35 Կամ «ո՞վ առաջինը տվեց նրան, որ հետո իրեն փոխհատուցվի»+։ 36 Չէ՞ որ բոլոր բաները նրանից, նրանով և նրա համար են+։ Թող նրան լինի փառքը հավիտյան+։ Ամեն։