1 Տարեգրություն
29 Դավիթ թագավորն ասաց ամբողջ ժողովին+. «Իմ որդի Սողոմոնը, որին Աստված ընտրեց+, դեռ անփորձ պատանի է+, իսկ աշխատանքը հսկայական է, քանի որ այդ պալատը* ոչ թե մարդու համար է+, այլ Եհովա Աստծու։ 2 Իմ բոլոր ուժերը+ ներդնելով՝ իմ Աստծու տան համար ես ոսկի+ պատրաստեցի+ ոսկե իրերի համար, արծաթ՝ արծաթե իրերի համար, պղինձ՝ պղնձե իրերի համար, երկաթ+՝ երկաթեղենի համար, փայտ+՝ փայտեղենի համար, օնիքսի+ քարեր, շաղախով ամրացվող քարեր, խճաքարեր, ամեն տեսակ թանկարժեք քարեր ու մեծ քանակությամբ ալաբաստրե քարեր։ 3 Սուրբ տան համար պատրաստած բոլոր բաներից բացի, իմ Աստծու տան հանդեպ սիրուց մղված+՝ ես իմ ունեցվածքից+ էլ եմ իմ Աստծու տան համար ոսկի ու արծաթ տալիս+. 4 Օֆիրի+ ոսկուց երեք հազար տաղանդ ոսկի և յոթ հազար տաղանդ զտված արծաթ՝ տաճարի շինությունների պատերը ծածկելու համար, 5 ոսկի՝ ոսկե իրերի համար, և արծաթ՝ արծաթե իրերի ու արհեստավորների ձեռքով պատրաստվող բոլոր բաների համար։ Ուրիշ էլ ո՞վ է ուզում այսօր իր հոժար կամքով ինչ-որ բան նվիրաբերել Եհովային»+։
6 Այդ ժամանակ ազգատոհմերի+ իշխանները+, Իսրայելի ցեղերի իշխանները+, հազարապետներն+ ու հարյուրապետները+, թագավորի գործերը վարողները+ նվիրաբերություններ արեցին։ 7 Ճշմարիտ Աստծու տան ծառայության համար նրանք նվիրաբերեցին հինգ հազար տաղանդ ոսկի, տասը հազար դարիկ*, տասը հազար տաղանդ արծաթ, տասնութ հազար տաղանդ պղինձ և հարյուր հազար տաղանդ երկաթ+։ 8 Նաև ում մոտ որ թանկարժեք քարեր գտնվեցին, հանձնեցին Եհովայի տան գանձարանը, որի պատասխանատուն գերսոնացի+ Հեիելն+ էր։ 9 Ժողովուրդը իր մատուցած կամավոր ընծաների համար ուրախացավ, որովհետև նրանք այդ ընծաները լիակատար սրտով մատուցեցին Եհովային+. ինքը՝ Դավիթ թագավորն էլ անչափ ուրախացավ+։
10 Դրանից հետո Դավիթն օրհնեց+ Եհովային ամբողջ ժողովի+ առաջ՝ ասելով. «Հավիտյանս հավիտենից օրհնյա՛լ լինես+, Եհո՛վա, մեր հայր Իսրայելի՛ Աստված+։ 11 Քոնն է, ո՛վ Եհովա, մեծությունը+, հզորությունը+, գեղեցկությունը+, վեհությունն+ ու արժանապատվությունը+, քանի որ երկնքում ու երկրի վրա եղած բոլոր բաները քոնն են+։ Քոնն է թագավորությունը+, ո՛վ Եհովա, և դու՝ իբրև գլուխ, բարձրացրել ես քեզ ամենի վրա+։ 12 Քեզանից է հարստությունն+ ու փառքը+, և դու ես ամեն ինչի վրա տիրողը+։ Քո ձեռքում է ուժն+ ու զորությունը+, և քո ձեռքում է ամեն մեկին մեծացնելու+ և զորացնելու կարողությունը+։ 13 Եվ հիմա, ո՛վ մեր Աստված, մենք շնորհակալություն ենք հայտնում+ քեզ և գովաբանում ենք+ քո սքանչելի+ անունը։
