Երգ։ Ասափի+ սաղմոսը։
83 Ո՜վ Աստված, լուռ մի՛ մնա+,
Անձայն մի՛ եղիր և մի՛ մնա հանդարտ, ո՜վ Աստված+։
2 Ահա քո թշնամիները իրարանցման մեջ են+,
Եվ քեզ ատողները գլուխ են բարձրացնում+։
3 Քո ժողովրդի դեմ նրանք խորամանկորեն հնարներ են խորհում+
Եվ դավ են նյութում նրանց դեմ, որոնց դու քո պահպանության տակ ես առել+։
4 Նրանք ասում են. «Եկե՛ք նրանց բնաջինջ անենք, որ դադարեն ազգ լինելուց+,
Որ Իսրայելի անունը այլևս չհիշվի»+։
5 Ամբողջ սրտով միաբանված՝ նրանք խորհրդակցում են իրար հետ+,
Քո դեմ դաշինք են կնքում+
6 Եդոմացիներն+ ու իսմայելացիները, Մովաբն+ ու հագարացիները+,
7 Գեբալը, Ամմոնը+ և Ամաղեկը,
Փղշտացիները+՝ Տյուրոսի+ բնակիչների հետ միասին։
8 Նրանց է միացել նաև Ասորեստանը+.
Նրանք ձեռք մեկնեցին Ղովտի որդիներին+։ (Սելա)
9 Նրանց հետ վարվիր այնպես, ինչպես վարվեցիր Մադիանի+, Սիսարայի+
Եվ Հաբինի+ հետ Կիսոն հեղեղատում+։
10 Նրանք բնաջինջ եղան Ենդորում+,
Հողի համար գոմաղբ դարձան+։
11 Իսկ նրանց իշխանավորների հետ վարվիր այնպես, ինչպես վարվեցիր Օրեբի ու Զեբի հետ+,
Եվ նրանց բոլոր իշխանների հետ՝ ինչպես Զեբեեի ու Սալմանայի հետ+,
12 Որոնք ասացին. «Եկե՛ք տիրանանք Աստծու բնակարաններին»+։
13 Ո՜վ Աստված իմ, ուղտափուշի նման պտտեցրո՛ւ նրանց հողմամրրիկի մեջ+,
Քամու առաջ եղող ծղոտի պե՛ս արա նրանց+։
14 Ինչպես որ կրակն է այրում անտառը+,
Եվ ինչպես որ բոցն է խանձում լեռները+,
15 Այդպե՛ս հալածիր նրանց քո մրրիկով+
Եվ տագնապեցրո՛ւ նրանց քո փոթորկոտ քամիով+։
16 Ծածկի՛ր նրանց երեսը անպատվությամբ+,
Որպեսզի մարդիկ քո անունը փնտրեն, ո՛վ Եհովա+։
17 Թող որ նրանք ամաչեն ու տագնապեն ամեն ժամանակ+,
Թող որ նրանք շփոթության մատնվեն ու կործանվեն+,
18 Որպեսզի մարդիկ իմանան+, որ դո՛ւ, ում անունը Եհովա է+,
Դու միակ Բարձրյալն ես+ ամբողջ երկրի վրա+։