Վերելքի երգ։ Դավթի սաղմոսը։
133 Որքա՜ն լավ և որքա՜ն հաճելի է,
Երբ եղբայրները միասնության մեջ են բնակվում+։
2 Դա նման է գլխին լցված թանկարժեք յուղի+,
Որը մորուքի վրա է թափվում՝
Ահարոնի մորուքի+,
Եվ հոսում է վար մինչև նրա հագուստի օձիքը+։
3 Դա նման է Հերմոնի+ ցողին+,
Որ Սիոնի լեռների վրա է իջնում+։
Եհովան պատվիրեց, որ այնտեղ օրհնություն լինի+
Եվ կյանք հավիտյան+։