Նվագավարին։ Կորխի որդիների սաղմոսը։ Երգ։
85 Ո՛վ Եհովա, դու հաճույք ես ստանում քո երկրից+։
Գերությունից հետ դարձրիր Հակոբի որդիներին+։
2 Դու ներեցիր քո ժողովրդի անօրենությունը+
Եվ նրա բոլոր մեղքերը ծածկեցիր+։ (Սելա)
3 Դու զսպեցիր քո ողջ ցասումը+,
Հետ դարձար քո բորբոքված բարկությունից+։
4 Հավաքի՛ր մեզ նորից, ո՛վ մեր փրկության Աստված+,
Դադարեցրո՛ւ քո զայրույթը, որ մեզ վրա է+։
5 Մի՞թե մեզ վրա ընդմիշտ պիտի բարկացած մնաս+,
Մի՞թե զայրույթդ սերնդից սերունդ պիտի ձգվի+։
6 Մի՞թե մեզ կրկին չպիտի կենդանացնես+,
Որպեսզի ժողովուրդդ ուրախանա քեզանով+։
7 Ցո՛ւյց տուր մեզ, ո՜վ Եհովա, քո սիրառատ բարությունը+,
Եվ քո փրկությո՛ւնը տուր մեզ+։
8 Ես պիտի լսեմ, թե ինչ է խոսելու ճշմարիտ Աստված Եհովան+,
Որովհետև նա խաղաղություն է խոսելու իր ժողովրդի+ և իրեն նվիրվածների հետ,
Միայն թե նրանք նորից չդառնան ինքնավստահ+։
9 Արդարև, նրա փրկությունը մոտ է իրենից վախեցողներին+,
Որպեսզի մեր երկրում փառքը բնակվի+։
10 Սիրառատ բարությունն ու ճշմարտությունը իրար հանդիպեցին+,
Արդարությունն ու խաղաղությունը համբուրվեցին+։
11 Ճշմարտությունը կբուսնի երկրից+,
Եվ արդարությունը երկնքից ցած կնայի+։
12 Եհովան բարիք կտա+,
Եվ մեր երկիրը կտա իր բերքը+։
13 Նրա առջևից արդարությունը կքայլի+
Եվ նրա ոտնահետքերով ճանապարհ բաց կանի+։