14 Ո՞վ եմ ես+, և ո՞վ է իմ ժողովուրդը, որ կարողություն ունենայինք այսպիսի ընծաներ մատուցելու+։ Ամեն բան քեզանից է+, և քո ձեռքից ստացածը մենք քեզ տվեցինք։ 15 Մենք պանդուխտներ ենք քո առջև և նորաբնակներ+՝ մեր բոլոր հայրերի նման։ Երկրի վրա մեր օրերը ստվերի պես են+, և հույս չկա։ 16 Ո՛վ Եհովա, մեր Աստվա՛ծ, այս ամենը, որ մենք առատորեն պատրաստել ենք, որպեսզի քո սուրբ անվան համար տուն կառուցենք, քո ձեռքից է գալիս, և ամենը քեզ է պատկանում+։ 17 Գիտեմ, ո՛վ իմ Աստված, որ դու քննում ես սիրտը+ և ուղղամտություն ես սիրում+։ Այս ամեն բաները ես ուղիղ սրտով ու հոժար կամքով ընծա մատուցեցի, և հիմա ուրախությամբ տեսա, որ այստեղ գտնվող քո ժողովուրդն էլ է քեզ կամավոր ընծաներ մատուցում։ 18 Եհո՛վա, մեր նախահայրեր Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստված+, քո ժողովրդի սրտում ընդմիշտ պահպանիր նրանց այս մտքերն ու մտադրությունները+ և նրանց սրտերը դեպի քեզ ուղղիր+։ 19 Իմ որդի Սողոմոնին լիակատար սիրտ տուր+, որ պահի քո պատվիրանները+, վկայություններն*+ ու քո կանոնները+ և անի ամեն բան ու կառուցի այն պալատը+, որի համար ես պատրաստություն+ եմ տեսել»։
20 Հետո Դավիթն ասաց ամբողջ ժողովին+. «Օրհնե՛ք+ ձեր Աստված Եհովային»։ Եվ ամբողջ ժողովը օրհնեց Եհովային՝ իրենց հայրերի Աստծուն, ու ծնկի գալով+՝ մինչև գետին խոնարհվեց+ Եհովայի և թագավորի առջև։ 21 Հաջորդ օրը նրանք Եհովային զոհեր մատուցեցին+, նաև ողջակեզներ+ մատուցեցին Եհովային. հազար մատղաշ ցուլ, հազար խոյ, հազար արու գառ և դրանց հետ մեկտեղ նաև ըմպելիքի ընծաներ+՝ մեծ թվով զոհեր ամբողջ Իսրայելի համար+։ 22 Այդ օրը նրանք մեծ ուրախությամբ+ կերան ու խմեցին Եհովայի առաջ և Դավթի որդի Սողոմոնին երկրորդ անգամ թագավոր դրեցին+ ու Եհովայի առաջ նրան առաջնորդ օծեցին+, իսկ Սադոկին+՝ քահանա։ 23 Եվ Սողոմոնը իր հոր՝ Դավթի փոխարեն Եհովայի գահին+ նստեց որպես թագավոր ու հաջողությունների հասավ+, և բոլոր իսրայելացիները հնազանդվեցին նրան։ 24 Բոլոր իշխանները+, զորեղ մարդիկ+ և Դավիթ թագավորի բոլոր որդիներն էլ+ Սողոմոն թագավորին հպատակվեցին։ 25 Եհովան ամբողջ Իսրայելի աչքի առաջ Սողոմոնին խիստ բարձրացրեց+ ու նրան արժանացրեց մի այնպիսի թագավորական փառքի, որի նմանը նրանից առաջ Իսրայելի և ոչ մի թագավոր չէր ունեցել+։
26 Հեսսեի որդի Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա+։ 27 Նա Իսրայելի վրա թագավորեց քառասուն տարի+. Քեբրոնում թագավորեց յոթ տարի+, իսկ Երուսաղեմում՝ երեսուներեք տարի+։ 28 Նա մահացավ բարի ծերության մեջ+, օրերով, հարստությամբ+ և փառքով+ կշտացած, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Սողոմոնը+։ 29 Դավիթ թագավորի գործերի մասին, ինչպես առաջինների, այնպես էլ վերջինների, գրված է Սամուել տեսանողի+, Նաթան+ մարգարեի և Գադ+ տեսանողի գրառումների մեջ, 30 գրված է նաև նրա թագավորության և զորության մասին, ինչպես նաև նրա, Իսրայելի և երկրի բոլոր թագավորությունների հետ պատահած դեպքերի մասին+։