Ծննդոց
21 Եհովան ուշադրություն դարձրեց Սառային, ինչպես որ ասել էր, և Եհովան Սառային արեց այնպես, ինչպես որ խոսել էր+։ 2 Սառան հղիացավ+ և տարեց Աբրահամի համար նշանակված ժամանակին (որի մասին Աստված ասել էր նրան+) մի որդի ծնեց։ 3 Աբրահամը իր համար ծնված, այսինքն՝ Սառայի ծնած որդու անունը Իսահակ+ դրեց։ 4 Երբ Իսահակը ութ օրական դարձավ, Աբրահամը թլփատեց նրան, ինչպես որ Աստված պատվիրել էր իրեն+։ 5 Աբրահամը հարյուր տարեկան էր, երբ նրա որդի Իսահակը ծնվեց։ 6 Այդ ժամանակ Սառան ասաց. «Աստված ուրախության ծիծաղ պատրաստեց ինձ համար. ով որ լսի այդ մասին, կծիծաղի ինձ վրա»+։ 7 Ապա ասաց. «Ո՞վ կասեր Աբրահամին, թե՝ «Սառան երեխաներ կկերակրի»։ Սակայն ես երեխա ծնեցի նրա ծերության ժամանակ»։
8 Երեխան մեծանում էր, և եկավ ժամանակը, որ նա կաթից կտրվի+։ Այն օրը, երբ Իսահակը կաթից կտրվեց, Աբրահամը մի մեծ խնջույք արեց։ 9 Սառան նկատում էր, որ եգիպտացի Հագարի որդին+, որին վերջինս ծնել էր Աբրահամի համար, ծաղրում էր Իսահակին+։ 10 Ուստի սկսեց ասել Աբրահամին. «Դո՛ւրս արա այս աղախնին ու նրա որդուն, որովհետև այս աղախնի որդին չպետք է ժառանգ լինի իմ որդի Իսահակի հետ»+։ 11 Բայց Աբրահամին հաճելի չէր իր որդու+ մասին այդ բանը լսելը։ 12 Այդ ժամանակ Աստված ասաց Աբրահամին. «Թող քեզ չտրտմեցնեն Սառայի խոսքերը, որ շարունակ ասում է աղախնիդ մասին։ Լսիր նրա ձայնին, որովհետև Իսահակի միջոցով է, որ առաջ կգա քեզ խոստացված սերունդը+։ 13 Իսկ ինչ վերաբերում է աղախնի+ որդուն, նրանից նույնպես ազգ պիտի ստեղծեմ, քանի որ նա քո սերունդն է»+։
14 Ուստի Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, վերցրեց հաց ու մի տիկ ջուր և տվեց Հագարին+՝ դնելով նրա ուսին, ապա երեխայի+ հետ արձակեց նրան։ Հագարը ճանապարհ ընկավ և Բերսաբեե+ անապատում թափառում էր։ 15 Երբ տկի ջուրը վերջացավ+, նա տղային դրեց+ մի թփի տակ 16 և առաջ գնալով՝ մի նետընկեց* հեռավորության վրա մենակ նստեց, քանի որ ասաց. «Երեխայի մեռնելը հանկարծ չտեսնեմ»+։ Այդպես նա հեռվում նստեց և սկսեց բարձր ձայնով լաց լինել+։
17 Այդ ժամանակ Աստված լսեց տղայի ձայնը+, և Աստծու հրեշտակը երկնքից կանչեց Հագարին ու ասաց+. «Ի՞նչ է պատահել, Հագա՛ր։ Մի՛ վախեցիր, որովհետև Աստված լսեց տղայի ձայնը այնտեղից, որտեղ երեխան է։ 18 Վեր կաց, վերցրու տղային ու ձեռքովդ ամուր բռնիր նրան, քանի որ նրանից ես մեծ ազգ+ պիտի ստեղծեմ»։ 19 Ապա Աստված բացեց նրա աչքերը, և նա մի ջրհոր տեսավ+։ Նա գնաց, տիկը ջրով լցրեց ու խմեցրեց տղային։ 20 Եվ Աստված տղայի+ հետ էր։ Նա մեծանում էր և բնակվում անապատում։ Անցավ ժամանակ, և տղան աղեղնավոր+ դարձավ։ 21 Նա Փառան+ անապատում էր բնակվում, և նրա մայրը Եգիպտոսից կին առավ նրա համար։
22 Այդ օրերում Աբիմելեքը, որ եկել էր իր զորագլուխ Փիքողի հետ, Աբրահամին ասաց. «Աստված քեզ հետ է բոլոր այն բաներում, ինչ որ անում ես+։ 23 Ուստի այժմ Աստծով+ երդվիր ինձ, որ ո՛չ ինձ հետ, ո՛չ իմ որդիների հետ և ո՛չ էլ նրանց որդիների հետ խաբեությամբ չես վարվի+, այլ ինչպես որ ես քո հանդեպ նվիրված սեր ցուցաբերեցի+, այնպես էլ դու այդպիսի սեր կցուցաբերես իմ ու այն երկրի հանդեպ, որում պանդխտացել ես»+։ 24 Աբրահամն էլ ասաց՝ երդվո՛ւմ եմ+։
25 Երբ Աբրահամը խստորեն քննադատեց Աբիմելեքին այն ջրհորի համար, որը Աբիմելեքի ծառաները բռնությամբ վերցրել էին+, 26 Աբիմելեքն ասաց. «Ես չգիտեմ, թե ով է արել այդ բանը, ոչ էլ դու ես դրա մասին հայտնել ինձ։ Ես միայն այսօր եմ լսում այդ մասին»+։ 27 Աբրահամն էլ ոչխարներ և խոշոր անասուններ վերցրեց ու տվեց Աբիմելեքին+, և երկուսն իրար հետ ուխտ+ կնքեցին։ 28 Իսկ երբ Աբրահամը հոտի միջից յոթ էգ գառ առանձնացրեց, 29 Աբիմելեքը հարցրեց նրան. «Ի՞նչ է նշանակում այն, որ առանձնացրիր այս յոթ գառները»։ 30 Նա ասաց. «Դու պետք է իմ ձեռքից ընդունես այս յոթ էգ գառները, որպեսզի դա վկայություն+ լինի այն բանի, որ ես եմ փորել այս ջրհորը»։ 31 Դրա համար նա այդ վայրը Բերսաբեե*+ կոչեց, քանի որ այնտեղ նրանք երկուսն էլ երդում արեցին։ 32 Այդպես նրանք ուխտ+ կնքեցին Բերսաբեեում, ինչից հետո Աբիմելեքը վեր կացավ ու իր զորագլուխ Փիքողի հետ վերադարձավ փղշտացիների+ երկիր։ 33 Դրանից հետո Աբրահամը կարմրանի ծառ տնկեց Բերսաբեեում ու այնտեղ կանչեց հավիտյան գոյություն ունեցող Աստծու+՝ Եհովայի+ անունը։ 34 Աբրահամը փղշտացիների երկրում շատ օրեր պանդուխտ եղավ+։